Facebook   Twitter
 
Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են. Շարմազանով

Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են. Շարմազանով

14 Սեպտեմբերի 2017 - 10:42
Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են: Այս մասին, սեպտեմբերի 13-ին, Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ-ից հայտնում են, որ մինչ փոխնախագահի հետ հանդիպումը, ուսանողները ներկա էին եղել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Ողջունելով ուսանողներին ՀՀ Ազգային ժողովում` Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին, որից հետո պատասխանել ուսանողների հարցերին:

Հարցերն առնչվել են տարբեր ոլորտների եւ խնդիրների` սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման ձեւի փոփոխման նպատակահարմարություն, ԼՂ հիմնահարցի կարգավորում, արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներ եւ այլն:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ մեր կարծիքը հստակ է եւ անբեկանելի, մենք պետք է հասնենք 1988 թվականին Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում մեր ժողովրդի պահանջի իրականացմանը. այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացում: Սա արժանապատվության պայքար է, սա սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու եւ որոշելու պայքար է եւ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Մենք այնտեղ ունենք քսանվեցամյա անկախ պետություն` իր ընտրված նախագահով, խորհրդարանով, ընդդիմությամբ ու իշխանությամբ, քաղաքացիական հասարակությամբ եւ 150.000 հերոս բնակչությամբ, ովքեր ընտրել են արժանապատիվ ապրելու ճանապարհը: Հայաստանի Հանրապետությունն էլ, որպես Արցախի Հանրապետության երաշխավոր, ջանք չի խնայելու, որպեսզի մենք հասնենք հարցի խաղաղ հանգուցալուծմանը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, խոսելով նաեւ ազգային եւ հոգեւոր արժեքների կարեւորությունից՝ նշել է. «Մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային եւ քրիստոնեական արժեքները, միայն ազգային ավանդական եւ քրիստոնեական արժեքների վրա խարսխված Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել ուժեղ երկիր: Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են»:

Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, հյուրերը լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախում մեկնարկել է արտադրվող նռան ծավալների մեծացումը խթանելու նոր ծրագրեր. պետնախարար
16 Հուլիսի 2018 - 14:31
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն, այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունը։
Կառավարությունը 2 շաբաթում պետք է նշանակի Երևանի ավագանու արտահերթ ընտրության օրը
16 Հուլիսի 2018 - 14:18
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցը եղել է Փաշինյանի բրյուսելյան այցի օրակարգում. Բալայանը մանրամասնում է
16 Հուլիսի 2018 - 14:15
Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը նույնպես եղել Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի օրակարգում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Թուրքիայում ֆաշիզմի առաջխաղացումը պետք է կանգնեցնել միասին․ Կարո Փայլան
16 Հուլիսի 2018 - 14:11
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է տեղի ունեցած ընտրությունների վերլուծությանն ու Թուրքիայի առկա իրավիճակին։
Պետնախարարը ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին
16 Հուլիսի 2018 - 13:42
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունը։
Հայաստանի օրեր Մոնակոյում. Նոր ասպարեզ համաշխարհային մակարդակով մեր երկիրը գովազդելու համար
16 Հուլիսի 2018 - 13:32
Առաջին անգամ Մոնակոյում 2018 թվականի սեպտեմբերի 2-ին և 3-ին կանցկացվեն Հայաստանի օրեր:
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Քռասնի գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի բացմանը
16 Հուլիսի 2018 - 13:08
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
ԵՄ–ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց կոնկրետ գաղափարներ ենք ակնկալում. Սվիտալսկին՝ Փաշինյանի հայտարարության մասին
16 Հուլիսի 2018 - 12:41
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրամիության բարձրագույն պաշտոնյաների ուղերձը հստակ էր, որ ԵՄ–ն ողջունում է Հայաստանում կատարված փոփոխություններն ու պատրաստ է օգնել բարեփոխումների հարցում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4360
 
Լրահոս`