Facebook   Twitter
 
Մինչև տարեվերջ պանրի գնի 20 տոկոս աճ կլինի. Պանրագործների միության նախագահ

Մինչև տարեվերջ պանրի գնի 20 տոկոս աճ կլինի. Պանրագործների միության նախագահ

11 Նոյեմբերի 2017 - 13:09
Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարին նախորդ տարիների համեմատ չորային է եղել, կաթն էլ՝ սակավ, հետևաբար, հնարավոր է պանրի գնի աճ։
«Այս տարին նախորդ ստանդարտ տարիների համեմատ կթի աճը մեկ ամիս ուշ է սկսել։ Բացի դրանից, տարին առանձնահատուկ չորային է եղել։ Այն բարձրավանդակներում, որտեղ ընդհանրապես խոտը չէր չորանում, նույնիսկ այդ հատվածներում խոտի չորացում է նկատվել, ինչն անմիջապես կապ ունի կթի արդյունավետության, քանակի հետ։ Այս երկու գործոնները բերել են նրան, որ կաթի ծավալները համեմատաբար ավելի քիչ է եղել», - ասաց Արմեն Գիգոյանը

Պնդումները, թե անասնագլխաքանակ է արտահանվել, մորթ է եղել, ըստ Գիգոյանի, չէին կարող մեծ ազդեցություն ունենալ, եթե չլինեին բնակլիմայական անբարենպաստ պայմանները։

Քանի որ կաթը սակավ է եղել, բնականաբար, քիչ կլինի նաև պանիրը։

«Խոսքը մոտավորապես 20 տոկոսի մասին է, բայց սա իր ազդեցությունն ունենալու է գնի վրա։ Գնային տատանումները կարող են լինել մոտ 30 տոկոս, այժմ էլ գների աճ նկատվում է։ 1700-1800 դրամանոց պանիրներն արդեն դարձել են 2000 դրամ։ Աճը կա և տենդենցը նկատվում է, մինչև տարեվերջ կունենանք միգուցե 20 տոկոսի աճ, բայց չեմ կարծում, թե 30 տոկոսի շեմը կանցնի», - նշեց Ա. Գիգոյանը՝ ընդգծելով, որ արտահանման ծավալների վրա ևս կազդի պանրի քիչ լինելը, ծավալների տատանում կլինի։

Սակայն դա, ըստ նրա, խնդիր լինել չի կարող, որովհետև, այսպես թե այնպես, Հայաստանում սպառվում է այդ պանիրը։

Միության նախագահի խոսքով՝ խնդիրն այսպես ծավալուն չէր կարող լինել, եթե մինչև այս պետական համագործակցության հետ մեկտեղ կարողանային նպաստել ֆերմաների ձևավորմանը, որպեսզի իսկական ֆերմաներ գոյանային.

«Այդ դեպքում կկարողանայինք վերահսկել կաթի արտադրությունը, պետությունն ի վիճակի կլիներ, իսկ այս դեպքում չի կարող ինչ-որ բան անել։ Այլ խնդիր է, որ կարող էինք այնպիսի մի ձևաչափ ստեղծել, որտեղ հնարավոր կլիներ միջամտությունների միջոցով դրական արդյունք ստանալ։ Այդ հարցում բացթողում է եղել»։

Հայաստանում արտադրվող պանրի հիմնական սպառողը, Արմեն Գիգոյանի խոսքով, Հայաստանն է.

«Մենք արտադրում ենք գրեթե այնքան, ինչքան սպառում ենք։ Այն առավելությունները, որ ունենք՝ կաթի որակ և այլն, հնարավորություն է տալիս նաև արտաքին շուկա դուրս գալ»։


Aysor.am
 
Նմանատիպ նորություններ
Երևան-Սևան ճանապարհին վրացական համարանիշներով, «քաչալ» անիվներով բեռնատարը պատուհաս էր դարձել վարորդների համար
22 Նոյեմբերի 2017 - 21:00
Արդեն 4 ժամից ավելի է, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ընկերության, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները Հրազդանի Ճանշինի աշխատակիցների հետ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Սևանի գաղութից մինչև ժողովրդին հայտնի Սևանի «գաի պոստն» ընկած ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում։
Շուշան Երիցյանը լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ավելին, քան պետք էր
22 Նոյեմբերի 2017 - 20:45
Մոդել Շուշան Երիցյանը նոր գայթակղիչ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ավելին, քան պետք էր։ Նշենք, որ նա իր ընկերուհու՝ դերասանուհի Տաթև Սարգսյանի հետ հանգստանում է Սինգապուրում։
Մեր թիրախը ՀՀԿ-ն է, իսկ ՀՎԿ-ն վերադարձել է իր ակունքներին. Էդմոն Մարուքյան
22 Նոյեմբերի 2017 - 20:21
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը (Լուսանկարներ)
22 Նոյեմբերի 2017 - 19:56
Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Անժելա Սարգսյանը դստեր հետ (Լուսանկարներ)
22 Նոյեմբերի 2017 - 19:36
ԱՄՆ-ում արդեն պատրաստվում են Սուրբ Ծնունդին:
Երբեք մի՛ արա հետեւյալ բաները
22 Նոյեմբերի 2017 - 19:21
Ձյուն` Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի և Հրազդանի ճանապարհներին
22 Նոյեմբերի 2017 - 19:21
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8903
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական