Facebook   Twitter
 
Գյուղատնտեսության նախարարն այցելել է CARD հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն (Լուսանկարներ)

Գյուղատնտեսության նախարարն այցելել է CARD հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն (Լուսանկարներ)

12 Հոկտեմբերի 2017 - 10:24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Դարակերտ համայնքում գտնվում Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն:
Կենտրոնը հիմնվել է 2014 թվականին՝ Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացման նպատակով: Այստեղ անց են կացվում սեմինարներ և դասընթացներ Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից: Այն ծառայում է նաև որպես հաղորդակցման հարթակ 22 համայնքների 1000-ից ավել ֆերմերների համար:

Կենտրոնում նախարարը մասնակցել է փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվել են փորք և միջին չափերի նոր տեսակի թաղանթային ջերմոցների առավելությունները, արդյունավետությունը, դրանց դերը գյուղատնտեսության զարգացման գործում: Մասնագետների հիմնավորմամբ՝ այդ ջերմոցները բարձր արդյունավետություն կարող են ապահովել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների համար, որոնք իրենք փոքր հողակտորների վրա չեն կարողանում բավարար եկամուտներ ստանալ և արդյունավետ գյուղատնտեսություն վարել:

Այնուհետև Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Կենտրոնի ջերմոցային տնտեսությունների և հողագործության զարգացման բաժնի տնօրեն Աննա Կարապետյանի խոսքով՝ կենտրոնի նպատակն է ջերմոցային տնտեսություններին ներկայացնել որակյալ ապրանքատեսակներ և նոր տեխնոլոգիաներ: Կենտրոնի հետ համագործակցում են շուրջ 13 աշխարհահռչակ կազմակերպություններ, այստեղ հիմնվել է փորձացուցադրական դաշտ, որտեղ կազմակերպվում են դասընթացներ, տարբեր տեսակի հիբրիդների և տեխնոլոգիաների փորձացուցադրություններ:

Աննա Կարապետյանը հավելել է, որ փորձացուցադրման իմաստն այն է, որ ֆերմերը չկորցնի ռեսուրսներ և ժամանակ, բացի այդ, ամբողջ ծախսերը հոգում է կենտրոնը: Տեղի ջերմատներում աճեցվում է հոլանդական լոլիկ, վարունգ, հազար, ջերմատներից մեկը՝ իտալական կոնստրուկցիաներով է, մյուսը՝ իսրայելական: Կոնստրուկցիայի 1 մ2-ի արժեքը կազմում է 22 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 3 տարվա ընթացքում հնարավոր է այդ գումարը հետ վերադարձնել: Նման ջերմատներում արտադրությունը կարելի է կազմակերպել ինչպես ջեռուցման միջոցով, այնպես էլ առանց ջեռուցման:

«Մենք հիմա փորձում ենք համախմբել փոքր ջերմոցային տնտեսություններին մեկ կոոպերատիվի ներքո և նրանց արտադրանքը շուկայի համար մրցունակ դարձնել, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել իրացումը»,-նշել է կենտրոնի ներկայացուցիչը:

Կենտրոնում ֆերմերներին ապահովում են նաև անվճար մասնագիտական խորհրդատվությամբ, որը տրամադրում են Հայաստանում և արտերկրում վերապատրաստված մասնագետները: Բացի այդ, խորհրդատվական նպատակներով պարբերաբար Հայաստան են ժամանում մասնագետներ Հոլանդիայից, Իտալիայից, Ուկրաինայից և այլ երկրներից, որոնք դասընթացներ են կազմակերպում ոչ միայն կենտրոնի մասնագետների, այլ նաև ֆերմերների համար:
Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի տնօրեն, «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի տնօրեն Վարուժան Խոդեդանյանը հավաստիացնում է՝ նման ջերմատներն արդյունավետ են, ստացված արտադրանքը՝ մրցունակ:

«Այստեղ մենք ավելի շատ բերք ենք ստանում, օրինակ մոտ 500 քառակուսի մետրի վրա ստացել ենք մոտ 23 տոննա «կիբրիա» տեսակի վարունգ, պարբերաբար իրականացվում են բերքի ստուգումներ, այժմ մշակում ենք լոլիկ, վարունգ, պղպեղ և սմբուկ: Այստեղ ներդրումը թանկ է, բայց արդարացված: Բերքի իրացման խնդիրներ չունենք, այն հիմնականում իրացվում է տեղական շուկայում, մասամբ` Ռուսաստանում, շնորհիվ ստեղծված պայմանների՝ այստեղ արտադրվող գյուղմթերքը մրցունակ է»,-նշում է Վարուժան Խոդեդանյանը:

Նախարար Իգնատի Առաքելյանը, ամփոփելով այցի արդյունքները, նշել է, որ Արարատյան հարթավայրում շատ են փոքր և միջին գյուղացիական տնտեսությունները, որոնց համար նման ջերմատների հիմնումը կարող է դառնալ զարգացման ծրագիր:

«Արդեն այսօր այդ տնտեսությունները, օգտվելով 3-10 մլն դրամ սուբսիդավորման վարկերից, կարող են նման ջերմատներ հիմնել: Բացի այդ, քննարկեցինք ներդրումների ավելացմանն ու հողերի արդյունավետության բարձրացմանը զուգահեռ ենթակառուցվածքների՝ սառնարանային տնտեսությունների, մթերման կենտրոնների ստեղծման հարցը, որի ծրագիրը կներկայացնեն, և այն կներառեք մեր հետագա տեսլականի մեջ» ,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարի խոսքով՝ նման տնտեսությունների ստեղծումը և՛ զբաղվածության հարց կլուծի, և՛ եկամտաբերություն կավելացնի, ինչպես նաև արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, եթե տնտեսությունները կոոպերացվեն, կոնսոլիդացված աշխատեն և կարողանան իրենց արտադրանքը երաշխավորված արտահանել:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նմանատիպ նորություններ
Պետությունը չի կարող միջամտել գների ձեւավորմանը. գյուղնախարարը՝ կաթի գնի մասին
21 Հունիսի 2018 - 12:17
Կաթի օպտիմալ գինը շուկան է որոշում: Այսօր՝ հունիսի 21-ին կառավարության հերթական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց «Տաշիր-Կապիտալ»-ին «ԲԷՑ»–ը փոխանցելու որոշումը
21 Հունիսի 2018 - 11:47
Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշումը։
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար
21 Հունիսի 2018 - 11:01
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է
20 Հունիսի 2018 - 16:39
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է 482.02 դրամ՝ նվազելով 0.24 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը հաստատվել է, հավանություն տրվել ներդրումային պլանին
20 Հունիսի 2018 - 12:36
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 20-ին կայացած նիստում քննարկվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման» ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների մասին հարցը:
Արդշինբանկը և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը կապահովեն քարտապանների հարմարավետ սպասարկումը
20 Հունիսի 2018 - 11:49
Արդշինբանկը և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հայտարարում են, որ քարտապանների առավել հարմարավետ սպասարկումն ապահովելու նպատակով սույն թվականի հունիսի 20-ից Արդշինբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկերի բանկոմատներից կանխիկացման գործարքների դիմաց կգանձվի քարտապանի բանկի կողմից իր բանկոմատներում կանխիկացման դիմաց սահմանված սակագինը:
«Արցախն ունի անսահմանափակ ներուժ օրգանական գյուղմթերք արտադրելու համար». Ժիրայր Միրզոյան
20 Հունիսի 2018 - 11:45
Հունիսի 19-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար ժիրայր Միրզոյանը հյուրընկալել է ֆրանսիացի լրագրող Պատրիկ Բոիտետին, ով Արցախի մասին հոդված է հեղինակում՝ շոշափելով տարբեր բնագավառներ:
Հուլիսի 1–ից անապահով ընտանիքներին մասնակի կփոխհատուցվի էլէներգիայի սակագինը
20 Հունիսի 2018 - 11:41
ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կվտ*ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչև 250 կվտ*ժ ծախսից:
Փլուզում. Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհը փակ է բեռնատարների եւ ավտոբուսների համար
20 Հունիսի 2018 - 10:37
Այսօր՝ հունիսի 20-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 658
 
Լրահոս`