Facebook   Twitter
 
Շիրակում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են, մասնակցում է 90 փրկարար և 36 զինծառայող

Շիրակում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են, մասնակցում է 90 փրկարար և 36 զինծառայող

14 Սեպտեմբերի 2017 - 10:35
Սեպտեմբերի 14-ին, ժամը 05:08-ին Շիրակում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 90 փրկարար ծառայող (2 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ) և 36 զինծառայող:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում սեպտեմբերի 13-ին, ժամը 11:53-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մոտակա սարի վրա այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:55-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 17 փրկարար ծառայող: Ժամը 21:00-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն (15 փրկարար ծառայող):

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հայանտառ»-ը պարզաբանել է համարակալված ծառերի վերաբերյալ բարձրաձայնումները
20 Նոյեմբերի 2017 - 18:53
Ի պատասխան սոցիալական ցանցերում շրջանառվող՝ համարակալված ծառերի վերաբերյալ բարձրաձայնումներին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ նշյալ ծառերը գտնվում են «Հայանտառ»-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Թումանյանի անտառպետության 25-րդ քառակուսու 64, 66, 59 անտառամասերում, որտեղ, անտառտնտեսության կողմից 2018 թվականի խնամքի և սանիտարական հատումների նպատակով, տարածքի նախնական ընտրության և հատման համար ծառերի հաշվառման աշխատանքներ են կատարվել:
Հայաստանը կդառնա Հարավային Կովկասում առաջին երկիրը, որտեղ կենսոլորտային արգելոցներ կստեղծվեն
20 Նոյեմբերի 2017 - 13:35
Հայաստանը կդառնա Հարավային Կովկասում առաջին երկիրը, որտեղ կենսոլորտային արգելոցներ կստեղծվեն։ Այս մասին նոյեմբերի 20-ին՝ Հայաստանում կենսոլորտային արգելոցների հայեցակարգի երկօրյա քննարկման ժամանակ, NEWS.am-ի թղթակցին ասել է Միխայել Զուկովի անվան ֆոնդի տնօրեն Ուլի Գրեբեները։
Այն, ինչ տեսա Մարմաշենում այլ կերպ անվանել, քան խոզանոց, խոզություն, անկարող եմ
19 Նոյեմբերի 2017 - 22:24
Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պատգամավորները մասնակցել են ծառատունկին
18 Նոյեմբերի 2017 - 19:50
Նոյեմբերի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվել են աշնանային ծառատունկի աշխատանքներ:
Ջրային հաշվեկշռի որոշումը կնպաստի հանրապետության գետավազանների ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարմանը
16 Նոյեմբերի 2017 - 21:15
Գործադիրը հավանություն է տվել Ըստ գետավազանների ՀՀ ջրային հաշվեկշռի որոշման մեթոդին, որով կսահմանվի ջրաէկոհամակարգի վրա մարդածին ներգործության սահմանային թույլատրելի նորմ:
Ահազանգ. «Դիլիջան» ազգային պարկում կրկին կրակոցներ են հնչել
16 Նոյեմբերի 2017 - 09:25
Օրերս կրկին հարձակում եւ կրակոցներ են արձանագրվել «Դիլիջան» ազգային պարկում: Այս մասին հայտնում են EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հավաստի աղբյուրները:
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 10 մլն դրամ
14 Նոյեմբերի 2017 - 16:42
ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 06-10.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է թվով 46 իրավախախտում, որից 14-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Իջեւանում կտրել է ծառեր եւ «ԶԻԼ»-ով տեղափոխել Երեւան
13 Նոյեմբերի 2017 - 20:03
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աթոյան փողոցից բաժին են հրավիրել 27-ամյա Ցոլակ Օ.-ին` իր վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայով:
Իջեւանում կտրել է ծառեր եւ «ԶԻԼ»-ով տեղափոխել Երեւան
13 Նոյեմբերի 2017 - 16:43
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աթոյան փողոցից բաժին են հրավիրել 27-ամյա Ցոլակ Օ.-ին` իր վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 40
 
Լրահոս`