Facebook   Twitter
 
Բոլոր քաղաքական ուժերն իրենց իրավունքն իրացրել են ամբողջ ծավալով. Տիգրան Մուկուչյան

Բոլոր քաղաքական ուժերն իրենց իրավունքն իրացրել են ամբողջ ծավալով. Տիգրան Մուկուչյան

01 Նոյեմբերի 2017 - 16:53
Հանրապետության 69 համայնքում ընտրություններ են լինելու, որոնցից 3-ում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է լինելու, իսկ 34-ը խոշորացված համայնքներն են: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, ընտրություններին կմասնակցեն 359 բնակավայրերի բնակիչներ:
«Քվեարկությունը կազմակերպվելու է նոր ԸՕ-ի համաձայն, ինչը նշանակում է, որ տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների օգնությամբ: Ընտրությունների օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում կգործի 800-ից ավել սարքավորում, որոնց միջոցով կկատարվի ընտրողների գրանցում, այսինքն՝ նույն եղանակով, ինչ ԱԺ ընտրությունների ժամանակ»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրական գործընթացներում կիրառված սարքավորումներն ամբողջ ծավալով կատարել են ԸՕ-ով սահմանված խնդիրները:

ԿԸՀ-ի նախագահը նշեց, որ ընտրական տեղամասեր լինելու են բոլոր բնակավայրերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոշորացված համայնքներում ընդգրկված են բնակավայրեր, որոնք մեկը մյուսից բավականին հեռու են գտնվում:

Հարցին՝ ակտի՞վ կանցնեն ՏԻՄ-ընտրությունները, Մուկուչյանը պատասխանեց, թե կան համայնքներ, որտեղ ղեկավարի ընտրությանը մասնակցում է միայն մեկ թեկնածու և հակառակը՝ համայնքներ, որտեղ ղեկավարի համար 3-ից ավել թեկնածու է ներկայացված։

«Սա ենթադրում է, որ բավականին մեծ ակտիվություն կլինի: Միաժամանակ, պետք է նկատել, որ շատ են եղել առաջադրումներն ավագանու անդամի թեկնածուների հետ կապված՝ մոտ 900 թեկնածու, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ավագանու թեկնածու ունի իր էլեկտորատը: Ենթադրում եմ` համայնքների հիմնական մասում ակտիվ ընտրություններ կլինեն»,- շարունակեց Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանը, խոսելով ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության իրականցման մասին, ասաց, որ գրանցվել է 11 տեղական հասարակական կազմակերպություն՝ մոտ 1000 դիտորդով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գիտնականները հայտնաբերել են նստակյաց կյանքի նոր վտանգը
24 Մայիսի 2018 - 23:58
Ոտքերի մկանների վրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում ցրված սկլերոզի ու ողնուղեղի ատրոֆիայի առաջացման վտանգը, նաեւ խոչընդոտում է դրանց առաջընթացին, պարզել են Միլանյան համալսարանի գիտնականները։ Մասնագետների հոդվածը հրապարակվել է Frontiers in Neuroscience ամսագրում։
Ինչ է սեքսթինգը և արդյոք դա վտանգավոր է
24 Մայիսի 2018 - 23:55
Սեքսթինգ հասկացությունը շրջանառության մեջ է դրվել 2005-ին:
Հղիության կանխարգելման մասին
24 Մայիսի 2018 - 23:51
Ամենահին հակաբեղմնավորիչները եկել են Հին Հռոմից, որտեղ կենդանիների միզապարկը օգտագործում էին որպես պահպանակ սեռավարակների կանխարգելման համար:
Վերին Լարսը կբացվի հայ ուղևորափոխադրողների համար
24 Մայիսի 2018 - 23:50
Երեկ գիշերվանից մինչև այսօր հայկական ուղևորափոխադրող ավտոբուսները մնացել են Վերին Լարսի անցակետում։ Ռուսական մաքսակետում ավտոբուսներին չի թույլատրվել մուտք գործել Ռուսաստանի տարածք։ Խնդրին լուծում տալու համար ուղևորափոդարող կազմակերպություների ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին Տեղեկատվական տեխնոլոգիաների, Կապի և տրանսպորտի նախարարության շենքի մոտ։
Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիները որոշել են դադարեցնել բողոքի գործողությունները, կա փոխադարձ ըմբռնում. Տիգրան Ավինյան
24 Մայիսի 2018 - 23:45
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հաիդպել է Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիներ հետ:
Էրեբունիում անչափահասին առևանգելու փորձ կատարածը Յուվեցի Կարոյի քենու փեսան է (Տեսանյութ)
24 Մայիսի 2018 - 23:43
Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն՝ Դավիթին, առեւանգելու փորձ կատարած անձանցից մեկի ինքնությունը հայտնի է:
Ով է գեներալ-մայոր Արտակ Դավթյանը. ԳՇ նոր պետի անցած ուղին
24 Մայիսի 2018 - 23:42
Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ վարչապետի հրամանով Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ԳՇ նոր պետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11507
 
Լրահոս`
Շանել Սյուզիի հեղինակային երգը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր