Facebook   Twitter
 
Գողթանիկ համայնքում Ահարոնը սպառնում է ընտրողներին

Գողթանիկ համայնքում Ահարոնը սպառնում է ընտրողներին

05 Նոյեմբերի 2017 - 10:46
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվոմ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 69 համայնքներում։ HayNews.am-ի թղթակիցները աշխատում են տեղամասերում և մենք պարբերաբար տեղեկություններ կհաղորդնեք ընտրությունների ընթացքի վերաբերյալ:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ընտրությունները անցնում են խաղաղ մթնոլորոտում, ընտրողներն այստեղ առավոտից ակտիվ են:

Ընտրությունները ակտիվ են անցնում նաև խոշորացված Ճամբարակ համայնքում: Ճամբարակցիները համայնքի ղեկավար և ավագանի են ընտրում:

Ահազանգ կա Վայոց ձորի մարզի Գողթանիկ համայնքից: Ահարոն Մինասյանը ով իր դստերը տարել Գողթանիկ ընտրության՝ ահաբեկում, վախեցնում է մարդկանց, անգամ սպառնացել է ծեծել Սոլակ անունով մի գողթանիկցու:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս եւ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում ղեկավարների արտահերթ ընտրություններ են։

Առավոտյան ժամը 8-ին ընտրատեղամասերում սկսվել է քվեարկությունը, որն ավարտվելու է ժամը 20-ին, ապա մեկնարկելու է ձայների հաշվումը։

Համայնքներից 34-ը խոշորացված համայնքներ են:

Համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու եւ 2 համայնքում՝ 6-ական թեկնածու:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը ներկայացրել է հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման մասին
24 Փետրվարի 2018 - 21:37
Արցախի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս 2017թ.-ի ընթացքում ապահովվել են հանցագործություններ կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու դրանց իրականացման հետ կապված գործառույթները։
Ուժեղ բնավորությամբ Կենդանակերպի երեք նշանները
24 Փետրվարի 2018 - 21:20
Խոյ

Արտաքինից նրանք կարող են փխրուն եւ թույլ երեւալ, բայց առաջին տպավորությունը խաբուսիկ է: Խոյերը բարձր են գնահատում իրենց ազատությունը եւ պատրաստ են մինչեւ վերջ պայքարել իրենց իդեալների համար:
ԼՂ կոնֆլիկտի կողմերն այնքան զենք են կուտակել, որ կիրառելու դեպքում պատերազմը կվերածվի տարածաշրջանային պատերազմի. արցախցի պաշտոնյա
24 Փետրվարի 2018 - 20:51
Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը համաձայն չէ տեսակետների հետ, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղում է:
Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 20:43
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչները սգում են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին փետրվարի 22-ի առավոտյան դիրքում մարտական պարտականությունները կատարելիս հակառակորդի կրակոցից զոհված Գրիգոր Կարապետի Եղոյանի կորուստը:
ՌԴ եւ Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի հարցով հումանիտար բանաձեւը
24 Փետրվարի 2018 - 20:21
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Երևանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակում, տղամարդու կախված դի է հայտնաբերվել
24 Փետրվարի 2018 - 20:16
Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Եթե կա չօգտագործվող պետական գույք, պետք է տալ բիզնեսի կառավարմանը, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի և կնպաստի մարզի զարգացմանը. վարչապետ
24 Փետրվարի 2018 - 20:02
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Տեխասի նահանգապետը կյանք է շնորհել դատապարտյալին մահապատժի իրականացումից րոպեներ առաջ
24 Փետրվարի 2018 - 20:00
Տեխասում մահապատժի դատապարտված կալանավորին, որը 2003-ին դավադրություն էր կազմակերպել իր ընտանիքին սպանելու համար, կյանք է շնորհվել մահապատժի իրականցումից րոպեներ առաջ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10038
 
Լրահոս`