Facebook   Twitter
 
2018 թ.-ին գյուղատնտեսության ոլորտում  կմեկնարկի ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրը

2018 թ.-ին գյուղատնտեսության ոլորտում կմեկնարկի ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրը

25 Հոկտեմբերի 2017 - 09:05
HayNews.am-ի գյուղատնտեսության ոլորտի առնչվող հարցերին պատասխանունել է նախարար Իգնատի Առաքելյանը: Հարցազրույցը՝ ստորև:
-Որո՞նք եք համարում մեկ տարվա ընթացքում կատարված առանցքային աշխատանքները: Իրականացված ո՞ր փոփոխություններն եք արդարացված համարում:

-Գյուղատնտեսությունը Հայաստանում թե' բնակլիմայական պայմանների, թե' մարդկային ռեսուրսների և թե' կարողությունների տեսանկյունից ունի զարգանալու մեծ ներուժ, բայց առկա են նաև շատ խնդիրներ, որոնք լուծելու արդյունքում մենք կունենանք ավելի արդյունավետ, գրավիչ, եկամտաբեր, մրցունակ և ինդուստրիալ գյուղատնտեսություն:

Այս խնդիրները լուծելով` մենք գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար հնարավորություն կստեղծենք ապրել առավել բարեկեցիկ կյանքով և զբաղվել գյուղատնտեսությամբ ոչ միայն իրենց առօրյա կարիքները հոգալու, այլ նաև զարգացած գյուղացիական տնտեսություններ դառնալու համար: Նշված նպատակների իրագործմանն են ուղղված արդեն իսկ մեկնարկած և առաջիկա տարիներին նախատեսվող ծրագրերը:

Մասնավորապես, 2017 թվականի ընթացիկ ծրագրերի հաշվին կատարված խնայողությունների արդյունքում մեկնարկել և առաջիկա տարիներին կշարունակվի Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում տնտեսավարողներին հնարավորություն ընձեռվեց աննախադեպ մատչելի պայմաններով` տարեկան ընդամենը 2 % լիզինգի տոկոսադրույքով, ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա տարեկան նորացնել հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 2.0 տոկոսը: Նախատեսվում է ստեղծել նաև մեքենատրակտորային կայաններ, որպեսզի լիզինգի պետական աջակցության ծրագրին մասնակցելու հնարավորություն չունեցող տնտեսավարողները նույնպես կարողանան օգտվել գյուղտեխնիկայի ծառայություններից:

Առավել նպատակային և մատչելի տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր տնտեսավարողներին տրամադրելու, ինչպես նաև մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու, վերամշակող ընկերությունների կողմից ֆինանսական պարտավորությունների ժամանակին կատարումը ապահովելու նպատակով մեկնարկել են նաև գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերը:

Այս ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ագրոպարենային ոլորտում առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը, կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման համար, կբարձրանա գյուղատնտեսական մթերքների վերամշակումից ստացվող արտադրանքի մրցունակությունը, որի արդյունքում կավելանան գյուղատնտեսական մթերքների վերամշակումից ստացվող արտադրանքի արտադրության ու արտահանման ծավալները:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով գյուղատնտեսական կոոպերատիվներին և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին վարկերը կտրամադրվեն 3 %, մնացած համայնքների տնտեսավարողներին` 5 % տոկոսադրույքով, իսկ հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3 %:

2018 թվականից կմեկնարկեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտե-սությունում հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման և ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերը, որոնք նպատակաուղղված են գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացմանը, բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների մեղմմանը, ոռոգման ժամանակակից եղանակների ներդրմանը, ցածր բերքատու այգիների փոխարինմանը բարձր բերքատու, արտահանող և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիներով:

Շահառուներին հակակարկտային ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար վարկերը նախատեսվում է տրամադրել տարեկան 2% տոկոսադրույքով, ինտենսիվ այգիների հիմնման համար՝ 5 % տոկոսադրույքով:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի զարգացման, բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման և տնտեսավարողների վնասների մեղմման գործընթացում կարևորվում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծումը և համակարգի աստիճանական ներդրումը, որի նպատակով 2018 թվականին կմեկնարկի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն» ծրագիրը:

ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականներին տավարաբուծության զարգացման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է հանրապետություն ներկրված տոհմային կենդանիներից տեղական վերարտադրության արդյունքում ստացված տոհմային երինջները տարաժամկետ վճարման պայմանով տրամադրել տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին:

Իրականացվում և առաջիկա տարիներին նույնպես կշարունակվեն սերմնա-բուծության և սերմապահովության զարգացման, բույսերի պաշտպանության, հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման, գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի, խորհրդատվական ծառայությունների մատուցման, գյուղատնտեսությունում օգտագործվող կարևորագույն ռեսուրսների մատչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Արդի պահանջներով պայմանավորված գյուղատնտեսության արդյունաբերականացմանը նպատակաուղղված վերոնշյալ նոր ծրագրերի իրականա-ցումն անհրաժեշտ է և արդարացված, բոլոր ծրագրերն ունեն 2-3 տարվա ժամկետ` արդյունքներ տալու համար, որի արդյունքում կստեղծենք համակարգ գյուղատնտեսության զարգացման համար:

-Կառավարության որոշմամբ փոխհատուցվում են տարիների ընթացքում կուտակված պարտքերը: Որքա՞ն գումարի և կոնկրետ ի՞նչ պարտքի մասին է խոսքը:

-ՀՀ մարզերի հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի զիջման նպատակով այս պահին ճշգրտվում են ցուցակները, որից հետո դրանք կներկայացվեն ՀՀ կառավարություն: Կզիջվեն այն տնտեսությունների պարտքերը, որոնք վճարում չեն կատարել բնակլիմայական անբարենպաստ պայմանների արդյունքում կրած կորուստների պատճառով, իսկ բոլոր նրանք, ովքեր չարաշահումներ են թույլ տվել, զիջման հնարավորությունից չեն օգտվի:

Նշեմ, որ այս տարի իրականացված պարարտանյութերի, դիզելային վառելիքի և սերմացուների սուբսիդավորման ծրագրերով որևէ պարտք չի կուտակվել, գյուղացիական տնտեսությունները նախապես վճարումներ են կատարում և ձեռք բերում իրենց անհրաժեշտ արտադրանքը:

2015-2016 թվականներին տրամադրված գարնանացան գարու, առվույտի, եգիպտացորենի և կորնգանի սերմերի դիմաց պարտքը կազմում է 31 951 780 դրամ: 2011 և 2014 թվականներին տրամադրված աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմերի` համապատասխանաբար 2012 և 2015 թվականներին առաջին վերարտադրության սերմերի 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձը չապահոված շահառուների կողմից վճարման ենթակա գումարը կազմում է 607 046 000 դրամ:

-Բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում գյուղատնտեսությունը զարգացնելու ի՞նչ ծրագրեր են նախատեսվում:

-Հաշվի առնելով սահմանամերձ բնակավայրերի դերը երկրի անվտանգության, հանրապետության գյուղական տարածքների համաչափ ու համամասնական զարգացման գործում` գյուղատնտեսությունում վարվող քաղաքականությունում կարևորվում է սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջանցիկ զարգացման ապահովումը:

Սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի տնտեսավարողները կարող են հանդիսանալ արդեն իսկ մեկնարկած և նախատեսվող ծրագրերի շահառուներ: Ավելին, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նոր ծրագրով սոցիալական աջակցություն ստացող համայնքների և գյուղացիական կոոպերատիվների համար վարկի տոկոսադրույքն ավելի ցածր կլինի` կազմելով ընդամենը 3 % այն դեպքում, երբ մնացած համայնքների տնտեսավարողներին վարկը կտրամադրվի 5 % տոկոսադրույքով:

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի նպատակներից է աջակցել ընտրված անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային և սահմանամերձ համայնքներին, որտեղ անասնապահությունն ապրուստի հիմնական միջոց է հանդիսանում, միաժամանակ զարգացնելով ոլորտը:

Ծրագրի շրջանակում համայնքներում ստեղծվում է արոտօգտագործման ու կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ, որը կառավարվում է համայնքներում ստեղծված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների կողմից:

Բացի այդ, ծրագրի նպատակներից է նաև նշված համայնքներում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող գյուղատնտեսական մթերքների արտադրության արժեշղթաներում (կաթ, միս, միրգ, բանջարեղեն, բարձրարժեք հատապտուղ և մեղր) ընդգրկված տեղական արտադրողների և վերամշակողների կարողությունների հզորացումը, անասնաբուժական ծառայությունների միջոցով տոհմային աշխատանքների ու կենդանիների առողջությանն ուղղված միջոցառումների և մասնագիտական կարողությունների բարելավումը:

-Հանրապետության մի շարք հեռավոր համայնքներում խոշոր և մանր եղջերավոր անասունների համար սահմանված է խմելու ջրի վարձ, ինչը լրացուցիչ բեռ է գյուղացիների համար, հնարավոր չէ՞ արդյոք որոշակի ներդրումների արդյունքում կոմպենսացնել այդ գումարը:

-ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի տնօրինում նման տեղեկատվության, խնդրում ենք ներկայացնել կոնկրետ փաստեր, կամ հարցն ուղղել ոլորտը կարգավորող լիազոր մարմնին:

-Հատկապես վերջին ժամանակներում ոչ շահութաբեր է համարվում ցորենի արտադրությունը և պատահական չէ, որ Հայաստանում ցորենի մշակովի հողատարածքների մի զգալի մասն անմշակ է մնում:

-Հայաստանի Հանրապետությունում ցորենի ինքնաբավության մակարդակը հասնում է շուրջ 50%-ի, այդ իսկ պատճառով մնացած 50%-ը ներկրվում է արտերկրից: Հանրապետությունում ցորեն արտադրում են հիմնականում ինքնասպառման համար, ինչպես նաև այն գյուղատնտեսական գոտիներում, որտեղ այլ մշակաբույսերի աճեցումն արդյունավետ չէ, իսկ Արարատյան դաշտավայրում այն հիմնականում մշակվում է ցանքաշրջանառության նպատակով:

-Վերջին շրջանում ԶԼՄ-ները հաճախ են անդրադառնում անտառներում տիրող իրավիճակին` արձանագրելով, որ չեն դադարում ապօրինի անտառահատումները, որոշ պաշտոնյաներ այնուամենայնիվ ազատվեցին պաշտոնից: Ի՞նչ կասեք անտառներում ծառահատումների վերաբերյալ, մասնավորապես «Սևքար» անտառտնտեսությունում տիրող վիճակի մասին:

-«Haynews.am» կայքի թղթակիցը ս.թ. հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում բարձրացրել է հարցը, որին տրվել է սպառիչ պատասխան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաստաբանների պալատը համալրվեց նոր անդամներով
22 Մայիսի 2018 - 19:51
2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ փաստաբանական դպրոցի 61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:
Ամբողջական ժողովրդավարության հասնելու համար պետք է սկսել ՏԻՄ-երից. Սուրեն Պապիկյան
22 Մայիսի 2018 - 19:49
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ԵԽ աջակցությամբ իրականացվող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի ղեկավար Տաթեւիկ Դավթյանին, «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի ղեկավար Լիանա Աղաբեկյանին եւ գրասենյակի ղեկավարի օգնական Աննա Սահակյանին։
Վստահ եմ՝ մեր խմբակցությունում այդպիսի մարդիկ չկան, ԱԱԾ տնօրենի հայտարարությունը չի վնասում մեր խմբակցության պատգամավորներին. Գևորգ Պետրոսյան
22 Մայիսի 2018 - 19:40
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Ծառուկյան» դաշինքում կան պատգամավորներ, որոնք ունեն բիզնեսներ, բայց նրանք անձամբ չեն մասնակցում այդ բիզնեսների կառավարմանը և դրանով չեն հարուցում երկրային օրենքների զայրույթը։
Թրամփն ադրբեջանցի երգչի տեսահոլովակում է նկարահանվել
22 Մայիսի 2018 - 19:38
Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Էմին Աղալարովը, որը փոփ երաժիշտ լինելուց զատ նաև գործարար է, հաղորդումներից մեկի ժամանակ պատմել է՝ ինչպես է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նկարահանվել իր նոր տեսահոլովակում։

48-ամյա Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է կիսաթափանցիկ կոմբինիզոնով
22 Մայիսի 2018 - 19:35
Երեկ Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում կազմակերպել էր իր նոր՝ Dinero սինգլի շնորհանդեսը:
Ցուկերբերգը ԵՄ-ում ներողություն կխնդրի Facebook-ի օգտատերերից. ԶԼՄ-ներ
22 Մայիսի 2018 - 19:28
Facebook սոցցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի օրը ԵՄ-ում ներողություն կխնդրի օգտատերերից այն բանի համար, որ իր ընկերությունը չի կարողացել կանխել մարդկանց անձնական տվյալների չարաշահումը՝ տեղեկացնում է Politico-ն:
Եղանակը Հայաստանում
22 Մայիսի 2018 - 19:22
Մայիսի 23-27-ը կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային
22 Մայիսի 2018 - 19:13
Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11830
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Եղանակը Հայաստանում
Հասարակություն