Facebook   Twitter
 
Աշխատելով Կառավարությունում` բախվում ես իրականությանը. Վարչապետը կոչ է անում չվախենալ հեղինակություններից

Աշխատելով Կառավարությունում` բախվում ես իրականությանը. Վարչապետը կոչ է անում չվախենալ հեղինակություններից

14 Սեպտեմբերի 2017 - 11:27
Աշխատելով Կառավարությունում` բախվում ես իրականությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հայ-ռուսական համալսարանում անցկացվող «Փոքր անցումային տնտեսություններ.
տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ երբ բախվում ես իրականությանը, տեսնում ես, որ դասական համարվող լուծումներն ու տեսությունները երբեմն գործնականում չեն աշխատում:

«Այսօր աշխարհ փոխելը, երկիր փոխելը, կարծում եմ, շատ հետաքրքրիր մարտահրավեր է: Պետք է ֆիքսենք, որ ապրում ենք չափազանց հետաքրքրիր ժամանակաշրջանում: Դասական տեսություններն ու լուծումները, կարծես, երբեմն չեն տալիս լուծումներ մեր առջեւ կանգնած խնդիրներին: Այդ տեսությունների ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է այն արդյունքները, որոնք այդ տեսությունները խոստանում են: Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի, թե՛ խոշոր ընկերությունում, թե՛ կառավարությունում, հաճախակի բախվում ես իրականությանը, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն: Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ եւ խելացի Հայաստան»,-ընդգծեց վարչապետը:

Նա անդրադարձավ նաեւ ԵՏՄ անդամակցության խնդրին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լավ հարթակ դառնալ ԵՏՄ, ԵՄ եւ Իրանի շուկա մտնելու համար. «Ավելին` Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանը կլինի միակ երկիրը, որն առեւտրի հատուկ ռեժիմ կունենա եւ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի հետ»:

Այնուհետեւ դիմելով նստաշրջանին ներկա երիտասարդներին` Կարեն Կարապետյանը կոչ արեց համարձակ լիներ. «Որեւէ հեղինակությունից մի վախեցեք, ձեր կարծիքը միշտ հայտնեք, ամեն առավոտ զարթնելուց ուրախացեք, որ այս օրը կարող եք մի բան փոխել»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի նոր լուսանկարները՝ Բաքվից
23 Սեպտեմբերի 2017 - 16:50
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրապարակել է Բաքվում գտնվող Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ու պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը նոր լուսանկարները:
Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրին
23 Սեպտեմբերի 2017 - 16:32
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդրսահմանային ոչ փաստաթղթային (էլեկտրոնային) առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը»։
3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ անձ ձերբակալվել է
23 Սեպտեմբերի 2017 - 16:07
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են սեպտեմբերի 21-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:
Ինչո՞ւ է ադրբեջանցի պատգամավորը զայրացել Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի վրա
23 Սեպտեմբերի 2017 - 15:21
Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովը կոչ է արել հաշվեհարդար տեսնել Բաքվում հայ պատգամավորներից:
ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ
23 Սեպտեմբերի 2017 - 14:23
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ քննչական կոմիտեի ստեղծման 10-ամյակին և Ռուսաստանում ընդհանրապես քննչական մարմինների կազմավորման 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
23 Սեպտեմբերի 2017 - 13:57
Սերժ Սարգսյանն այսօր նոր հրամանագիր է ստորագրել․
Արցախում նշում են Ստեփանակերտի օրը
23 Սեպտեմբերի 2017 - 13:18
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Հայաստանում մեկնարկում են համապետական նշանակության առողջապահական ծրագրեր
23 Սեպտեմբերի 2017 - 12:30
Սրտանոթային հիվանդությունները, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառներից մեկը։
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
23 Սեպտեմբերի 2017 - 11:06
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի եւ արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3402
 
Լրահոս`