Facebook   Twitter
 
ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը

14 Սեպտեմբերի 2017 - 14:14
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009թ. սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: Դպրոցի ուսումնառության պայմանները բարելավելու նպատակով Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և Էդուարդո Էօրնեկեանի հովանավորությամբ Էջմիածնում կառուցվել է «Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատության» նոր և լավագույնս կահավորված դասասենյակներով ու հագեցած լաբորատորիաներով շենքը, որը կարող է իր հարկի տակ ընդունել 500 և ավելի աշակերտի: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին, որից հետո մասնակցել է դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Պարտք» ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է զինհաշմանդամների համար կառուցվող վերականգնողական կենտրոնին (Լուսանկարներ)
20 Նոյեմբերի 2017 - 23:57
«Royal Classic house» ցուցասրահում այսօր բացվեց նկարիչ՝ Օնո Հակոբյանի բարեգործական ցուցահանդեսը, որը կրում էր «Պարտք» խորագիրը։
Երևանում 43-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել կայանված մեքենային, ապա լահմաջոյանոցի դարպասներին. կան վիրավորներ
20 Նոյեմբերի 2017 - 23:19
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցի թիվ 2/7 հասցեի դիմաց Երևան քաղաքի Ջրվեժ-Բանավան թաղամասի բնակիչ, 43-ամյա Արա Սողոմոնյանը իր վարած BMW մակնիշի 95 TT 950 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Գարսոյանին։
Ձվարանի կիստայի խնդրի մասին կարող են վկայել այս 9 ախտանշանները (Տեսանյութ)
20 Նոյեմբերի 2017 - 23:15
Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը կանանց մոտ շատ հաճախ հանդիպող հիվանդություն է, որն իրենից ներկայացնում է ձվարանների բազմաթիվ տարբեր չափերի կիստաներ:
15-ամյա աղջիկը պարսիկին 10 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն էր առաջարկել (Տեսանյութ)
20 Նոյեմբերի 2017 - 23:08
15-ամյա Ի. Ե.-ն 2012թ. սեպտեմբերի 23-ին, իր ծանոթ Ա. Գ.-ի հետ, Հյուսիսային պողոտայում զբոսնելիս մոտեցել են երկու անծանոթ պարսիկների և առաջարկել են 10.000 ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ նրանց հետ, որից հետո նրանց ներկայացել են Անի և Էլեն անուններով։
30 000 $ ՝ «Գրին քարտ» ստանալը կազմակերպելու համար. քաղաքացին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ
20 Նոյեմբերի 2017 - 22:26
Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մեկ այլ քաղաքացու վստահեցրել է, որ 30 000 դոլարի դիմաց կարող է կազմակերպել «Գրին քարտ» ստանալը և ստացել է 15 000 ԱՄՆ դոլար, գումարի մյուս մասը հետագայում ստանալու պայմանով:

Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Բուր-դե-Պեաժի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը
20 Նոյեմբերի 2017 - 21:40
Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցել է Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը, որին ներկա էին քաղաքային իշխանությունների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրողներ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8571
 
Լրահոս`