Facebook   Twitter
 
«Առավոտ». Անվտանգ երթեւեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց

«Առավոտ». Անվտանգ երթեւեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց

14 Սեպտեմբերի 2017 - 09:49
«Առավոտ» թերթը գրում է. «Օգոստոսի 31-ից հանրապետությունում մեկնարկել է ճանապարհային անվտանգ երթեւեկության մեկամսյակ։
Գիտելիքի օրվան նվիրված այս միջոցառման ընթացքում ճանապարհային ոստիկանները թե՛ Երեւանում, թե՛ մարզերում հատկապես ուսումնական հաստատությունների տարածքներում ավելի ուժեղացված շուրջօրյա ծառայություն պետք է կատարեն, ցանկացած օրինախախտ վարորդի ավտոմեքենան էլ տեղափոխեն տուգանային հրապարակ։

Արդեն 15 օր է, սակայն, ոչ մի ճանապարհային ոստիկան չի նկատում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց տանող ճանապարհի երկու կողմերի մայթերը «բռնագրաված» մեքենաները, կամ էլ նկատում են, բայց չտեսնելու են տալիս։ Մայթերին ամեն օր ավտոմեքենաներ են կայանում՝ այնպես, որ երեխաները դպրոց գնալ-գալիս չեն կարողանում օգտվել մայթերից եւ ստիպված են լինում Չարենցի փողոցից մինչեւ վերեւում գտնվող դպրոց փողոցով քայլել։

Ի դեպ, այս տարածքում տեսախցիկներ չկան, ոչ էլ մայթերին կայանելն արգելող նշաններ։ Փաստորեն անվտանգ երթեւեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». Նորանշանակ բանտապետի գործերը վատ են. Օսիկյանի կադրերը դեռ սպասում են, բայց...
20 Փետրվարի 2018 - 09:16
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ նորանշանակ Ռաֆայել Հովհաննիսյանի մուտքը աշխատակիցների կողմից միանշանակ չի ընդունվել: Եւ այդ պատճառով ՔԿՎ-ում աշխատակիցները բաժանվել են երկու մասի:
«Իրավունք». Բժիշկները կռվել են հիվանդ «գողանալու» պատճառով. մանրամասներ՝ «Գյումրիի» ԲԿ-ում ծեծկռտուքի դեպքից
20 Փետրվարի 2018 - 09:14
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկների միջեւ վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի: Բժիշկներ Արմեն եւ Արթուր Նասիբյանները վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման եւԱրտակ Սարգսյանների հետ: Արդյունքում՝ մարմնական վնասվածքներ է ստացել բժիշկներից մեկը:
«Փաստ». Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում
20 Փետրվարի 2018 - 09:13
«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեւանի Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցի աշակերտների մի շարք ծնողներից «Փաստ»–ը ահազանգ է ստացել: Մասնավորապես՝ դպրոցում պարտադրվել է առաջիկայում կայանալիք համերգի ամենաքիչը 2 տոմս գնել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 2000 դրամ է:
«Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»
20 Փետրվարի 2018 - 08:58
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, որն այս օրերին Հայաստանում էր եւ մասնակցում էր եղբոր սպանության գործով դատական նիստերին, նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին՝ հետաքրքրվել, թե ինչու եղբոր որդուն՝ Նորիկ Սիմոնյանին, բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»։
«ՀԺ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը
20 Փետրվարի 2018 - 08:56
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման:
«Հրապարակ». Ալեքսանյանի երիտզարմիկը «ա լա հոպար» դղյակ է կառուցում, բայց փոքր-ինչ տխուր է ու փախած
20 Փետրվարի 2018 - 08:49
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած՝ «Երկիր ծիրանիի» կազմակերպած «մարշ-բրասոկից» հետո Երեւանի մնացյալ թաղամասերում, ուր նույնպես կոյուղաջրերը տարիներով հոսում են, ու որեւէ մեկը տեր չի կանգնում 2800-ամյակը տոնելու պատրաստվող, տարբեր ծրագրերով հսկա փողեր ծախսող մայր-Երեւանի ծայրամասերում տիրող ահավոր վիճակին, լուրջ հույսեր ու ակտիվություն է առաջացել քաղաքապետարան-թաղապետարաններ տարաներով «արտաթորանք» տանելու, հարցը տեղից շարժելու մասով:
«Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին
20 Փետրվարի 2018 - 08:48
«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցք ձեւավորելու համար՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
«Ժողովուրդ». Քրեական զոն դարձած իմ Էրեբունի
20 Փետրվարի 2018 - 08:40
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»: Համենայն դեպս, Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցում գործում են ոչ թե ՀՀ օրենքներն ու իրավական մյուս ակտերը, այլ «զոնի» կարգերը, այն էլ՝ «քուչի մակարդակի»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1155
 
Լրահոս`