Facebook   Twitter
 
ԱՄՆ գեներալը՝ հայ զինվորների բարձր որակների մասին

ԱՄՆ գեներալը՝ հայ զինվորների բարձր որակների մասին

12 Հոկտեմբերի 2017 - 22:39
ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլին ասել է, որ Հայ զինվորները անձնվեր են և վարժված: Այս մասին գրում է PanArmenian.am-ը:
«Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ և կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ», ասել է նա «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:
Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին. «Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին հզորացնել պաշտպանությունը մի շարք ոլորտներում, այդ թվում և արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում»։
Գեներալ Տաֆանելլիի խոսքով, Միացյալ Նահանգներն օգնում է հայ զինվորներին համապատասխանել ՆԱՏՕ-ի զորքերի բարձր չափանիշներին.«ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև ժողովրդավարության և ազատ շուկայական հարաբերությունների հաստատում»:
Ամերիկացի գեներալը նշել է, որ ՀայաստանիանդամակցությունըՀԱՊԿ-ինորևէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ.«Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին, իսկ մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»:
Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որևէ կերպ կաշկանդված չէ նաև Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ, նշում է Լի Տաֆանելլին.«Կանզասի Ազգային գվարդիայի համար Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը որևէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի հետ մեր գործընկերության համար»:
Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով, առաջիկայում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու է զարգանալ.«Իրոք շատ հետաքրքիր է հետևել այս գործնական և անձնական սերտ հարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը և կարծում եմ, համագործակցության ծրագրերի հաջողության գաղտնիքը հենց այստեղ է: Հենց դա է ամենակարևոր ապագայի ներդրումը»:
 
Նմանատիպ նորություններ
ՊԲ-ում ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները
20 Հոկտեմբերի 2017 - 19:45
Հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Արցախի զինված ուժերը գտնվում են պատրաստության բարձր մակարդակի վրա
20 Հոկտեմբերի 2017 - 18:22
Հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:
Վիգեն Սարգսյանը Հայաստանում ԿԽՄԽ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է անհետ կորածների խնդիրը
20 Հոկտեմբերի 2017 - 14:33
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
Առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկը պիտանի է ճանաչվել ծառայության համար և 1 տարուց ավելի ծառայել
20 Հոկտեմբերի 2017 - 14:17
Բժշկի անփույթ վերաբերմունքի հետևանքով առողջական խնդիրներ ունեցող երիտասարդը ծառայության համար պիտանի է ճանաչվել և մեկ տարուց ավելի ծառայել է բանակում:
Կարվի առավելագույնը՝ ՊԲ պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման համար
20 Հոկտեմբերի 2017 - 11:15
Կարվի առավելագույնը՝ ՊԲ պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման համար
Նախօրեին շփման գծում զոհված զինվորը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
20 Հոկտեմբերի 2017 - 10:41
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Շփման գծում զինվոր է զոհվել
19 Հոկտեմբերի 2017 - 18:59
ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Հոկտեմբերի 19-ը Հայաստանի հրթիռահրետանային զորքերի օրն է
19 Հոկտեմբերի 2017 - 09:08
1992 թ․ հոկտեմբերի 19-ին ավարտվել է Հայաստանի Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի ձեւավորումը։ Այդ ժամանակվանից սկսված՝ հոկտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Հրթիռահրետանային զորքերի օրը։
Վիգեն Սարգսյանը Կանադայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցությունը
18 Հոկտեմբերի 2017 - 19:31
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` ք. Մոսկվա):
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 68
 
Լրահոս`