Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». «Սասնա ծռերին» կտեղափոխեն ԱԱԾ «պադվա՞լ»

«Ժողովուրդ». «Սասնա ծռերին» կտեղափոխեն ԱԱԾ «պադվա՞լ»

14 Սեպտեմբերի 2017 - 09:41
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում են գտնվում:
Նրանց մի մասը, օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանը եւ այլք գտնվում են «Արմավիր» ՔԿՀ-ում, իսկ մի մասը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մամուլը այս ընթացքում գրել է, որ խմբի անդամներից շատերը ՔԿՀ-ների խցերում միայնակ են, եւ նրանց խցերի մոտ խիստ հսկողություն է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների պետերը բարձրաձայնել են խնդիրը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները հատուկ հսկողության առանձին խցերում են, ու իրենք ուրիշներին տեղավորելու խնդիր ունեն: Անհրաժեշտ է, որ բոլորը լինեն մեկ վայրում, որպեսզի եւ՛ վերահսկելի լինեն, եւ՛ խցեր ազատվեն:

Չի բացառվում՝ առաջիկայում նրանց սկսեն կամաց-կամաց հավաքել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ ԱԱԾ «պադվալում»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՔԿ վարչության հանրային կապերի բաժնից, որտեղից հայտնեցին, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ո՞ւմ շնորհիվ է Զոհրաբ Մնացականյանը հայտնվել ԱԳ նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
21 Հունիսի 2018 - 10:17
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ:
ՊՆ-ից հեռացված սպառազինության վարչության պետ Մելս Չիլինգարյանին պաշտոն են տվել. «Ժողովուրդ»
21 Հունիսի 2018 - 10:07
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2016 թվականի մայիսի 30-ի գիշերը ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը:
Մանվելապատում. ԵԿՄ-ականներն այսօր կհավաքվեն. «Ժողովուրդ»
21 Հունիսի 2018 - 09:16
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրերին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար:
«Փաստ». Ֆինանսների փոխնախարարի ֆինանսները
21 Հունիսի 2018 - 09:13
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 29-ին ֆինանսների փոխնախարար նշանակված Արման Պողոսյանը մեծ թվերի հասնող փոխառություններ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Հրապարակ». «Կռիսներ». Էջմիածնում կրքերը չեն հանդարտվում
21 Հունիսի 2018 - 08:48
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի բռնապետության տապալումից հետո կրքերն Էջմիածնում չեն դադարում։
Ընդդեմ մանվելիզմի. Էջմիածնում կոչ են անում բոյկոտել Գրիգորյաններին պատկանող բիզնեսը. «Ժամանակ»
21 Հունիսի 2018 - 08:47
«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնում Մանվել Գրիգորյանից ու մանվելիզմից ազատվելու պայքարը շարունակվում է: Քաղաքում հայտնվել են թռուցիկներ, որոնց հեղինակները կոչ են անում չօգտվել Գրիգորյաններին պատկանող գազի լցակայաններից, հացաթխման արտադրամասերից, տաքսիներից, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներից:
«Հրապարակ». ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տանը այլ բան էր փնտրում. ուշագրավ մանրամասներ
21 Հունիսի 2018 - 08:45
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից օպերացիան, որն իրականացվեց Մանվել Գրիգորյանի «պանսիոնատում», պետք է հայտնաբերեր զենք-զինամթերք, բայց առաջին հերթին՝ ոսկու «սլիտկաներ»՝ բավականին մեծ քանակությամբ, ինչի մասին եղել է «նավոդկա», սակայն գտան բոլորովին այլ բան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ ուղարկված օգնությունը։
ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները հասել են մարզեր. «Հրապարակ»
21 Հունիսի 2018 - 08:44
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են, հասել են նաև մարզեր։ Մենք տեղեկացանք, որ օրերս ազատվել է համակարգի երկարամյա պաշտոնյաներից ՊԵԿ ՕՀՎ Եղեգնաձորի բաժնի պետ Մովսես Արոյանը՝ Մոսոն, որը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի աներորդին է։
Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ»
21 Հունիսի 2018 - 08:39
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպվում քաղաքապետի հրաժարականի պահանջով։ Հանրահավաքները մեծ չեն՝ 40-50 երիտասարդներ հավաքվում են և բարձրաձայնում, որ քաղաքապետը պետք է հեռանա նոր իրողությունների պայմաններում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1262
 
Լրահոս`