Facebook   Twitter
 
Տոմսերը շատ արագ են սպառվում. Հայկ Մարության

Տոմսերը շատ արագ են սպառվում. Հայկ Մարության

12 Հոկտեմբերի 2017 - 22:41
Հոկտեմբերի 5-ից երկար սպասված «Սուպեր մամա 2»-ը մեծ էկրաններին է: Առաջին արձագանքների մասին Life.panorama.am-ը զրուցել է «Սուպեր մամայի» գլխավոր հերոս Հայկ Մարությանի հետ:
«Ֆիլմը սպասված էր, իսկ դա փաստում է այն, որ կինոթատրոններում արդեն հինգ օր է, ինչ դժվարությամբ են տոմսեր գտնվում: Այս օրերին հետաքրքիր աժիոտաժ է սկսվել թե համացանցում, թե իմ շրջապատում, բոլորն ասում են, որ տոմսեր չկան, դա նշանակում է, որ շատ արագ են դրանք սպառվում: Այս ամենը խոսում է ֆիլմի սպասվածության և գովազդային ճիշտ մարտավարության մասին: Սակայն այս ամենից ոչ պակաս կարևոր է, որ ֆիլմը դիտելուց հետո մարդիկ միևնույն ոգևորությունն ունենան: Հիմա մենք հույս ունենք, որ մեր ֆիլմի լավ արձագանքները կշարունակվեն մինչև վերջ, համենայն դեպս՝ դեռևս ինձ հասած բոլոր կարծիքները դրական են, իսկ դա շատ ոգևորող է»,- նշեց Հայկ Մարությանը:
Դիտարկմանը, որ անգամ համաշխարհային օրինակով, որևէ ֆիլմի երկրորդ մասը մեծամասամբ զիջում է առաջինին, և հարցին, թե այս իմաստով ի՞նչ սպասելիքներ ունեն ֆիլմի կազմակերպիչները, Հայկն ուրախությամբ ընդգծեց.
«Մինչ այս լսածս կարծիքներում ինձ ամենաշատն ուրախացնում է հենց այդ փաստը, որ մարդիկ նշում են, թե սա առաջինից լավն էր, և դա այն դեպքում, երբ առաջինը անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ ռեկորդային տոմսերի վաճառք ունեցավ: «Սուպեր մամա 2»-ի ստեղծման ընթացքում էլ, երբ նման հարցեր էին ծագում, ես ասում էի, որ ինչքան էլ համաշխարհային կինոասպարեզում կա այդ միտումը, բայց, միևնույն է, դրանց կողքին կան նաև բացառություններ: Ի վերջո, յուրաքանչյուր ֆիլմ նկարահանելիս փորձում ես մինչ այդ կատարածդ աշխատանքներից ավելի լավն անել, չէ որ դու այդ ընթացքում ավելի շատ ես փորձ ձեռք բերել, առավել շատ ես հմտացել և այլն: Մենք թե ռեժիսուրայի, թե դերասանական, թե տեխնիկական իմաստով փորձել ենք մեր նախորդ աշխատանքներից մեկ քայլ առաջ գնալ և փառք Աստծո, դա մեզ հաջողվեց»:
Այս թեման շարունակելով՝ Հ. Մարությանը նշեց նաև, որ որևէ բան ստեղծելիս՝ փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի նկարահանման ընթացքը թիմին հաճելի և հարմարավետ լինի.
«Մեզ համար սկզբունքի հարց է, որ մեր կատարած գործը լինի գերպրոֆեսիոնալ, որպեսզի այն համապատասխան լինի միջազգային չափանիշներին: Եթե ես ինձ իրավունք եմ վերապահում ինչ-որ մեկի արածը քննարկել, ապա իմ աշխատանքում ես պետք է շատ հաջողեմ, որպեսզի հաջորդ անգամ էլ տեղ ունենամ խոսելու: Մեր թիմիում հավաքված են մարդիկ, ովքեր արդեն 20 տարի է նվիրված են այս գործին, մենք կարող ենք կիսատ քնել, ընտանիքի հետ քիչ ժամանակ անցկացնել, բայց ժողովրդի համար լավ գործեր ստեղծել, իսկ սա ես համարում եմ հայրենասիրություն: Մենք անձնվեր աշխատանքով ենք պատկերացնում երկրի կառուցումը, որը պետք է սկսվի բոլոր ոլորտներից»,- շեշտեց դերասանը:
Life.panorama.am-ի զրուցակիցը նկատեց, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն առհասարակ զարգացած չէ և դժվար է ստեղծել մի բան, որը կշարժի մարդկանց հետաքրքրությունը.
 
Նմանատիպ նորություններ
Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 2-րդ կիսաեզրափակչի հաղթողները
23 Փետրվարի 2018 - 16:22
Փետրվարի 22-ին եզրափակիչ անցան Սևակ Խանաղյանը, Ամալիյա Մարգարյանը, Կամիլը, Մարիամ Պետրոսյանը, Հասմիկ Շիրոյանը: Նրանք ընդտրվեցին հեռուստադիտողների SMS քվեարկության եւ միջազգային ժյուրիի գնահատականների հիման վրա:
Ինչու՞ են անետացել Սթոունհենջի կառուցողները
23 Փետրվարի 2018 - 13:50
Մեծ Բրիտանիայի հնագույն բնակիչները, որոնք կառուցել են հայտնի նեոլիթական Սթոունհենջ համալիրը, խորհրդավոր կերպով անհետացել են մի քանի դարերի ընթացքում, եւ կղզիների բնակչությունը գրեթե ամբողջությամբ փոխարինվել է մայրցամաքային Եվրոպայից եկած վերաբնակիչներով:
50-ամյա Պամելա Անդերսոնին տեսել են Միլանում
23 Փետրվարի 2018 - 13:42
Միլանում անցնում է Բարձր նորաձևության շաբաթը, որի որոշ ցուցադրությունների հյուրն էր Պամելա Անդերսոնը։
Արմեն Ամիրյանը հայտնել է նոր հեռուստասերիալ նկարահանելու մասին
23 Փետրվարի 2018 - 13:31
Մշակույթի նախարարությունը հայտարարել է երեք հնագիտական կառույցների՝ Բյուրական համայնքի Ամբերդ ամրոցի, Լոռու բերդի տարածքի եւ Նուրնուսի եկեղեցու պեղման աշխատանքների մրցույթ։
Ցուցահանդես «Արևմտյան Հայաստանը մինչև 1915 թվականի լուսանկարներում» խորագրով (Լուսանկարներ)
22 Փետրվարի 2018 - 22:55
Հրապարակախոս, լրագրող, արձակագիր Բակուր Կարապետյանի նախաձեռնությամբ Թերլեմեզյան ցուցասրահում բացվեց «Արևմտյան Հայաստանը մինչև 1915 թվականի լուսանկարներում» խորագրով ցուցահանդեսը:
«Դեպի Եվրատեսիլ». երկրորդ կիսաեզրափակիչ համերգը. Ուղիղ
22 Փետրվարի 2018 - 22:38
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգն է մեկնարկել, որի ընթացքում տասը մասնակից պայքարելու են փետրվարի 25-ին կայանալիք եզրափակիչում ելույթ ունենալու համար:
Շինարարությունը կասեցված է, եթե պարզվի՝ «Քարերի սիմֆոնիայի» տարածքում է, այն կվերացվի. Նախարարը խոստացավ
22 Փետրվարի 2018 - 13:13
Եթե Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում է կատարվում շինարարությունը, ապա այն ենթակա է վերացման: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հրապարակված տեղեկություններին ու լուսանկարներին, ըստ որի «Քարերի սիմֆոնիայի» մոտ բեռնատար է կանգնած եւ շինարարություն է ընթանում:
Նախագահը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին
22 Փետրվարի 2018 - 10:25
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր նվաճումներ:
«Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում
22 Փետրվարի 2018 - 10:15
Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները մեկտեղվել են մեկ գրքում: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց բոլորովին նոր գիրք, որը ներառում է սիրված գրողի երկու գործերը: Ստեղծագործությունները ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շուշանիկ Թամրազյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 519
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն