Facebook   Twitter
 
Մարզպետ Սարգսյանի հորդորով շատինցիները բացել են Գետափ-Մարտունի ճանապարհը

Մարզպետ Սարգսյանի հորդորով շատինցիները բացել են Գետափ-Մարտունի ճանապարհը

06 Նոյեմբերի 2017 - 16:39
Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից դժգոհող մի խումբ շատինցիներ այսօր առավոտից փակել էին Գետափ-Մարտունի ճանապարհը:
Նրանք պահանջում էին անվավեր ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Հավաքվածները Շատինի նախկին գյուղապետ, այս ընտրություններում պարտված Տիգրան Խուդոյանի կողմնակիցներն էին:

Նրանց հետ հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ. «Ճանապարհը փակել էին հիմնականում Տիգրան Խուդոյանի կողմնակիցները, որոնց համար դժվար է համակերպվել իրենց թեկնածուի պարտության հետ: Ես ներկայացրեցի, որ ընտրության արդյունքները բողոքարկելու օրենքով սահմանված տարբերակներ կա և սա այդ տարբերականերից չէ»:

Ըստ մարզպետի ներկաները բարձրաձայնեցին ավելի շատ ընդհանուր բնույթի հարցեր, մասնավորապես՝ համաձայն չէին վարչատարածքային միավորման հետ: «Այդ հարցը կարգավորվորում է օրենքով»,- հավաքվածներին տեղեկացրել է Հարություն Սարգսյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք Տիգրան Խուդոյանը ընդունում է իր պարտությունը մարզպետը պատասխանեց. «Խուդոյանը ընդունում է իր պարտությունը և հենց տեղում դիմեց իր կողմնակիցներին, որ հաշտվեն իրականության հետ և դադարեցնեն պայքարի այս ձևը»:

Վայոց ձորի մարզպետը պատասխանել է նաև ներկաների հարցերին և նրա իսկ հորդորով ժամը 16:33-ի դրությամբ Գետափ-Մարտունի ճանապարհը դարձել է երթևեկելի, իսկ ցուցարարները լքել են տարածքը:

Հավաքվածներին հանդարտության կոչ են արել նաև ՀՀ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցները:

Զրուցեցինք նաև թիվ 36 ԸԸՀ հանձնաժողովի քարտուղար Կարինե Հարությունյանի հետ, վերջինս նշեց, որ այս պահի դրությամբ Եղեգիս խոշորացված համայնքից ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չափազանց կրքոտ․ Ու՞մ է նվիրված Սեդակովայի մերկ ուղերձը
15 Դեկտեմբերի 2018 - 10:16
Երգչուհի եւ ոճաբան Աննա Սեդակովան բաց ֆլիրտ է անում ինչ-որ մեկի հետ։ Նա հրապարակում է շատ սեքսուալ նկարներ երկիմաստ նկարագրություններով։
Մեքենան ընկել է Արփա գետը. կան տուժածներ
15 Դեկտեմբերի 2018 - 10:02
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 07:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում և 5 մարզերում լույս չի լինի
15 Դեկտեմբերի 2018 - 09:47
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դույլով արյուն եմ կորցրել և այտուցվել.Մոսկվայում քթի վիրահատությունից 9 օր հետո ուշքի եկած Կարոլինա Սարգսյանը դատի կտա բժիշկներին
15 Դեկտեմբերի 2018 - 09:45
Մոսկվայում քթի պլաստիկ վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնված և վերջերս ուշքի եկած 25-ամյա Կարոլինա Սարգսյանը հայտնել է, որ 9 օր դեղորայքային քնի մեջ է գտնվել, և որ իր փրկությունը հրաշք է եղել:
Սամվել Կարապետյանը 2.8 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին
15 Դեկտեմբերի 2018 - 09:30
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց նոյեմբերի վերջին կայացած հեռուստամարաթոնը:
ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ
15 Դեկտեմբերի 2018 - 09:29
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտակայքում (շինանյութի խանութի մոտ), տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Հայյտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Մազերի բնական ճերմակությունը ծածկելու կարիք այլևս չի լինի. հայտնի են 2019-ի նորաձևության գլխավոր թրենդերը
15 Դեկտեմբերի 2018 - 09:25
Ամերիկյան Pinterest ինտերնետ ծառայությունն անդրադարձել է գալիք տարվա նորաձևության գլխավոր միտումներին:
Դեկտեմբերի 15-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
15 Դեկտեմբերի 2018 - 09:22
ԽՈՅԵՐ
Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է
15 Դեկտեմբերի 2018 - 09:13
Ամեն տարի դեկտեմբերի 15-ին աշխարհի թեյ արտադրող առաջատար երկրներում նշում են Թեյի միջազգային օրը (International Tea Day): Օրվա նպատակը կառավարությունների եւ քաղաքացիների ուշադրությունը թեյի վաճառքի, թեյի արտադրության մեջ աշխատողների վիճակի, փոքր արտադրողների եւ սպառողների խնդիրների ուղղությամբ սեւեռելն է: Դե, իհարկե, նաեւ այդ ըմպելիքի ժողովրդականացումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16021
 
Լրահոս`