Facebook   Twitter
 
Տարվա ընթացքում այս թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով. մշակույթի նախարարը՝ «Խավարում» ցուցահանդեսի մասին

Տարվա ընթացքում այս թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով. մշակույթի նախարարը՝ «Խավարում» ցուցահանդեսի մասին

14 Սեպտեմբերի 2017 - 13:24
Կառավարության նիստից հետո ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանը, ինչի պատճառը, ըստ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի, դրա «քաղաքականացված» լինելն է:
«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս տարվա ընթացքում այս թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով: Թանգարանային գիշերն ունեցել է թեմայի ենթավերնագիր, սեպտեմբերի 22-ին Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, հրատարակվել են գրքեր, հանձնարարական ունենք ՀՀ նախագահից՝ մշակել առանձին թանգարան՝ ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ ցուցահանդեսի փակման պատճառը աշխատանքային ներքին կանոնակարգն է: Նա ասաց, որ որևէ ցուցադրություն թանգարանը պիտի համապատասխանեցնի նախարարության հետ, նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին:

Ինչ վերաբերում է նրան, թե 22 օր եղել է ցուցադրությունը, ապա նոր փակվել է, Արմեն Ամիրյանն արձագանքեց. «Սուբսիդիայի պայմաններում կամ առանձին համաձայնեցված ոչ մի պայմանավորվածություն չի եղել նախարարության հետ: Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակին հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային փոխհարաբերություններին է վերաբերում: Մենք առաջարկել ենք վերատեսության ենթարկել, գա ու նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնեն, ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է վերականգնվել, բովանդակության հետ կապված ոչ մի առարկություն չունենք»,-ասաց նա:

Անդրադառնալով թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարություններին, թե իրեն սպառնացել են ԱԱԾ-ից, որպեսզի ցուցադրությունը փակի, նախարարը շեշտեց, որ որևէ մեկն իրավունք չունի թանգարանի տնօրենին սպառնալ: Նա ասաց, որ եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա: «Ես անձնապես որևէ խնդիր չունեմ բովանդակության հետ, որովհետև այնտեղ ցուցադրված նյութում արծարծվում են նաև իմ ազգականների անունները»,-ասաց նա և նշեց, որ կնախաձեռնի, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի: Ըստ նրա՝ Նարինե Թուխիկյանը լավագույն տնօրեններից է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Այսօրվա հրապարակը թույլ է տալիս համոզված ասելու, որ ՀՀ քաղաքացին իր միջից hանել է վախը. Նոր կյանք համայնքի ղեկավար
26 Ապրիլի 2018 - 20:37
Այսօրվա հրապարակը թույլ է տալիս համոզված ասելու, որ ՀՀ քաղաքացին իր միջից hանել է վախը, որը նրան թույլ չէր տալիս իր դռան շեմից այն կողմ բարձրացնել իր դժգոհությունը:
ՀՀ կառավարությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագծային փաստաթղթերի փորձաքննություն կանցկացնի
26 Ապրիլի 2018 - 20:35
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագծային փաստաթղթերի փորձաքննություն կանցկացնի:
Մենք չենք հաղթել դևին, որ նոր դև դառնանք ժողովրդի գլխին. Արարատ Միրզոյան
26 Ապրիլի 2018 - 20:33
Ժողովուրդը հաղթել է, բայց այդ հաղթանակն ուզում են խլել։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։
«Ժողովրդի համբերության բաժակը լցվեց, երբ անձը երրորդ անգամ ցանկացավ գալ իշխանության և ամեն բան, անգամ Սահմանադրություն փոփոխեց այդ նպատակի համար». Ստեփան Գրիգորյան
26 Ապրիլի 2018 - 20:27
«Նախ, իրոք Հայաստանում գնում է իշխանափոխության գործընթաց, ավելի ճիշտ՝ հին իշխանությանը ժողովուրդը մերժեց:
Ադրբեջանը տուգանքներ է սահմանում գործադուլների համար
26 Ապրիլի 2018 - 20:26
Ադրբեջանում նոր պատժատեսակներ են սահմանում գործադուլների եւ այլ մեթոդների միջոցով ձեռնարկություններում, հաստատություններում եւ կազմակերպություններում գործունեության կասեցման համար: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահը Միլլի Մեջլիսին առաջարկել է փոփոխել Օրենսգրքի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ հոդվածը:
Մեզ հետ պետք չի սակարկել. Արարատ Միրզոյան
26 Ապրիլի 2018 - 20:17
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե ժողովրդի ձեռքից փորձում են խլել հաղթանակը:
ԱԱԾ-ն Արագածոտնի մարզպետարանի համար նոր շենք կկառուցի
26 Ապրիլի 2018 - 20:14
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նոր վարչական շենք կկառուցի Արագածոտնի մարզպետարանի համար: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության ապրիլի 26-ի նիստին:
Այս շարժումը չի ավարտվելու, մինչեւ վերջնական հաղթանակի չհասնենք. ՔՊ անդամ
26 Ապրիլի 2018 - 20:07
Այս շարժումը չի ավարտվելու, մինչեւ վերջնական հաղթանակի չհասնենք հանրապետական կուսակցության նկատմամբ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։
2 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից
26 Ապրիլի 2018 - 20:05
Իտալիայում ավարտվեց Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 բրոնզե մեդալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11270
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
2 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից
Սպորտ, Հասարակություն