Facebook   Twitter
 
Համայնքի հոգսերով ապրելը սոսկ պարտականություն չէ (Լուսանկարներ)

Համայնքի հոգսերով ապրելը սոսկ պարտականություն չէ (Լուսանկարներ)

02 Նոյեմբերի 2017 - 11:25
Թորգոմ Սահակյանը ծնվել է 1958թ. Շիրակի մարզի Քեթի գյուղում:
Ավարտելով Քեթիի միջնակարգ դպրոցը և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը` աշխատել է մի շարք հիմնարկներում` ստանալով այն կարևոր գիտելիքները և հմտությունները, որոնք իրեն պետք եկան Քեթի համայնքի ղեկավարի պաշտոնում:

Այն Թ.Սահակյանը ստանձնեց 2005 թվականին` ստանալով իր համագյուղացիների քվեն: Եվ այսօր` տասներկու տարի անց, կարելի է համարձակ անդրադառնալ այդ տարիների ընթացքում կատարած իր բարեխիղճ աշխատանքին, որը նա սիրով իրագործել է իր հարազատ համայնքում`արժանանալով բնակիչների վստահությանն ու համակրանքին: Թ.Սահակյանն ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր և չորս թոռնիկ:

«Յուրաքանչյուր համայնքի ամրության, զարգացման ու կյանքի վերելքի կարևոր պայմանը` ձևավորված բարոյահոգեբանական առողջ մթնոլորտն է, որը և թույլ է տալիս միասնաբար պայքարել համայնքի առաջ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ: Մեր համայնքի բնակիչների կարևոր արժանիքն աշխատասիրությունն է, ինչպես նաև լավը վատից տարբերելու ու կատարված աշխատանքները գնահատելու բացառիկ ունակությունը:

Երբ 2005 թվականին ընտրվեցի համայնքի ղեկավար, իմ կարգախոսն էր` աշխատել բոլորի հետ և բոլորի համար: Այսօր, ի ուրախություն ինձ և իմ սիրելի համագյուղացիների, այս կարգախոսը գործում է անշեղորեն: Համայնքի հոգսերով ապրելը սոսկ պարտականություն չէ, այլ հայրենի համայնքի համար արված փոքրիկ նվիրաբերություն», - նշում է Թորգոմ Սահակյանը:

Յուրաքանչյուր գյուղական համայնքի զարգացման գլխավոր գործոնը գյուղատնտեսության և անասնապահության համար նպաստավոր պայմանների առկայությունն է: Ինչպես հանրապետության շատ համայնքներում, Քեթի համայնքում ևս, կարևոր հիմնախնդիրներից են եղել խմելու ջրի և ոռոգման ցանցերի հիմնանորոգումը և գյուղամիջյան ճանապարհների կառուցումը կամ վերանորոգումը: Քեթի համայնքապետի առաջին քայլերը եղել են այս խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները:

Համայնքի ֆինանսական միջոցների սահմաններում 2006 թվականից հետևողականորեն կատարվում են ճանապարհների ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Սակայն չունենալով կոշտ ծածկույթ` հորդառատ անձրևների պատճառով ճանապարհները քանդվում են, իսկ ձմռան ամիսներին տեղացող առատ ձյունը և բուքը ստեղծում են լրացուցիչ դժվարություններ:

Չնայած այդ ամենին` համաձայն ձևավորված ավանդույթի, համայնքապետարանը բոլոր ներհամայնքային ճանապարհները մշտապես պահել է անցանելի և մաքուր վիճակում` հաճախ մաքրելով մեկից երեք մետր հասնող ձյան շերտից: Նույն պատկերն է եղել նաև խմելու ջրի և ոռոգման ցանցերի պարագայում, որտեղ պարբերաբար կատարվել են վերանորոգման, ոռոգման ջրանցքի մաքրման և հենապատերի ամրացման աշխատանքներ, սակայն ջրանցքն ամբողջությամբ քայքայված է, և ջուրը համայնք մեծ դժվարությամբ է հասնում: Այս պահին էլ փորձում են խնդրի լուծման համար գտնել ներդրումային ծրագրեր, որոնք հնարավորություն կտան ամբողջապես այն լուծել:

Այս տարիների ընթացքում համայնքային կյանքի տարբեր ոլորտներում գրանցվել են բազմաթիվ ակնառու տեղաշարժեր: Երկրաշարժից հետո համայնքի դպրոցը գործում էր տնակային պայմաններում: 1998-1999 թվականներին «Հայաստանի սոցներդրումների» և «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամների աջակցությամբ ամբողջությամբ հիմնանորոգվեց դպրոցի շենքը, իսկ 2010 թվականին «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Սի Էյչ Էֆ ինթերնեյշնլ» կազմակերպության և համայնքի մասնակցությամբ հիմնանորոգվեց և կահավորվեց դպրոցի մարզադահլիճը:

Այժմ համայնքն ունի ժամանակակից չափանիշներին համապատասխան դպրոց: 2007, 2008 և 2010 թվականներին «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով համայնքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների նորոգման և սելավաջրերի հեռացման համակարգի օժանդակ աշխատանքներ:

Համայնքն աշխարհագրական դիրքի պատճառով ձորակներով առանձնացված է 3 թաղամասի, որոնք հատկապես ձմռան ամիսներին մեծ դժվարությամբ էին կապվում իրար: 2007-2008 թվականներին ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենի ծրագրի» օժանդակությամբ հնարավոր դարձավ կարգավորել նաև այս խնդիրը` ձորակների վրա կառուցելով թվով 2 կամուրջ, որոնց շնորհիվ ավտոմեքենաներն ազատ տեղաշարժվում են: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Կրթության զարգացման ակադեմիա» Երևանյան մասնաճյուղի «Երիտասարդության և համայնքների գործողություններ» ծրագրի շրջանակներում համայնքում ստեղծվեց երիտասարդների գործունեության կենտրոն:

2012 թվականին Շիրակի մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակում գազիֆիկացվել է նաև Քեթի համայնքը, որն ավարտին հասցնելու համար դեռևս անելիքներ կան: «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության աջակցությամբ և համայնքի համաֆինանսավորմամբ վերանորոգվել է շուրջ 2000 գծամետր երկարությամբ խմելու ջրագիծ:

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ի կողմից համայնքը ներգրավված է «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային կովկասում» ծրագրում, որի շրջանակներում ստեղծվել է համայնքային արձագանքման թիմ՝ անհրաժեշտ գույքով և հանդերձանքով, ինչպես նաև տրամադրվել է թվով 25 աղբաման:

Համայնքի բյուջեի միջոցների հաշվին 2009-2016 թվականներին համայնքում տեղադրվել են թվով 3 հակակարկտային կայաններ, որոնց շնորհիվ նվազեցվել է կարկտահարության վտանգը: 2016 թվականին «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ կառուցվել է երեխաների խաղահրապարակ:
Կատարվել են աշխատանքներ նաև բարեկարգման և կանաչապատման ոլորտում:

Արդեն շուրջ 4 տարի համայնքում լուրջ ուշադրություն է դարձվում աղբահանությանը և սանմաքրմանը: Տեղադրված է 25 աղբաման և կանոնավոր կատարվում է աղբահանություն: «Կանաչ էներգիան հանուն Շիրակի մարզում կանաչ սոցիալ-տնտեսական առաջընթացի» ծրագրի շրջանակում գործող փողոցային լուսավորության համակարգը արդիականացվել է: Հին լուսատուները փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով` հասցնելով կետերի թիվը 95-ի: Վերջիններս ամբողջությամբ ապահովում են համայնքի գիշերային լուսավորությունը:

Համայնքի միջոցներով կանգառներում կառուցվել են թվով 4 սպասարաններ, որոնցում տեղադրվել են նստարաններ: «Հայաստան անտառ» ծրագրի շրջանակում 7000 քառ. մետր տարածքում հիմնվել է «Բիթլիս-Քեթի» խորհրդանշական անտառ, տարածքը ցանկապատվել է և անցկացվել ոռոգման համակարգ: Համայնքի ղեկավարը հուսով է, որ մի քանի տարի անց անտառն իր բարերար ազդեցությունը կունենա համայնքի կյանքում: Համայնքում մշտապես իրականացվում է ծառատունկ դպրոցի, գերեզմանոցի և համայնքի ընդհանուր օգտագործման այլ տարածքներում:

Այս ամենը համայնքի ղեկավարը կարողանում է իրականացնել համայնքի բնակիչների շնորհիվ, որոնք ընդունեցին իրենց համայնքի ղեկավարին և զգալի ներդրում ունեցան բոլոր կատարված աշխատանքներում`անմիջական մասնակցությամբ և տեղական հարկերի պարտաճանաչ վճարմամբ:

Հարկ է նշել, որ Քեթի համայնքն 2007 թվականից առ այսօր 100 տոկոսով կատարում է իր բյուջեն, որի ընդունման գործընթացում բնակիչները նույնպես ունեն իրենց մասնակցությունը: Եվ չնայած այն հանգամանքին, որ համայնքի տղամարդկանց մեծ մասը հոգում է իր ընտանիքի սոցիալական կարիքներն արտագնա սեզոնային աշխատանքի միջոցով` համայնքում ընտանիքներով արտագաղթելու երևույթ գրեթե չկա:


Հաշվի առնելով այս ամենը` Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջադրեց Թորգոմ Սահակյանի թեկնածությունը նոր խոշորացված Մարմաշեն համայնքի ղեկավարի ընտրության համար: Հարկ է նշել, որ ինքնաառաջադրվել են ևս երեք թեկնածու, որոնցից երկուսը միացած համայնքների նախկին ղեկավարներ են: Նոր Մարմաշեն համայնքի կազմում բացի Քեթիից միացել են ևս Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ և Փոքրաշեն նախկին համայնքները: Նոր համայնքի ընդհանուր բնակչության թիվը կազմում է 11.5 հազար մարդ, իսկ մակերեսը 19.3 հազար հեկտար:

Թորգոմ Սահակյանն ամենայն պատասխանատվությամբ մոտեցավ իր կուսակցության հանձնարարականին: Իր կողմից մանրակրկիտ ուսումնասիրվեցին նշված բոլոր համայնքների ծրագրերը, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակը, յուրահատկությունները, ձեռքբերումները և խնդիրները: Եվ այսօր այդ ամենը հստակ պատկերացնելով և կազմելով իր հեռանկարային ընդհանուր ծրագիրը` պարզ ճակատով տանում է իր քարոզարշավը:

HayNews.am լրատվական կայքի խմբագրությունը համոզմունք է հայտնում, որ Թ.Սահակյանն այս այնգամ նույնպես ստանալով խոշորացված Մարմաշեն համայնքի բնակչության քվեն, կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը` կենսագործելով իր մտահղացումները: Իսկ դրանք շատ կարևոր են համայնքի բնակչության կենսամակարդակի բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և նոր համայնքի զարգացման գործում:

Թ.Սահակյանի ընտրվելու դեպքում` կայքը հետամուտ կլինի Մարմաշեն համայնքի ծրագրերի իրականացմանը, լուսաբանելով վերջինների շրջանակներում կատարվող աշխատանքները, ձեռքբերումները և չլուծված խնդիրները` ապահովելով համայնքի ղեկավարի գործունեության թափանցիկությունը:

Ձեզ կանաչ ճանապարհ և հաջողություններ Ձեր կարևոր և անձնանվեր գործում, Թորգոմ Սահակյան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պուտինը հավատացրել է Թրամփին, որ Հյուսիսային Կորեան չունի հեռահար հրթիռներ
18 Փետրվարի 2019 - 08:55
ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի տնօրենի նախկին պաշտոնակատար Էնդրյու Մքքեյբը հայտարարել, որ Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատացել հյուսիսկորեական միջմայրցամաքային հրթիռների մասին ամերիկյան հետախուզության ներկայացրած զեկույցին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը նրան վստահեցրել էր, որ դրանք գոյություն չունեն, հաղորդում է CBS News-ը:
Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում
18 Փետրվարի 2019 - 08:53
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39, Արաբկիրի 17 փողոցի 25, 27 համարների, Արաբկիրի 21 փողոցի 16-ից - 47 համարների, Բաբայան փողոցի 22-ից-38 համարների,ներառյալ կոտորակները, Վ. Դավթյան փողոցի, ներառյալ նրբանցքների ջրամատակարարումը:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
18 Փետրվարի 2019 - 08:34
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
18 Փետրվարի 2019 - 00:04
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
17 Փետրվարի 2019 - 23:53
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով
17 Փետրվարի 2019 - 23:42
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Երևանի շենքերից մեկի երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է
17 Փետրվարի 2019 - 23:34
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16881
 
Լրահոս`