Facebook   Twitter
 
Սարգիս Գրիգորյանը հեռանո՞ւմ է սերիալներից. դերասանը բացահայտումներ է անում. Ով կամ ինչն է նրան հիասթափեցրել

Սարգիս Գրիգորյանը հեռանո՞ւմ է սերիալներից. դերասանը բացահայտումներ է անում. Ով կամ ինչն է նրան հիասթափեցրել

11 Նոյեմբերի 2017 - 14:16
երասան Սարգիս Գրիգորյանը վաղուց է՝ սերիալներում չի նկարահանվում: Նոր առաջարկներ էլ չունի, և ասում է՝ ցանկություն էլ չկա առաջիկայում նման նախագծերի մասնակցելու:
Նրա խոսքով՝ հոգնել է սերիալներից և ցանկանում է ֆիլմարտադրությամբ զբաղվել: Այս մասին Սարգիսն առաջինը հայտնեց BlogNews.am-ին:
«Մի փոքր շտապեմ և ասեմ, որ ցանկանում եմ գեղարվեստական ֆիլմեր նկարահանել: Ի դեպ՝ առաջին ֆիլմը պատրաստ կլինի եկող տարվա մեջ, այսինքն՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Այս պահին սցենարը գրելու, երաժշտական մշակման և ստեղծագործական փուլում ենք: Այսուհետ հավանաբար քիչ-քիչ կմտնեմ այդ դաշտ ու արդեն կսկսեմ զբաղվել իմ ֆիլմերով, որոնք ինձ մի փոքր գեղագիտական հաճույք կպատճառեն: Ես կզբաղվեմ այդ ֆիլմերի հովանավորությամբ, կփորձեմ ֆինանսական միջոցներ գտնել, դերասանական կազմն ընտրել, ինչպես նաև ինքս կնկարահանվեմ, ընդ որում՝ պարտադիր չէ գլխավոր դերում»,- ընդգծեց դերասանը:

Սարգիսը դեռ չի ցանկանում մանրամասներ պատմել նոր ֆիլմի նախապատրաստական աշխատանքներից, բայց վստահեցնում է՝ շատ հետաքրքիր է ստացվելու, նոր խոսք, նոր ձևաչափ, և այդ ամենը՝ գեղեցիկ նկարված:
Հետաքրքրվեցինք, թե ինչու է հոգնել սերիալներում նկարահանվելուց, Սարգիսն էլ նկատեց՝ ոչ ոք այնքան շատ չի մասնակցել նման նախագծերի, որքան ինքը, այն էլ՝ գլխավոր դերում: Չնայած սրան՝ պատրաստ է նկարահանվել, եթե լինի նոր, տարբերվող ու հետաքրքիր առաջարկ. «Ես ոչ ոքի չեմ ուզում փնովել, քննադատել, պարզապես ինքս եմ հոգնել այդ ամենից ու վերջ չունեցող բամբասանքներից: Գիտեք, սերիալներում նկարահանվելը հիմնականում փողի աղբյուր է, բայց գալիս է մի տարիք, երբ ցանկանում ես որևէ մնայուն բան ստեղծել: Ես արդեն 40 տարեկան եմ համարյա, և իմ երեխաները պետք է ասեն, որ իրենց պապան դերասան է, բայց ես նրանց շատ քիչ բան ունեմ ցույց տալու: Դա վատ է»,- ասաց նա:

Ի դեպ՝ Սարգիս Գրիգորյանն ակտիվորեն զբաղվում է նաև իր աղջիկների՝ Յանայի ու Էվայի, ինստագրամյան էջերով: Այնտեղ հրապարակվում են տեսանյութեր և լուսանկարներ հիմնականում ընտանեկան ու դպրոցական առօրյայից: Դերասանն ասում է՝ Յանան իր երեք աղջիկների մեջ այն մարդն է, ով կարող է շարունակել իր գործը, որովհետև դրա բոլոր նախադրյալներն ունի, հենց այդ նպատակով էլ օգնում է նրան այդ հարցում. «Կոպիտ ասած՝ ես իմ երեխայի պրոդյուսերն եմ: Ուզում եմ նրան գրագետ ճանապարհի վրա դնել, ու քանի որ փոքրուց ավելի հեշտ է, ես դրանով զբաղվում եմ: Իսկ Էվայի էջով էլ զբաղվում եմ, որպեսզի չնեղանա քույրիկից :) Եթե նկատել եք, ես նրանց տարիքին ոչ համապատասխան քայլ երբեք չեմ անում: Այն, ինչ տեսնում եք, այդ տարիքի երեխայի լոգիկայում է: Նախապատրաստում եմ նրան այս դաժան կյանքին. ինձ շատ դժվար է տրվել ամեն ինչ, թող նրան հեշտ տրվի»:
Նշենք, որ Սարգիս Գրիգորյանի նոր ֆիլմում նկարահանվելու է նաև Յանան, ու նրա խոսքով՝ շատ հետաքրքիր կերպար է ստացվելու: BlogNews.am-ն առաջիկայում իր ընթերցողներին կպատմի ֆիլմի մանրամասների մասին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել
23 Փետրվարի 2018 - 23:49
Հաճախ տրվող հարցեր. Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել
Պետք է ասել, որ ժամանակակից հոգեֆիզիոլոգիան խուսափում է «իմպոտենցիա» եզրույթի օգտագործումից` նախընտրելով տալ սեռական գործառույթի կոնկրետ խախտման բնութագրումը:
Տղամարդիկ շատ են ուզում, որ իրենց կանայք իմանան այս բաները բայց, երբեք չեն արտահայտվում
23 Փետրվարի 2018 - 23:43
Ըստ տղամարդու կանայք երբեմն պետք է անտեսեն իրենց ամուսիներին
Թրամփը կատակել է իր սանրվածքի մասին
23 Փետրվարի 2018 - 23:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հատուկ մազերը երկարացնում է, որ ծածկի ծոծրակի ճաղատությունը: Երկրի ղեկավարը այս մասին կատակել է ուրբաթ պահպանողական քաղաքական ուժերի ներկայացուցիչների խորհրդաժողովում, ելույթը հեռարձակել են երկրի գլխավոր հեռուստաալիքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչո՞ւ մինչև երեխայի քառասունքը չի թույլատրվում կողմնակի մարդկանց այցելությունը
23 Փետրվարի 2018 - 23:29
– «Չգրված» օրենքով մինչև երեխայի քառասունքի լրանալը չի թույլատրվում կողմնակի մարդկանց այցելությունը: Ինչո՞ւ:
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ընդհանուր բիզնես են բացել
23 Փետրվարի 2018 - 23:27
Չնայած այն բանին, որ հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հայտարարել են բաժանվելու մասին, նրանց հաջողվել է սովորել զատել անձնական և գործնական ոլորտները։
Աշխարհի բացարձակ ռեկորդ. Այս կինը 22 ժամում կենակցել է 919 տղամարդու հետ. Կապշեք, երբ տեսնեք, թե ինչպիսին է նա այդ քայլից հետո
23 Փետրվարի 2018 - 23:20
Ամերիկացի պորնոդերասանուհի Լիզա Սպարկսը 2004 թվականին Վարշավայում համաշխարհային ռեկորդ սահմանեց` 22 ժամում կենակցելով 919 տղամարդու հետ:
Կոմայգու գիշերային կյանքի մի դրվագ. «սովորական» դանակահարություն, «աղջկա շորերով տղա», ծեծից սպանված պահակ…
23 Փետրվարի 2018 - 23:18
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Արթուր Ա.-ի գործի դատական քննությունը, որն ընթանում է 2015 թվականի մարտի 16-ից:
Հոլիվուդում ոտնձգությունների զոհ է դարձել կանանց 94 տոկոսը (Տեսանյութ)
23 Փետրվարի 2018 - 23:10
Լրագրողները հարցում են անցկացրել ավելի քան 840 կանանց շրջանում, ովքեր աշխատում են համաշխարհային կինոարդյունաբերության էպիկենտրոնում՝ գործընկեր տղամարդկանց կողմից նրանց նկատմամբ հետաքրքրվածության վերաբերյալ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10261
 
Լրահոս`
 
 
 
Թրամփը կատակել է իր սանրվածքի մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Ինչպե՞ս կանխել ռախիտը
Հասարակություն