Facebook   Twitter
 
Հարուցվել է քրգործ ապօրինի ձեռնարկատիրության, նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու դեպքով

Հարուցվել է քրգործ ապօրինի ձեռնարկատիրության, նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու դեպքով

14 Սեպտեմբերի 2017 - 11:45
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ա.Կ.» հասարակական կազմակերպությունը 2013-2015 թվականներին նախարարության աշխատակազմի
Զբաղվածության պետական գործակալության հետ կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերով իրականացրել է աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ծառայություններ՝ խախտելով տվյալ պահին գործող խմբագրությամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջը:

ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առեւտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով:

«Ա.Կ.» հասարակական կազմակերպությունը աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ծառայություններից նշված տարիներին առաջացած հասույթները չի հայտարարագրել հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկներում, չի հաշվարկվել եւ ՀՀ պետական բյուջե չի վճարվել 4.620.000 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Բացի այդ, պարզվել է, որ «Ա.Կ.» հասարակական կազմակերպությունը եւ Հ. Մ. անհատ ձեռնարկատերը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված անհրաժեշտ որակավորման չափանիշները հավաստելու եւ Հ. Մ. անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությունը գնման գործընթացում ապահովելու նպատակով կեղծել են իրավունք վերապահող փաստաթուղթ եւ այն ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալություն:

Նկատի ունենալով, որ հայտնաբերված խախտումներն առերեւույթ պարունակում են ապօրինի ձեռնարկատիրության, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՎԵրջապես. Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել
22 Ապրիլի 2018 - 00:08
Փաստորեն սկանդալային մոդել Լիլի Մորտոն նկարահանվել է նաև ֆիլմում, այն էլ մերկացած՝ ինչպես տեսնում եք լուսանկարում:
Գլոբալ պարտքի աննախադեպ մակարդակը սպառնում է համաշխարհային տնտեսության աճին. ԱՄՀ
21 Ապրիլի 2018 - 23:58
Ֆինանսական խոցելիության աճը, առեւտրի եւ աշխարհաքաղաքական ոլորտներում լարվածության ավելացումը սպառնում են համաշխարհային աճի հեռանկարներին:
Վաղն առավոտյան «Մարիոթ»-ում հանդիպելու եմ Սերժ Սարգսյանին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
21 Ապրիլի 2018 - 23:52
Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս մասին «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում:
Ոստիկաններն իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ. հայտարարություն
21 Ապրիլի 2018 - 23:46
Այսուհետ եւս Հայաստանի ոստիկանությունը օրենքով թույլատրելի բոլոր՝ ընդուպ հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառման միջոցով իրականացնելու է տեղ գտնող իրավախախտումները կանխելուն կամ խափանելուն ուղղված համաչափ գործողություններ: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հերթական հայտարարությունում:
Մաշտոցի պողոտայում ավտոերթ է. երթեւեկությունն այստեղ կաթվածահար է եղել
21 Ապրիլի 2018 - 23:44
«Իմ Քայլը» նախաձեռնությանը միացած բազմաթիվ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո ավտոերթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մաշտոցի պողոտան գրեթե ամբողջությամբ փակ է:
Երբ պայքարի են դուրս գալիս հայ մայրերն ու մանուկները (լուսանկարներ)
21 Ապրիլի 2018 - 23:29
Մի խումբ մայրիկներ` Նինել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր կրկին իրենց բալիկների հետ միացել էին «Իմ քայլը» նախաձեռնությանը:
Վթարից տուժածը մահացել է 17 օր անց
21 Ապրիլի 2018 - 23:25
Կոտայքի մարզում ապրիլի 3-ին վթարից տուժած անձը մահացել է հիվանդանոցում։
Ֆոտոխցիկը ֆիքսել է՝ ինչպես է ուժեղ քամին քշում Հռոմի պապի գլխարկը (Lուսանկարներ)
21 Ապրիլի 2018 - 23:15
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է անհարմար իրավիճակում, երբ ուժեղ քամին նրա գլխից քշել է ճերմակ թասակը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10933
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ալավերդցիների խաղաղ երթը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր