Facebook   Twitter
 
Որոշել ենք գյուղացիների պարտքերը զիջել, այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, նայեք՝ նկարչություն չլինի. վարչապետի հանձնարարականները

Որոշել ենք գյուղացիների պարտքերը զիջել, այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, նայեք՝ նկարչություն չլինի. վարչապետի հանձնարարականները

14 Սեպտեմբերի 2017 - 12:28
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտում զանազան ծրագրերով գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին:
Խոսելով 2012-2016 թվականների ընթացքում ձևավորված պարտքի մասին՝ վարչապետը հիշեցրեց, որ դեռևս մայիսին տրվել էր հանձնարարական, որ կազմեն ցանկն այն գյուղացիների, ովքեր դեռևս պարտքեր ունեն: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ դիմել են Տարածքային կառավարման նախարարություն ու մարզպետարաններ, որպեսզի հասցեատերերի ցուցակները ներկայացնեն:

«Դեռևս հստակ չկան ցուցակները, քանի որ մարզպետարանները տրամադրում են դրանք, հետո պարզվում է, որ թերի են լինում, նորից հետ ենք տալիս, նորից լրացումներ կատարում: Մինչև չլինեն անվանական ցուցակները, չենք կարող ամփոփել ու ներկայացնել կառավարություն՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար»,-ասաց գյուղատնտեսության նախարարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ 2017թ.-ին այս առումով պարտք չի եղել և նշեց, որ այս տարի սուբսիդավորման մեխանիզմների տրամադրման ժամանակ ֆինանսական կարգապահությունը 100 տոկոսով է եղել:

«Մենք որոշել ենք, որ այն պարտքերը, որոնք կուտակվել են գյուղացիների մոտ, զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և մաքուր էջից սկսել, քանի որ պրակտիկան թույլ է տալիս առանց պարտքերի կարգավորել այդ խնդիրը»,-հայտնեց նա:

Վարչապետը հանձնարարեց մարզպետներին մեկ ամսվա մեջ կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը ու ներկայացնել, որն էլ նախարարությունն էլ մեկ ամսում պետք է ամփոփի:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց պարտքի ցանկը ստանալուն պես համապատասխան առաջարկություն ներկայացնել պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ:

«Այսուհետ շատ կոշտ կարգագրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ»,-ասաց նա:

Խնդրի շրջանակներում վարչապետը տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին էլ հանձնարարեց մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակների նկատմամբ, քանի որ նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ «ֆիկտիվ հասցեատերեր են եղել»:

Արձագանքելով ասվածին՝ Դավիթ Լոքյանը նշեց, որ պարզապես կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել գյուղատնտեսական այդ սերմերը, պարարտանյութերը և այլն, և նրանցից ոմանք օրինակ ՀՀ-ում չեն, և խնդիրը հենց սա է:

«12 տոկոսով է պակաս ամբողջ գումարից, 12 տոկոսը այն գյուղապետերն են, ովքեր ստացել են, չեն բաշխել կամ այլ խնդիր է եղել»,-ասաց նա:

Ի պատասխան ասվածին վարչապետը հարցրեց, թե այսինքն՝ 12 տոկոսը հասցե չունի՞, իսկ նախարարը դրական պատասխանեց:

«Գյուղապետերի մեծ մասը կա՞ն»,-շարունակեց հարցադրումները վարչապետը և Դավիթ Լոքյանը կրկին դրական պատասխան տվեց, որից հետո վարչապետն ասաց. «Դե ֆսյո գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը։ Նայեք, որ նկարչություն չլինի»:

ԹԵՐԹ.am
 
Նմանատիպ նորություններ
Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել
20 Օգոստոսի 2018 - 09:41
Հրդառատ անձրևի հետևանքով ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. ԿԸՀ
18 Օգոստոսի 2018 - 10:43
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:
ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՑ
17 Օգոստոսի 2018 - 12:48
Օգոստոսի 16-ին Սյունիքի մարզպետարանում (մարզային նոր իշխանությունների պաշտոնակալությունից հետո առաջին անգամ) կայացավ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը:
Ուրախ ամառ 2018 /ՍԻՍԻԱՆ/ (տեսանյութ)
16 Օգոստոսի 2018 - 15:42
Օգոստոսի 12-ին, Սիսիանի համայնքապետարանի և Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով, կազմակերպվեց երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում:
Հիմնանարոգվում են Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակին հարող տարածքները
16 Օգոստոսի 2018 - 13:28
Գորիսի կենտրոնական հրապարակն առաջիկայում նոր տեսք կստանա: Ինչպես հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, հիմնովին նորոգվում է հրապարակի հարակից 3390քմ մակերեսով տարածքը:
Առողջապահության նախարարն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ
16 Օգոստոսի 2018 - 11:54
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
Բաղրամյանի գյուղապետը յուրացրել է ավելի քան 2,5 մլն դրամ (Տեսանյութ)
15 Օգոստոսի 2018 - 17:10
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել:
«Հանուն գյուղի շենացման ու բարօրության». Այգեստան համայնքի ղեկավարի աշխատանքի սկզբունքը (Տեսանյութ)
15 Օգոստոսի 2018 - 16:02
Արարատի մարզի Այգեստան գյուղին օրեր առաջ անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանը՝ նշելով , որ գյուղի ՝ հաշված թվով, ընդամենը մի քանի բնակիչներ պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը:
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն աշխատանքային այցել է Տաթեւ համայնք
14 Օգոստոսի 2018 - 18:14
Օգոստոսի 13-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն աշխատանքային այցով Տաթեւ համայնքում էր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 48
 
Լրահոս`
 
 
Սերժ Թանկյանն այսօր նշում է ծննդյան 51-ամյակը (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր