Facebook   Twitter
 
Մոտ օրերս ծխելու դեմ պայքարի շրջանակում մշակված օրենսդրական փաթեթը կներկայացվի հանրությանը

Մոտ օրերս ծխելու դեմ պայքարի շրջանակում մշակված օրենսդրական փաթեթը կներկայացվի հանրությանը

12 Հոկտեմբերի 2017 - 11:48
ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մոտ օրերս ծխելու դեմ պայքարի շրջանակում մշակված օրենսդրական փաթեթը կներկայացվի հանրությանը:
ՀՀ-ում Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական կործանարար հետևանքներից: Պայքարի հիմնական գործիքներն են՝ գովազդի, հովանավորչության և վաճառքի խթանման ամբողջական արգելքը, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակումը:

Ամբողջ աշխարհում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:

Այս տարվա վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է: Կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 5 %-ի:

Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Կոնվենցիայով օրենսդրությանը վերաբերող պահանջներն ապահովելու նպատակով մշակվել և օգոստոսի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը», որի թիրախը առաջիկա 3-4 տարում ծխող տղամարդկանց թիվը շուրջ 10 %-ով կրճատելն է։ Այժմ ձևավորվում է Ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտը կատարելագործելու ուղղությամբ։

Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է:
Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: 2008-ից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվել է «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անճոռնի տոնական սվիտերներով ուղեւորները կարող ինքնաթիռներում առանց հերթի հայտնվել
13 Դեկտեմբերի 2017 - 09:18
Անճոռնի տոնական սվիտերներով ուղեւորները կարող են Ալյասկա ավիաընկերության ինքնաթիռներում առանց հերթի հայտնվել, հաղորդում է Travel + Leisure-ն:
Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ վարչական շրջանում
13 Դեկտեմբերի 2017 - 09:16
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի` Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների եւ 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
6-ամյա տղա YouTube-ում միլիոնավոր դոլարներ է վաստակում
13 Դեկտեմբերի 2017 - 09:12
6-ամյա տղան, որը YouTube-ում խաղալիքներ է փորձարկում, միլիոնավոր դոլարներ է վաստակում, գրում է Americaru-ն:
Ֆրանսիայի դպրոցները դեմ են սմարթֆոններին
13 Դեկտեմբերի 2017 - 09:11
Ֆրանսիայում դպրոցականներին կարգելեն բջջային հեռախոսներով կրթական հաստատություն գալ: Այս մասին հայտարարել է կրթության նախարար Ժան Միշել Բլանկենը, գրում է Independent- ը:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
13 Դեկտեմբերի 2017 - 09:08
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 13-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Կուսաթաղանթին սիրահարվողներին չեմ պատասխանի. Անահիտ Հարությունյանը` իր և սիրելիի տարիքային մեծ տարբերության մասին
12 Դեկտեմբերի 2017 - 23:23
Օրերս սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը նշում էր իր 26-ամյակը: Երեկոյի ընթացքում Անահիտը ներկայացրել էր իր սիրելիին, ով էլ նրան մուշտակ էր նվիրել: Լուսանկարներից դատելով`կարելի է հասկանալ, որ Անահիտի և նրա սիրելիի միջև մեծ տարիքային տարբերություն կա, ինչն էլ բուռն քննարվեց համացանցային օգտատերերի կողմից, ավելին` ոմանք նշում էին, որ հանուն գումարի, տվյալ դեպքում` հանուն մուշտակի պետք չէր կապվել իր հոր տարիքի տղամարդու հետ:

Լայնորեն տարածված ճիճվային վարակի` Էնտերոբիոզի ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը (Տեսանյութ)
12 Դեկտեմբերի 2017 - 23:21
Էնտերոբիոզը լայնորեն տարածված ճիճվային հիվանդություն է: Հարուցիչը սրատուտն է, որը 0,5 սմ երկարությամբ սպիտակ որդ է:
Կիտրոնի կեղևը կօգնի ազատվել քրոնիկ հոդացավերից (Տեսանյութ)
12 Դեկտեմբերի 2017 - 23:15
Կիտրոնները համարվում են ամենաօգտակար մրգերից մեկը և օգտագործվում են հիվանդությունների բուժման տարբեր մեթոդներում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8852
 
Լրահոս`
 
 
 
Ֆրանսիայի դպրոցները դեմ են սմարթֆոններին
Միջազգային, Հասարակություն