Facebook   Twitter
 
Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանին արգելել են բանտում կարդալ «Ակօսը»՝ հայերեն էջերի առկայության պատճառով

Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանին արգելել են բանտում կարդալ «Ակօսը»՝ հայերեն էջերի առկայության պատճառով

14 Սեպտեմբերի 2017 - 11:18
Ամիսներ առաջ Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններից մեկը բանտում չի կարողանում ստանալ Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», քանի որ այն ունի հայերեն էջեր, այս մասին հայտնում է «Ակօսի» կայքը:
Բանտի աշխատակիցները խոչընդոտել են Օզլեմ Դալքըրանի՝ հայկական թերթը ստանալն ու պատճառաբանել դա «Ակօսում» հայերեն էջերի առկայությամբ:

Այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներ Շեհան Սարըհանը և Ջանդան Յուջեերը, որոնք այցելել են կալանքի տակ պահվող իրավապաշտպաններին:

Նույն պատգամավորները նաև տեղեկացրել են, որ կալանավորված իրավապաշտպաններից Գերմանիայի քաղաքացի հանդիսացող Պետեր Շտաուդտներին չի տրամադրվում գերմաներենի թարգմանիչ:

Հիշեցնենք, որ Ստամբուլի կղզիներում ձերբակալված 10 իրավապաշտպաններից 6-ը կալանավորված են, նրանց թվում է նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերը:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոշտ քննադատության էր ենթարկել Թուրքիայի իշխանություններին և կոչ արել անհապաղ բաց թողնել իրավապաշտպաններին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Google-ը սկսնակ ՏՏ մասնագետների համար դասընթաց է սկսում
17 Հունվարի 2018 - 23:56
Google տեխնոլոգիական ընկերությունը Coursera կրթական պլատֆորմի հետ սկսնակ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար կրթական օնլայն ծրագրի մեկնարկի մասին է հայտարարել:
Գայանե Բաղդասարյանը՝ կիսամերկ լուսանկարով, հաղորդել է արձակուրդի ավարտի մասին (Լուսանկարներ)
17 Հունվարի 2018 - 23:51
Միլիոնավոր տղամարդկանց սիրելի Գայանե Բաղդասարյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տվել իր մերկ հետույքը։
3 հայկական եկեղեցիները «Մոլորակի ամենագեղեցիկ եկեղեցիների» ցանկում (Լուսանկարներ)
17 Հունվարի 2018 - 23:43
The Daily Telegraph-ը վերջերս կազմել է մոլորակի 23 ամենագեղեցիկ եկեղեցիների ցուցակը: Բրիտանական թերթը առաջին հորիզոնականին է արժանացրել կոլումբիական Լաս Լահաս տաճարին, որը կառուցվել է 1916-1949 թվականներին:
Ուլյուկաեւը մեկուսարանում յոգայով է զբաղվել
17 Հունվարի 2018 - 23:41
Տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, որին դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 15-ին դատապարտել է ութ տարվա ազատազրկման, մեկուսարանում զբաղվել է յոգայով:
Ծայրաստիճան «բարեկազմ» այս աղջիկը կարծում է, որ մի փոքր գիրացել է...(Լուսանկարներ)
17 Հունվարի 2018 - 23:21
Անաստասիան Ռումինիայից է: Նա պրոֆեսիոնալ պարուհի է: Աղջկա կարիերան ուղղակիորեն կախված է նրա կազմվածքից, այդ պատճառով էլ նա խիստ դիետա է պահպանում:
Տղամարդկանց մեծ մասը նախընտրում է հենց ԱՅՍՊԻՍԻ կանանց
17 Հունվարի 2018 - 23:18
Ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծ մասը այնպիսի կանանց է ընտրում, ովքեր իրենցից հասակով ցածր են:
Զկրտալը, հորանջելը, փռշտալը, ձգվելը... Ի՞նչ է օրգանիզմը փորձում ասել մեզ մարմնի լեզվով
17 Հունվարի 2018 - 23:15
Մեզ հետ այնպիսի՜ բաներ են կատարվում: Իսկ մենք նույնիսկ չենք մտածում, թե ինչու՞: Օրինակ, պառկած ենք լոգարանում, լոգանք ենք ընդունում, իսկ մեր մատների բարձիկներն այդ ընթացքում կնճռոտում են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9341
 
Լրահոս`