Facebook   Twitter
 
Բյուջեով 1 մլրդ 800 մլն դրամ է հատկացվել հաջորդ տարի Նոյեմբերյանի ճանապարհի հիմնանորոգման համար

Բյուջեով 1 մլրդ 800 մլն դրամ է հատկացվել հաջորդ տարի Նոյեմբերյանի ճանապարհի հիմնանորոգման համար

05 Նոյեմբերի 2017 - 21:03
Նախկինում, երբ դեռ նոր էին նախապատրաստվում Երևան- Սևան մայրուղու ճանապարհաշինարարական աշխատանքները, Tesaket.info-ն խոստացավ հետևողական լինել և աշխատանքների ավարտից հետո կրկին անդրադառնալ հարցին: Այդ նպատակով Tesaket-ը զրուցեց «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի հետ:
- Պրն. Արշակյան, կխնդրեինք նախ ամփոփեք 2017թ.-ի ընթացքում Հայաստանի տարածքում և միջպետական ավտոճանապարհների բարեկարգման գործընթացի շրջանակներում իրականացված աշխատանքները:

- 2017թ. բյուջեով նախատեսված, միջպետական ճանապարհների հիմնանորոգման շրջանակներում իրականացվել է 27 կմ-ի նորոգում՝ Երևան-Սևան մայրուղին, 5 կմ՝ Հաղարծին համայնքի հատվածում, և ևս 17 կմ Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման ճանապարհը: Այս տարին ինժեներական կառույցների մասով ևս եղել է ակտիվ տարի, բյուջեով նախատեսված հիմնանորոգել ենք 7 կամուրջ, կատարվել են մի շարք աշխատանքներ անվտանգության ապահովման ուղղությամբ, ձեռք է բերվել մոտ 1100 երթևեկության անվտագության նշաններ, որոնք տեղադրվել են Երևան-Սևան մայրուղում, ավելի կոնկրետ, 1120 հատ, ևս 40 մլն դրամի նշաններ են ձեռք բերվելու զբոսաշրջային գոտիների, դեպի Գառնի-Գեղարդ ճանապարհի կահավորման համար, ինչն էլ նախատեսվում է վերջացնել մինչև դեկտեմբեր ամիսը: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով օգտվում է այդ ճանապարհներից, չի կարող չգնահատել, որ աշխատանքներն արվել են բարձր որակով, իսկ մասնագիտական գնահատական տալով ասեմ, որ բոլոր հիմնանորոգվող ճանապարհները կատարվել են լաբորատոր փորձարկումներ իրականացնելով, դրանք կծառայեն մեր ժողովրդին առնվազն 15 տարի:

- Ի ուրախություն Հաղարծինի տարածաշրջանի բնակիչների, վերջերս վերանորգված ճանապարհահատվածի շուրջ 6 կմ-ը դասվում է խիստ օրինակելի ճանապարհ, խոսքը որակի մասին է: Խնդրում ենք նշել, ո՞ր կազմակերպությունն է իրականացրել նշված ճանապարհաշինական աշխատանքները:

- Ավելի կոնկրետ 4.8 կմ-ի մասին է խոսքը, մասնակցել է 3 կազմակերպություն, «Ճանապարհ» ՍՊԸ-ն, «Արարատ ճանշին» և «Սյուարդի» ընկերությունները, արդյունքում բոլոր առումներով, և՛ հարթության, և՛ որակի, ունենք բավական բարձրորակ ճանապարհ:

- Ինչպե՞ս են ընդհանրապես իրականացվում ոլորտի շինարարական մրցույթները:

- Մրցույթները տեղի են ունենում էլեկտրոնային եղանակով, նախօրոք ինտերնետով հայտարարվում է մրցույթի մեկնարկի մասին, այս առումով այն շատ թափանցիկ է, քանզի մինչև վերջին պահը մենք չենք իմանում, թե ով է շահում: Մի լոտի մրցույթին կարող են մասնակցել մինչև 5-6 կազմակերպություն: Ընտրվում է ավելի էժան գին-առաջարկը, և եթե մեր 10-նօրյա ժամկետում պահանջված բոլոր փաստաթղթերը մեզ հանձնվում են, կնքվում է պայմանագիր, և սկվում են շինաշխատաանքները:

- Անմխիթար վիճակում է գտնվում Նոյեմբերյանի տարածաշրջանի միջպետական, նաև Վայոց ձորի՝ Եղեգնաձորի, Սյունիքի զանգերից մինչև Կապան ճանապարհահատվածները: Ծրագրվո՞ւմ է արդյոք նշված ճանապարհներում հիմնանորոգում կամ վերանորգում իրականացնել:

- Ինչ վերաբերում է Նոյեմբերյանի ճանապարհահատվածին, բոլորին հայտնի է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման, 92 կմ-անոց հատվածը գտնվում է հիմնանորոգման փուլում, Ասիական և Եվրոպական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիր է իրականացվում, շինարարությունը նախատեսված է ավարտել 2018 թվականի դեկտեմբերին: Սկիզբ էր առել մեկ տարի առաջ: Նշեմ, որ երբ այն մշակվում էր, նախնական երեք տարի ժամկետ էր ասվում, սակայն մենք տեղավորվոում ենք 2 տարում:

- Դուք ասացիք, որ շուրջ 1 տարի է, ինչ շինարարական աշխատանքների պատճառով փակ է և չի գործում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը, և որպես այլընտրանք օգտագործվում է Դիլիջան-Նոյեմբերյան ճանապարհը: Դրա ծանրաբեռնվածության արդյունքում քայքայվել և քարուքանդ են դարձել ճանապարհի որոշ հատվածներ, մասնավորապես՝ Դիլիջանի ոլորանները: Հնարավոր չէ՞ շինաշխատանքները այնպես կազմակերպել, որ որոշակի պրոցեսներ ավելի արագ կազմակերպվեն և լրացուցիչ բեռ չստեղծեն:

- Հենց վերը նշված ճանապարհի պատճառով Հայաստան մուտք եկող հիմնական երթևեկությունը շուռ եկավ դեպի Նոյեմբերյան՝ Իջևան, Դիլիջան, Սևան մայրուղով դեպի Երևան: Նոյեմբերյանի ճանապարհը հիմնանորոգվել է վերջին անգամ 13-14 տարի առաջ, չէր կարող այդ ծանրաբեռնվածության տակ ճանապարհը գոյատևել: Իհարկե կա ծրագիր, որպեսզի այն ևս նորոգվի, բյուջեով 1 մլրդ 800 մլն դրամ է հատկացվել հաջորդ տարի արդեն Նոյեմբերյանի ճանապարհի հիմնանորոգման համար, այսօր փորձում ենք այն երթևեկելի պահել, որքանով հնարավոր է, մինչև ամբողջովին կավարտվի Ալավերդի ճանապարհի հիմնանորոգումը: Մոտ 24 կմ հատված է նախատեսված հիմնանորոգել, կընտրվեն ամենավատագույն հատվածները , որոնք ամենաշտապ նորոգման աշխատանքներն են պահանջում:

- Ճանապարհների նորոգման աշխատանքների մրցույթները հիմնականում հայտարարվում են ձմռան նախաշեմին, ինչո՞ւ:

- Բյուջեն ձևավորվում է աշնանը, մենք ուզենք, թե ոչ՝ պետք է մեր քայլերը ըստ այդ կառուցենք և ստացվում է, որ ամփոփվում են արդյունքները հունվար ամսին, մրցույթն էլ հայտարարվում է այդ նույն ժամանակահատվածում: Արդեն գարնանը սկսվում են աշխատանքները: Եվ վերը նշված սպասվելիք աշխատանքներ էլ ամենաուշը 2018թ. գարնանը կսկսվեն: Երևան-Սևան մայրութղու ախատանքները մի փոքր ետ էին ընկել, մենք դրա հիմնանորոգման աշխատանքները ամռանը չկատարեցինք զուտ տուրիստական նկատառումներով, սակայն սեպտեմբերին սկսելով, ավարտեցինք հոկտեմբերի 10-ին:

- Եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ կայացած մրցույթները ինչ-ինչ պատճառներով չեղարկվել են, քանի՞ նման դեպք է եղել:

- Եղել են նման դեպքեր հիմնականում փաստաթղթերի՝ իրականությանը չհամապատասխանելու կամ ժամկետների մեջ մրցույթին մասնակցող ընկերության չտեղավորվելու պատճառով:

- Հետաքրքիր է իմանալ, Հայաստանում միջպետական ճանապարհահատվածը քանի՞ կմ է, դրանցից որքա՞նն է բարվոք վիճակում, որքա՞նն է ենթակա վերանորգման: Տարեկան ճանապարհների ո՞ր տոկոսն է վերանորգվում, նշեք նաև երաշխիքային ժամկետները:

- 1680 կմ, որից տոկոսային հարաբերությամբ թվերի մասին կցանկանայի խոսել 2018 թվականին, հիմա մոտ 40 տոկոսը լավ վիճակում է, ընդհանուր մինչև՝ 70 տոկոսը՝ բավարար է, իսկ 30-ը՝ խիստ վերանորոգման կարիք ունի: Երաշխիքային ժամկետները կախված ճանապարհատեսակից, թե այն միջպետական է, ներպետական, 3-5 տարի են: Իսկ թե տարեկան ճանապարհների որ տոկոսն է վերանորոգվում, հիմա կոնկրետ թվեր ասել չեմ կարող:

- Խոսեցինք Երևան- Սևան մայրուղու աշխատանքներից, որոնք այս տարվա մեծածավալ ճանապարհաշինարարության աշխատանքներից էին, խնդրում ենք ասել՝ ինչ ծրագրով է իրականացվել և որքան գումար էր նախատեսված այդ աշխատանքների իրականացման համար: Որ կազմակերպություններն են իրականացրել այդ աշխատանքները:

- 2 մլրդ 300 մլն դրամ գումար է ծախսվել, ամբողջովին պետական բյուջեից, 3 կազմակերպություններ են իրականացրել աշխատանքները, առաջին հատվածը՝ Երևանից դեպի Սևան՝ «Ճանապարհ» ՍՊԸ, 2-րդ հատվածը՝ «Կապավոր» ՍՊԸ, երրորդ հատվածը՝ Սևանից դեպի Երևան, 64-57-րդ կմ-ը իտալական «Սյուարդի» ընկերությունը: Երթևեկությունը ամբողջովին բաց է, այժմ դիմահարդարման աշխատանքներն են ընթանում, միջճանապարհային արգելապատնեշների տեղադրման գործընթացն է մնացել, դա էլ ընթացքի մեջ է:

- Դուք ասացիք, երրորդ լոտը Սևանից դեպի Երևան հատվածն է հիմնանորոգվել, սակայն, դրան զուգահեռ Երևանից Սևան նույն կմ-ի հատվածը ևս ոչ բարվոք վիճակում էր: Իսկ կա՞ ծրագիր դրա հիմնանորոգումը ևս ապահովել:

- 57 կմ-ից մինչև 47 կմ դեպի Երևան հատվածը իրոք վատ վիճակում է, մենք տեղյակ ենք այդ մասին, ավելին, կա ծրագիր, և հաջորդ տարի այն անպայման ներառված է հիմնանորոգման աշխատանքներում:

- Շինարարության ընթացքում միջճանապարհային կենտրոնական հատվածում օգտագործված նոր պատնեշները ներմուծվո՞ւմ են, թե պատրաստվում են տեղում: Եվ ընդհանուր ինչպե՞ս եք գնահատում շինաշխատանքների որակը:

- Մինչև երեք տարի առաջ դրանք ներմուծում էինք, իսկ այսօր կա տեղական արտադրող, բարձրորակ արտադրանք է տալիս, միջազգային ստանդարտներին համապատասխան: Ընդհանուր գնահատականս լավից բարձր է, բայց կցանկանայի, վերջնական զրուցեինք 2018 թվականի աշխատանքների ավարտից հետո, որովհետև դեռ շատ անելիքներ կան, և դեռ հստակ պատկերը ուրվագծված չէ:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Եգիպտոսը կիբեր հանցագործության դեմ պայքարի մասին օրենք է ընդունել
18 Օգոստոսի 2018 - 23:57
Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ ալ Սիսսին վավերացրել է կիբեր հանցագործության դեմ պայքարի մասին օրենքը, որը, ըստ իրավապաշտպանների, ճանապարհ է բացում առցանց լրատվամիջոցների գրաքննության համար, հաղորդում է AP-ն:
Ռիհանան սիրավեպ է սկսել հայտնի դերասանի հետ
18 Օգոստոսի 2018 - 23:50
30-ամյա փոփ երգչուհու սիրտը մի քանի ամիս ազատ է մնացել: Հայտնի սևահերը, երևում է, այժմ կարգավորել է անձնական կյանքը՝ գրում է life.ru-ն:
Անկողնային սպիտակեղենը սնկերի եւ մանրէների բազմացման օջախ կարող է դառնալ. փորձագետ
18 Օգոստոսի 2018 - 23:47
Անկողնու սպիտակեղենը հարկավոր է լվանալ շաբաթական մեկ անգամից ոչ ուշ, հակառակ դեպքում՝ այն կարող է սնկերի եւ մանրէների օջախ դառնալ: Այս մասին հաղորդում է Նյու Յորքի համալսարանից բժիշկ Ֆիլիպ Տիերնոն:
Ֆոտոշարք՝ մինիբիկինիով, Rolls-Royce՝ 250 հազար դոլարով եւ զբոսանքներ. Քիմ Քարդաշյանը զվարճանում է Մայամիում
18 Օգոստոսի 2018 - 23:45
Ֆոտոշարք՝ մինիբիկինիով, Rolls-Royce՝ 250 հազար դոլարով եւ զբոսանքներ. Քիմ Քարդաշյանը զվարճանում է Մայամիում
Սոֆի Մխեյանը՝ կարճ կիսատաբատով
18 Օգոստոսի 2018 - 23:40
Երգչուհի Սոֆի Մխեյանը հաճախ է Instagram-ի հետեւորդ-երկրպագուներին ուրախացնում նոր, գայթակղիչ լուսանկարներով, որոնք վերջերս ներկայացնում են նրա ծովափնյա հանգիստը:
Դեպքից ժամեր անց մարմնական վնասվածք պատճառած անձը հայտնաբերվել է
18 Օգոստոսի 2018 - 23:36
Օգոստոսի 18-ին՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Չարբախի բաժանմունք է ներկայացել արյունոտված դեմքով մի քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ իրեն հարվածել է:
Ինչի մասին է վկայում քնկոտությունը
18 Օգոստոսի 2018 - 23:33
Օքլենդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ գտել են մահը կանխագուշակելու նոր միջոց՝ գրում է hronika.info-ն:
Արման Թաթոյանը իր դիրքորոշումն է հայտնել անցումային արդարադատության հարցի վերաբերյալ
18 Օգոստոսի 2018 - 23:21
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երեկ Կառավարության գործունեության 100 օրն ամփոփող հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերին՝ անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու վերաբերյալ:
«Վիվա Հայաստան». Սան Պաուլոյի կառնավալում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ելույթ կներկայացվի
18 Օգոստոսի 2018 - 23:20
2019 թվականին Սան Պաուլոյում անցկացվելիք կառնավալում Rosas de Ouro («Ոսկյա վարդեր») սամբայի պարի դպրոցը հանդես կգա Viva Hayastan! («Կեցցե՛, Հայաստանը») ծրագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է Globo-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13264
 
Լրահոս`