Facebook   Twitter
 
Ընտրություններին այնպես եմ մասնակցում, ասես տասը թեկնածու է առաջադրված․ Հակոբ Բալասյան

Ընտրություններին այնպես եմ մասնակցում, ասես տասը թեկնածու է առաջադրված․ Հակոբ Բալասյան

26 Հոկտեմբերի 2017 - 18:02
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 5-ին հանրապետության տարածքում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ․ խոշորացվող համայնքների թվում է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքը, որին միանում են Նուռնուս և Ջրաբեր գյուղական համայնքները։
Քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է միայն Հակոբ Բալասյանը՝ Բյուրեղավանի գործող քաղաքապետը։

Ընդգծենք՝ այս համայնքում առավել թեժ է ընթանալու ավագանու թեկնածուների ընտրապայքարը․ 11 տեղի համար առաջադրվել է 22 թեկնածու։
Haynews.am-ի թղթակիցը զրուցել է Հակոբ Բալասյանի հետ՝ փորձելով պարզել՝ վերջին տարիների ընթացքում ինչ աշխատանքներ են կատարվել համայնքում և, ի վերջո, ընտրվելու դեպքում ինչ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն։

-Պարո՛ն Բալասյան, որպես Բյուրեղավանի քաղաքապետ՝ Դուք պաշտոնավարում եք 2008 թվականից սկսած։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր հատկանիշների համար են Ձեզ վստահում բյուրեղավանցիները։

-Այս աշխատանքն ունի իր յուրահատկություններն ու դժվարությունները։ Համայնք ղեկավարելը՝ հավատացե՛ք՝ հեշտ աշխատանք չէ։ Այստեղ առանձնակի կարևորություն ունեն նաև մարդկային հարաբերությունները։ Համայնքի ղեկավարի աշխատանքը սերտորեն կապված է հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների հետ։

Նա պետք է կարողանա նրանցից յուրաքանչյուրի հետ այսպես ասած՝ իր լեզվով խոսել, ընկալելի լինել բոլորի համար։ Այս աշխատանքում բավականին լուրջ գիտելիքներ ու հմտություններ են պետք։ Կարծում եմ՝ համայնքի ղեկավարը պետք է ունենա գիտելիքների մեծ պաշար, անհատականություն, լիդերի որակներ, և պիտի բարեխիղճ լինի, որպեսզի արժանանա իր համայնքի բնակիչների վստահությանն ու համակրանքին։

-Այս անգամ ընտրություններին մասնակցելու են նաև Նուռնուս և Ջրաբեր համայնքների բնակիչները։ Ձեր կարծիքով նրանք հասցրե՞լ են ծանոթանալ Ձեր աշխատաոճին․ իրենց վստահության քվեն կտա՞ն Ձեզ։

-Նուռնուս համայնքը Բյուրեղավանին հարակից է։ Բյուրեղավանն ավարտվում է ու անմիջապես սկսվում են Նուռնուսի այգեգործական տարածքները, ապա Նուռնուս գյուղը։ Նուռնուսեցիները միշտ կապված են եղել մեր քաղաքի հետ։ Գյուղից դուրս եկող ճանապարհը կապված է Բյուրեղավանի հետ․ նուռնուսեցիները տարբեր խնդիրներով շատ են գալիս Բյուրեղավան, պետական մարմինների հետ կապված՝ խնդիրներ ունենալու դեպքում ևս գալիս են Բյուրեղավան կամ Աբովյան քաղաք են գնում։ Նույնիսկ հիմնական առևտուրն են մեր քաղաքից անում։

Իսկ Ջրաբեր գյուղը, թեև իր ամենօրյա շարժով նախկինում կապված չի եղել Բյուրեղավանի հետ, բայց, այդուհանդերձ, ջրաբերցիների հետ ես վաղեմի ջերմ, բարեկամական կապեր ունեմ՝ իմ նախկին աշխատանքների բերումով։ Ես հիանալի գիտեմ այդ բնակավայրը, ինչպես նաև ջրաբերցիներին։ Շատ ջերմ հարաբերություններ ունեմ Ջրաբերի գյուղապետի՝ Գևորգ Հայրապետյանի հետ։ Կարող եմ ասել՝ ջրաբերցիներն էլ ինձ են շատ լավ ճանաչում։ Հետևաբար, կարծում եմ, պրոբլեմներ չեն լինի, և աշխատանքները կընթանան սահուն։

-Վերջին տարիների ընթացքում ի՞նչ աշխատանքներ են կատարվել Բյուրեղավանում։

-Խնդիրներ, իհարկե, շատ կան, բայց բազմաթիվ հարցեր արդեն իսկ լուծվել են․ այսօր մեր քաղաքի բակերը լուսավորված են, ունենք ապահով վերելակներ։ Մեր քաղաքում բակեր կային, որոնք 30-40 տարի չէին բարեկարգվել, բայց մենք կարողացանք իրականություն դարձնել այդ աշխատանքները։ Իսկապես, համակարգային շատ հարցեր են լուծվել։

Իմ նախընտրական ծրագրի ամենակարևոր կետերից մեկը մանկապարտեզի հիմնանորոգումն էր․ այն վերանորոգեցինք և 2013-ի հունիսին շահագործման հանձնեցինք: Այսօր ունենք շքեղ մանկապարտեզ։ Այս ծրագիրը իրականացվեց Կառավարության և քաղաքապետարանի բյուջեի գումարներով: Նույն տարում ավագ դպրոցին կից բացեցինք նաև նախակրթարան՝ 100 երեխայի համար:

Մեր համայնքում արդեն լուծվել են ջրագծերի խնդիրը։ Նախկինում չունեինք հոգևոր կենտրոն, բայց 4 տարի առաջ՝ խաղողօրհնեքի օրը, տեղի ունեցավ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքը: 2014 թվականի գարնանն իրականացրինք մի ծրագիր, ինչի շնորհիվ Բյուրեղավան համայնքում բացվեց բարեգործական ճաշարան: Ճաշարանը ֆինանսավորվում է Ամերիկայի Արևելյան թեմի հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի (FAR) կողմից: Այն նախատեսված է մինչև 150 հոգու համար: Ծառայությունից օգտվում են տարեցներ, հաշմանդամներ, միայնակներ: Երեխաների համար ստեղծել ենք խաղահրապարակներ, տեղադրել` կարուսելներ, իսկ մեծահասակների համար՝ զրուցարաններ: Բավականին ակտիվ է քաղաքի հոգևոր, մարզական և մշակութային կյանքը:

-Նախընտրական այս ծրագրում առանցքային հարցերը որոնք են:

-Ես միշտ իմ ուշադրության կենտրոնում եմ պահել մատաղ սերնդի կրթության, դաստիարակության հարցը, հետևաբար իմ աշխատանքի ընթացքում առանձնակի ուշադրություն եմ դարձնում սպորտի, մշակույթի, հոգևոր կյանքի զարգացմանը։ Նախորդ տարի մեր արվեստի դպրոցի ժողգործիքների համույթը հանրապետական մրցույթ–փառատոնում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց։

Առանձնակի ուշադրություն ենք դարձնում նաև սպորտի բնագավառին: Մեր համայնքում մանկապատանեական մարզադպրոց ունենք, որտեղ շենքային պայմաններն անմխիթար են։ Բայց, այդուհանդերձ, ես հպարտությամբ կարող եմ ասել՝ օրերս Սերբիայում տեղի ունեցած սամբոյի աշխարհի առաջնության արդյունքում բյուրեղավանցի Աննա Մկրտչյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն։

Մենք ունենք բազմաթիվ շնորհալի մարզիկներ, տաղանդավոր երեխաներ։ Պետք է այնպես անենք, որ նրանք կարողանան կրթվել, դաստիարակվել հավուր պատշաճի։ Մեր համայնքում կա այնպիսի մանկապարտեզ ու արվեստի դպրոց, որոնք իրենց բարձր մակարդակով կարող են մրցել մայրաքաղաքի լավագույն մանկապարտեզների ու արվեստի դպրոցների հետ։

Այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում․ նախկին մշակույթի տունն ենք վերանորոգում, որտեղ տեղակայվելու է մեր արվեստի դպրոցը։ Ընդգծեմ, որ այդ ծրագրի իրականացման հարցում մեզ օգնել է Կառավարությունը։ Վստահաբար կարող եմ ասել՝ հաջորդ տարի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները կավարտվեն։ Նախատեսում ենք վերանորոգել նաև մեր մարզադպրոցը։

-Ի՞նչ խնդիրներ կան Նուռնուս և Ջրաբեր գյուղական համայնքերում։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը արդեն խոշորացված համայնքում։

-Պետք է շեշտեմ՝ նախընտրական շտաբերն արդեն բացվել են, հանդիպումներ ենք անցկացրել բնակչության հետ։ Շաբաթ, կրակի օրերին ևս հանդիպելու ենք ընտրողների հետ։ Անմիջական շփումներ են լինելու բնակիչների հետ։ Ես միշտ այդպես եմ աշխատել։ Դա իմ աշխատաոճի կանոններից է․ կարծում եմ՝ համայնքի ղեկավարը պետք է անմիջական շփումներ, ջերմ հարաբերություններ ունենա բնակիչների հետ։

Էական չէ, որ ես չունեմ մրցակիցներ և առաջադրված միակ թեկնածուն եմ․ ես նախընտրական քարոզարշավները, բակային հանդիպումները անցկացնում եմ այնպես, ասես ընտրապայքարին մասնակցում է տասը թեկնածու։ Ապրիլ ամսին ևս մասնակցում էի ընտրապայքային․ առաջադրվել էի ռեյտինգային ընտրացուցակով՝ «Ծառուկյան դաշինքի» կողմից, իսկ 1,5 տարի առաջ մեզ մոտ համայնքի ղեկավարի ընտրություններ էին անցկացվում։ Այնպես է ստացվել, որ վերջերս ակտիվ քաղաքական պրոցեսների մեջ եմ եղել, հաճախակի եմ հանդիպել բնակչության հետ, գիտեմ նրանց հուզող խնդիրները։

Նուռնուսին ու Ջրաբերին անդրադառնալով՝ պետք է ասեմ՝ հարկավոր է բարեկարգել խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերը։

Որպեսզի գյուղացին արարի, մշակի իր հողը, պիտի կարողանա ոռոգել իր հողատարածքները։ Պետք է բարեկարգման աշխատանքներ իրականացվեն փողոցներում, անհրաժեշտ է նաև ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, որպեսզի այդ կերպ կարողանանք աջակցել մեր բնակիչներին՝ վարուցանքի, բերքահավաքի ժամանակ։

Խոշորացված համայնքում, բնականաբար, որոշակի փոփոխություններ կլինեն․ այն կթելադրի նոր իրավիճակներ, որոնց համար անհրաժեշտ կլինի գտնել միասնական լուծումներ: Պահպանվելու են նաև բոլոր հին ծրագրերը, քանի որ դրանք կազմվել են վերլուծությունների արդյունքում՝ ելնելով հնարավորություններից, ինչպես նաև համայնքի ներուժից:

Կառավարության վարած քաղաքականությունը միտված է նրան, որ ավելանան ու հզորանան ՏԻՄ լիազորությունները: Արդյունքում՝ կավելանան համայնքների ֆինանսական միջոցները, մաքսիմալ կօգտագործվեն համայնքների ներքին ռեսուրսները: Կառավարության հատկացրած միջոցներով կկատարվեն տարբեր աշխատանքներ, կյանքի կկոչվեն շատ ու շատ նպատակային ծրագրեր: Այնպես որ, մեզ մնում է աշխատել ու ամենօրյա աշխատանքով առաջընթաց ապահովել մեր համայնքում։

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլայ Պետրոսյանն զբաղեցրել է կիբեռսպորտի հարցերով ՌԴ և ԱՊՀ խոշորագույն ընկերության մեդիա տնօրենի պաշտոնը
16 Նոյեմբերի 2018 - 22:20
Լրագրող և մարքեթինգի գծով տնօրեն Նիկոլայ Պետրոսյանը նշանակվել է ESforce Holding-ի մեդիայի հարցերով տնօրեն, որն ընդգրկված է Mail.Ru Group հոլդինգի կազմում:
19-ամյա տղան մահացել է գլխին փաթաթված սրբիչով դեզոդորանտի բույրը շնչելուց
16 Նոյեմբերի 2018 - 22:15
Նիդերլանդներից 19-ամյա տղան մահացել է գլխին փաթաթված սրբիչով դեզոդորանտի բույրը շնչելուց: Այս դեպքի մասին բժիշկների հաշվետվությունը հրապարակվել է BMJ Case Reports ամսագրում:
6-ամյա տղան 14 մագնիս է կուլ տվել, որոնք ծակել են նրա աղիքները
16 Նոյեմբերի 2018 - 22:12
ԱՄՆ-ի Յուտա նահանգից 6-ամյա Միկա Արվիդսոնը պատահաբար 14 մագնիս է կուլ տվել, որոնք ծակել են նրա աղիքները:
Ո՞վ և ինչ տիպի նռնակով էր ներխուժել ՀՀ կառավարություն
16 Նոյեմբերի 2018 - 22:00
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 27-ին ով և ինչ տիպի նռնակով է ներխուժել ՀՀ կառավարություն:
Hearthstone.Հայաստանի կիբեռսպորտի ֆեդերացիան անցկացրել է առաջին պաշտոնական առաջնությունը
16 Նոյեմբերի 2018 - 21:53
Օրերս Երևանում ավարտվեց Armenian Esports Federation-ի կազմակերպած Hearthstone խաղի առաջնությունը, որն անցկացվում էր Նեքսուս խաղային ակումբում:
Տղան կարկանդակով ամուսնության առաջարկ է արել և չի մերժվել
16 Նոյեմբերի 2018 - 21:45
Տղան առաջարկություն է արել իր թմբլիկ ընկերուհուն՝ մատանին դնելով թխվածքաբլիթի մեջ:
ԱԺ-ն առանց «Դաշնակցության» պատկերացնելն անհնար է, կարծես ժողովուրդն ինքն իր ողնաշարը կոտրելու գործողություն լինի. Ա. Մինասյան
16 Նոյեմբերի 2018 - 21:35
Մենք, առնվազն իմ գնահատմամբ, հավակնում ենք բավական լավ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցության» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15705
 
Լրահոս`