Facebook   Twitter
 
Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի հաջողությունները համայնքինն են (Լուսանկարներ)

Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի հաջողությունները համայնքինն են (Լուսանկարներ)

25 Հոկտեմբերի 2017 - 14:39
Տաշիր համայնքի երիտասարդ քաղաքապետ Էդգար Արշակյանին քիչ ժամանակ հարկավոր եղավ, որպեսզի կայանար և ՏԻՄ մակարդակով հնարավոր լուծումներ տար համայնքում գոյություն ունեցող մի շարք խնդիրների:
Էդգար Արշակյանը սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտություն բաժինը, այնուհետև՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժինը` ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան: Աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում: Տաշիր համայնքի ղեկավար է ընտրվել 2012 թ-ին:

Այս տարիների ընթացքում Տաշիրի համայնքապետարանը սեփական նախաձեռնությամբ և ուժերով մի շարք ծրագրեր է իրականացրել: Աշխատանքներ են կատարվել լուսավորության ցանցի ընդլայնման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, աղբահանության և սանմաքրման, կանաչապատման և այլ ուղղություններով:

2015 թ-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարւթյան և Հայաստանի Համայնքների Միության կողմից Տաշիրն արժանացել է «Կանաչապատ համայնք», իսկ 2016 թ-ին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի Համայնքների Միության կողմից՝ «Լավագույն համայնք» մրցանակներին: Էդգար Արշակյանն իր գործունեության ընթացքում ուշադրություն է դարձնում համայնքի կենսագործունեությանն առնչվող բոլոր ոլորտներին:

Համայնքին վերաբերող ծրագրերը շատ են, սակայն հիմնական շեշտը դրվում է քաղաքի բարեկարգման, կանաչապատ տարածքների մշակման և ընդլայնման, համայնքի ենթակա կառույցների հիմնանորոգման վրա: Անցած տարվանից Տաշիր համայնքում մեծ թափով զարկ է տրվել քաղաքաշինությանը: «Տաշիր» հիմնադրամի ֆինանսավորմամբ շինարարական մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին քաղաքային հրապարակում և հարակից Ջահուկյան փողոցի քայլուղում, որոնք հիմնանորոգվեցին, բարեկարգվեցին, կանաչապատվեցին և նոր տեսք ստացան:

Մինչ այդ, նույն հիմնադրամի կողմից քաղաքում արդեն կառուցվել և շահագործման էր հանձնվել հարմարավետ և ժամանակի բոլոր պահանջներին համապատասխանող շքեղ մանկապարտեզը: Ընթացքի մեջ են ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից և ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի համաֆինանսավորմամբ իրականացվող ՝ Տաշիրի հրապարակում գտնվող նախկին գործադիր կոմիտեի եռահարկ շենքի հիմնանորոգման աշխատանքները:

Շենքը ծառայելու է որպես երեխաների զբաղվածության և համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Ավարտվել են «Տաշիր» հիմնադրամի ֆինանսավորմամբ քաղաքային զբոսայգու համալիր վերանորոգման լայնածավալ աշխատանքները: Ամբողջովին վերանորոգվել է այգու լողավազանն իր շատրվաններով, հիմնանորոգվել են քայլուղիները: Տարածքն ամբողջովին բարեկարգվել է, նորովի կանաչապատվել, տեղադրվել են լապտերներ և նոր նստարաններ:

Ներկայում «Տաշիր» հիմնադրամի կողմից հիմնաորոգվում է մշակույթի տունը: Հիմնադրամի կողմից այս ամենն, անշուշտ, իրականացվում է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից` Էդգար Արշակյանի նկատմամբ ձևավորված վստահության արդյունքում:

Մշակույթի, սպորտի և կրթության ոլորտը նույնպես համայնքապետի ուշադրության կենտրոնում է: Քաղաքում նշվում են բոլոր պետական և հիշատակի տոները: Տաշիրի՝ նախկինում Կալինինոյի՝ ԽՍՀՄ-ում մեծ համբավ վայելող պանրագորածարանի լավագույն ավանդույթները շարունակող ներկայիս կաթնամթերքի վերամշակման արտադրամասերի աշխատանքի խթանման և մարդկանց առօրյան հետաքրքիր դարձնելու լավագույն միջոց է «Տաշիրյան պանրի փառատոն» տոնակատարությունը: Ամեն տարի նշվում է Տաշիր քաղաքի օրը: Այս տարի այն տոնվեց առավել շուքով՝ համատեղելով զբոսայգու բացման տոնակատարության հետ:
Վեց ամիս շարունակ Տաշիրի համայնքապետարանն աշխատում էր Եվրոպական խորհրդի և Եվրոպայի միության «Եկեք միասի՛ն կառավարենք մեր համայնքը» ծրագրի շուրջ: Ընտրված խորագիրն արդեն իսկ խոսուն է: Տեղական ինքնակառավարման մեջ որդեգրել ժողովրդավարությանը զարկ տվող նման քաղաքականություն, որը տանում է թափանցիկ գործելակերպի և մասնակցային կառավարման, բավականին համարձակ քայլ էր:

Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի համար թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու մասնակցությունն իր գործունեության մասն են կազմում: Բնակչության տեղեկացվածությունն իրենց իրավունքների և մասնակցային կառավարման օգտակարության մասին՝ հասարակության հետաքրքրված մասի մոտ ցանկություն առաջացրեց սեփական մասնակցությամբ ակտիվացնել համայնքային կյանքը և հնարավորության սահմաններում օգտակար լինել համայնքում եղած խնդիրների լուծմանը:
Հանրային ծառայության ոլորտում սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական եզրակացության արդյունքում, վերջերս, «Համազգային վստահություն» խորհրդի կողմից, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանն արժանացավ «Տարվա համայնքի ղեկավար» պատվավոր կոչմանը: Մրցանակը հանդիսավոր կերպով հանձնվեց Արամ Խաչատրյան դահլիճում կազմակերպված «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2017» ամենամյա ազգային մրցանակաբաշխության ժամանակ:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Էդգար Արշակյանը միակ առաջադրված թեկնածուն է և ստանալով այս անգամ խոշորացված համայնքի բնակչության քվեն՝ կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:

Մարինե Վանյան
 
Նմանատիպ նորություններ
Եգիպտոսը կիբեր հանցագործության դեմ պայքարի մասին օրենք է ընդունել
18 Օգոստոսի 2018 - 23:57
Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ ալ Սիսսին վավերացրել է կիբեր հանցագործության դեմ պայքարի մասին օրենքը, որը, ըստ իրավապաշտպանների, ճանապարհ է բացում առցանց լրատվամիջոցների գրաքննության համար, հաղորդում է AP-ն:
Ռիհանան սիրավեպ է սկսել հայտնի դերասանի հետ
18 Օգոստոսի 2018 - 23:50
30-ամյա փոփ երգչուհու սիրտը մի քանի ամիս ազատ է մնացել: Հայտնի սևահերը, երևում է, այժմ կարգավորել է անձնական կյանքը՝ գրում է life.ru-ն:
Անկողնային սպիտակեղենը սնկերի եւ մանրէների բազմացման օջախ կարող է դառնալ. փորձագետ
18 Օգոստոսի 2018 - 23:47
Անկողնու սպիտակեղենը հարկավոր է լվանալ շաբաթական մեկ անգամից ոչ ուշ, հակառակ դեպքում՝ այն կարող է սնկերի եւ մանրէների օջախ դառնալ: Այս մասին հաղորդում է Նյու Յորքի համալսարանից բժիշկ Ֆիլիպ Տիերնոն:
Ֆոտոշարք՝ մինիբիկինիով, Rolls-Royce՝ 250 հազար դոլարով եւ զբոսանքներ. Քիմ Քարդաշյանը զվարճանում է Մայամիում
18 Օգոստոսի 2018 - 23:45
Ֆոտոշարք՝ մինիբիկինիով, Rolls-Royce՝ 250 հազար դոլարով եւ զբոսանքներ. Քիմ Քարդաշյանը զվարճանում է Մայամիում
Սոֆի Մխեյանը՝ կարճ կիսատաբատով
18 Օգոստոսի 2018 - 23:40
Երգչուհի Սոֆի Մխեյանը հաճախ է Instagram-ի հետեւորդ-երկրպագուներին ուրախացնում նոր, գայթակղիչ լուսանկարներով, որոնք վերջերս ներկայացնում են նրա ծովափնյա հանգիստը:
Դեպքից ժամեր անց մարմնական վնասվածք պատճառած անձը հայտնաբերվել է
18 Օգոստոսի 2018 - 23:36
Օգոստոսի 18-ին՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Չարբախի բաժանմունք է ներկայացել արյունոտված դեմքով մի քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ իրեն հարվածել է:
Ինչի մասին է վկայում քնկոտությունը
18 Օգոստոսի 2018 - 23:33
Օքլենդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ գտել են մահը կանխագուշակելու նոր միջոց՝ գրում է hronika.info-ն:
Արման Թաթոյանը իր դիրքորոշումն է հայտնել անցումային արդարադատության հարցի վերաբերյալ
18 Օգոստոսի 2018 - 23:21
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երեկ Կառավարության գործունեության 100 օրն ամփոփող հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերին՝ անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու վերաբերյալ:
«Վիվա Հայաստան». Սան Պաուլոյի կառնավալում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ելույթ կներկայացվի
18 Օգոստոսի 2018 - 23:20
2019 թվականին Սան Պաուլոյում անցկացվելիք կառնավալում Rosas de Ouro («Ոսկյա վարդեր») սամբայի պարի դպրոցը հանդես կգա Viva Hayastan! («Կեցցե՛, Հայաստանը») ծրագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է Globo-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12871
 
Լրահոս`