Facebook   Twitter
 
ՏԻՄ ընտրություններ. 52 համայնքից 38-ում հաղթել են ՀՀԿ-ականները, 2-ական համայնքներում` ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, 10-ում՝ անկուսակցականներ

ՏԻՄ ընտրություններ. 52 համայնքից 38-ում հաղթել են ՀՀԿ-ականները, 2-ական համայնքներում` ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, 10-ում՝ անկուսակցականներ

06 Նոյեմբերի 2017 - 13:39
Նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ են անցկացվել թվով 49 համայնքներում, իսկ երեքում կայացել է արտահերթ ընտրություն:
52 համայնքից 38-ում հաղթել են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, 2-ական համայնքներում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, իսկ 10-ում՝ անկուսակցականներ: Ընդ որում, ընտրված 10 անկուսակցական համայնքապետերից 1-ն առաջադրված էր ՀՀԿ-ի, 1-ը՝ ԲՀԿ-ի կողմից:

Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին գրանցվել էր 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական էին, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 4-ը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 1-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և 1-ը՝ «Համերաշխություն» կուսակցության անդամներ: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել էին ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 6-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

Նշենք հետաքրքիր մի քանի փաստ, որոնք գրանցվել են նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: 52 համայնքից 26-ում քվեարկվել է 1-ական թեկնածու, որոնց մեծ մասը հանրապետականներ են: Իսկ 10 համայնքում հանրապետականները պայքարել են իրար դեմ:

135 ընտրող ունեցող Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքում հաղթել է կին թեկնածու, ՀՀԿ-ական Կարինե Մարտիրոսյանը: Վերջինիս օգտին քվեարկել է 67 մարդ, նրա մրցակից, անկուսակցական Ռաֆիկ Սաֆարյանի օգտին՝ 19 ընտրող:

Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Պուտինը հավատացրել է Թրամփին, որ Հյուսիսային Կորեան չունի հեռահար հրթիռներ
18 Փետրվարի 2019 - 08:55
ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի տնօրենի նախկին պաշտոնակատար Էնդրյու Մքքեյբը հայտարարել, որ Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատացել հյուսիսկորեական միջմայրցամաքային հրթիռների մասին ամերիկյան հետախուզության ներկայացրած զեկույցին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը նրան վստահեցրել էր, որ դրանք գոյություն չունեն, հաղորդում է CBS News-ը:
Վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում
18 Փետրվարի 2019 - 08:53
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39, Արաբկիրի 17 փողոցի 25, 27 համարների, Արաբկիրի 21 փողոցի 16-ից - 47 համարների, Բաբայան փողոցի 22-ից-38 համարների,ներառյալ կոտորակները, Վ. Դավթյան փողոցի, ներառյալ նրբանցքների ջրամատակարարումը:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
18 Փետրվարի 2019 - 08:34
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
18 Փետրվարի 2019 - 00:04
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բրիտանուհին, չիմանալով հղիության մասին, գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց, կոմայի մեջ ընկել և ծննդաբերել նախքան գիտակցության գալը
17 Փետրվարի 2019 - 23:53
Մեծ Բրիտանիայի Օլդհեմ շրջանի 18-ամյա բնակչուհին գլխացավի պատճառով որոշել է պառկել՝ հանգստանալու, որից հետո արթնացել է հիվանդանոցում՝ պատկերացում չունենալով, որ ծննդաբերել է կոմայում գտնվելիս:
Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով
17 Փետրվարի 2019 - 23:42
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Երևանի շենքերից մեկի երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է
17 Փետրվարի 2019 - 23:34
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16881
 
Լրահոս`