Facebook   Twitter
 
Զորակոչի հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի

Զորակոչի հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի

14 Սեպտեմբերի 2017 - 13:36
Զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի: Սեպտեմբերի 14-ին ընդունված որոշմամբ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2017 թվականի միջոցառումների համապատասխան կետը:

Առողջապահության նախարարության հետ խնդրի քննարկման արդյունքներով պարզ է դարձել, որ յուրաքանչյուր զորակոչի շրջանակներում զորակոչիկների նարկոլոգիական (թունաքիմիական) հետազոտությունների համար կպահանջվի զգալի ֆինանսական ծախսեր (մեկ զորակոչիկի հետազոտության արժեքը` 15.000 դրամ), իսկ առանց նման հետազոտությունների կատարման` բժշկական հանձնաժողովներում համապատասխան մասնագետների ընգրկումը կդառնա անիմաստ:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2010 թվկանի մայիսին ընդունված որոշումներից մեռկով հաստատված զինվորական հաշվառման կարգի պահանջների համաձայն` զինապարտ քաղաքացիների կցագրման ժամանակ զինվորական կոմիսարիատները համապատասխան կազմակերպություններից պահանջում են կցագրվողի նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված լինելու, իսկ ոստիկանության մարմիններից` հատուկ հաշվառման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ, որի հիման վրա զորակոչիկի զորակոչվելուց հետո իրականացվում է համապատասխան հսկողություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Առաջնագծի հարավարևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
23 Սեպտեմբերի 2017 - 13:34
Սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց:
«Պատերազմի ժամանակ մենք բոլորս պետք է մեկս մյուսին թիկունք կանգնենք` ընդհանուր հաղթանակ ապահովելու համար»
23 Սեպտեմբերի 2017 - 12:37
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Դիրքերում սպանված Հովհաննեսի գործով դատաքննությունն ավարտվել է
23 Սեպտեմբերի 2017 - 08:47
Արցախի դիրքերից մեկում, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից սպանված 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի գործով դատաքննությունն ավարտվել է, սկսվել է վիճաբանությունների փուլը:
Ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար. Մովսես Հակոբյան
21 Սեպտեմբերի 2017 - 11:11
Տարածաշրջանում մեր հայրենիքի անվտանգությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերը մեր թշնամին է։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
ՀՀ-ում կիբեռռեսուրսների կառավարման համակարգի կերտման գործում հեղինակավոր սփյուռքահայերի ներգրավման կարևորությունը. Հայկ Քոթանջյան
19 Սեպտեմբերի 2017 - 12:59
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համահայկական վեցերորդ համաժողովի «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով նիստի ժամանակ:
Այն տեղը, ուր բանակը կարող է հնարավորությունների դուռ բացել, ՊՆ-ի ուշադրության կենտրում է
18 Սեպտեմբերի 2017 - 19:13
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն հարցերին, որտեղ բանակը կարող է հասարակության համար լրացուցիչ ծառայությունների կամ հնարավորությունների դուռ բացի»,- այսօր «Երևան-Սփյուռք» 6-րդ համաժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Այսօր վաղամեռիկ բանաստեղծ, Արցախյան ազատամարտի մասնակից Աղվան Մինասյանի ծննդյան օրն է
18 Սեպտեմբերի 2017 - 17:43
Այսօր վաղամեռիկ բանաստեղծ, Արցախյան ազատամարտի մասնակից Աղվան Մինասյանի ծննդյան օրն է, նա կդառնար 47 տարեկան:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 60
 
Լրահոս`