Facebook   Twitter
 
Իվանկա Թրամփը կարող է դառնալ ԱՄՆ-ի առաջին կին և հրեա նախագահը

Իվանկա Թրամփը կարող է դառնալ ԱՄՆ-ի առաջին կին և հրեա նախագահը

12 Հոկտեմբերի 2017 - 21:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը լրատվամիջոցներում նոր լուրերի տարածման առիթ է տվել՝ ասելով, որ իրենց դուստրը և նախագահի վստահելի խորհրդական Իվանկան նույնպես կարող է մի օր ԱՄՆ-ի նախագաը դառնալ:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, այս մասին Թրամփի նախկին կինը հայտնել է Time -ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ վստահ չէ, որ դուստրը կշարունակի շարունակել քաղաքական կարիերան:

«Կարծում եմ՝ Իվանկան մեծ դեր է խաղացել Դոնալդի հաղթանակի գործում: Ընտրողները նայում էին նրան և մտածում, որ վստահում են իրեն: Ով գիտի, գուցե մի օր նա կարող է դառնալ առաջին կին և հրեա նախագահը», - հրապարակել է Time հանդեսը:

Սա առաջին անգամը չէ, երբ Իվանա Թրամփի անունը շրջանառվում է քաղաքական ասպարեզում: Օրեր առաջ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վերջինս հայտնել էր, որ մերժել է իր հայրենի Չեխիայում ԱՄՆ-ի դեսպանը դառնալու առաջարկը, քանի որ չի ցանկանում հրաժարվել իր «կատարյալ կյանքից»:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Կարո Փայլանը Դինքի սպանությունն ուսումնասիրելու առաջարկով դիմել է Թուրքիայի խորհրդարան
18 Հունվարի 2018 - 23:37
Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական քրդամետ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը գրավոր առաջարկ է ներկայացրել խորհրդարան՝ ուսումնասիրելու Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած դեպքերը՝ նման սպանությունները կանխելու նպատակով:

ՀՀ դեսպան Սադոյանը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ մարմինների միջև համագործակցության ընդլայնումը
18 Հունվարի 2018 - 23:30
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ:
Սերժ Սարգսյանը ցավակցել է Ուզբեկստանի նախագահին
18 Հունվարի 2018 - 21:41
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղեւորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է
18 Հունվարի 2018 - 20:32
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխվստահությունը միջուկային և այլ հարցերի շուրջ նվազում է:
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջ է գալիս շահերի լրջագույն բախում. թուրքագետ
18 Հունվարի 2018 - 20:16
Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններունների արանքով «սև կատու» է անցել: Թեմայի շուրջ HayNews.am-ը զրուցել է «ԵՓՐԱՏ» ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:
«Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա
18 Հունվարի 2018 - 20:11
Daily Star-ը փորձել է hասկանալ, թե «Արսենալ» տեղափոխվելու դեպքում որ խաղային համարի ներքո հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նիդերլանդներում եւ Բելգիայում փոթորիկի հետեւանքով 4 մարդ է զոհվել (Տեսանյութ)
18 Հունվարի 2018 - 20:06
Նիդերլանդներում եւ Բելգիայում հունվարի 18-ին փոթորիկի հետեւանքով 4 մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ոստիկանությունը եւ 2 երկրների ԶԼՄ-ները:
Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով
18 Հունվարի 2018 - 19:55
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համզաթ Իբրահիմին (նստավայրը` Թեհրան)։
Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը
18 Հունվարի 2018 - 19:52
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի կրակովյան հանդիպումն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3135
 
Լրահոս`