Facebook   Twitter
 
Մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը կապահովի ՀՀ ժողովրդավարական անշրջելի զարգացումը. ՀՀ Նախագահ

Մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը կապահովի ՀՀ ժողովրդավարական անշրջելի զարգացումը. ՀՀ Նախագահ

14 Սեպտեմբերի 2017 - 11:39
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք և օգտակար քննարկումներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահը, մասնավորապես, ասել է.

«Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ,

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ,

Ողջունում եմ «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած հայաստանյան նստաշրջանի անցկացումը:

Կարևոր և արդիական եմ համարում այս միջոցառումը Հայ-ռուսական համալսարանում, որն այս տարի տոնում է հիմնադրման 20-ամյակը և տարիների ձեռքբերումներով հաստատուն տեղ է գրավել մեր երկրի գիտակրթական կյանքում:

Անկախության տարիների փորձով Հայաստանը, անկասկած, հետաքրքրություն է ներկայացնում քաղաքագիտության և տնտեսագիտության ժամանակակից տեսաբանների համար: Հայաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ իրականացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումը, էներգետիկ համակարգի վերափոխումը և արդիականացումը, ենթակառուցվածքների համապատասխանեցումը շուկայական տնտեսության կանոններին: Բարդ աշխարհաքաղաքական, արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ստեղծել քաղաքացիական հասարակության և ազատական տնտեսության հիմքերը:

Նշված բոլոր բնագավառներում մենք հարուստ փորձ ենք կուտակել և պատրաստ ենք փոխանցելու մեր ձեռքբերումներն ու դասերը: Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում՝ մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը:

Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև: Այժմ միջազգային գործարար լայն շրջանակներին մեր տնտեսության զարգացման ծրագրերի մեջ ընդգրկելու նոր փուլի շեմին ենք: Հիմնվելով առաջադեմ օրենսդրության և միջազգային ամենաարդյունավետ փորձի վրա՝ լիահույս ենք, որ կկարողանանք ստեղծել օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ գործիքակազմ, վստահելի տնտեսական համակարգ և արտահանման հնարավորություններ:

Անցումային փուլի հաղթահարմանն առնչվող այս հարցերի և Հայաստանի դասերի ու հնարավորությունների քննարկմամբ, հուսով եմ, դուք ապագայում հանդես կգաք նոր և շահավետ լուծումներով ու մոտեցումներով, որոնք շահեկան կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն խնդիրներին բախվող այլ երկրների համար»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ դեսպան Սադոյանը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ մարմինների միջև համագործակցության ընդլայնումը
18 Հունվարի 2018 - 23:30
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ:
Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը. Շարմազանով
18 Հունվարի 2018 - 22:32
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցը։
Սերժ Սարգսյանը ցավակցել է Ուզբեկստանի նախագահին
18 Հունվարի 2018 - 21:41
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղեւորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
«Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը». Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
18 Հունվարի 2018 - 21:15
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
«Ծառուկյան» դաշինքը կմիանա՞ «Ելք»-ի նախաձեռնած երթին՝ ընդդեմ թանկացումների
18 Հունվարի 2018 - 20:37
Վաղը՝ հունվարի 19-ին, տեղի կունենա «Ելք» դաշինքի նախաձեռնած երթը՝ ընդդեմ թանկացումների։ Հիշեցենք՝ երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնին հարակից տարածքից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է
18 Հունվարի 2018 - 20:32
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխվստահությունը միջուկային և այլ հարցերի շուրջ նվազում է:
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջ է գալիս շահերի լրջագույն բախում. թուրքագետ
18 Հունվարի 2018 - 20:16
Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններունների արանքով «սև կատու» է անցել: Թեմայի շուրջ HayNews.am-ը զրուցել է «ԵՓՐԱՏ» ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3640
 
Լրահոս`