Facebook   Twitter
 
ՀՀ Մրցակցային մարմինն ընդդեմ «Դիլիջան ֆրոլովայի». Հարուցվեց վարչական վարույթ

ՀՀ Մրցակցային մարմինն ընդդեմ «Դիլիջան ֆրոլովայի». Հարուցվեց վարչական վարույթ

14 Նոյեմբերի 2017 - 09:53
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, այսօր՝ նոյեմբերի 14-ին, հարուցվել է վարչական վարույթ՝ «Էմ Այ Բի Քոնսալթինգ» («Դիլիջան ֆրոլովա» ապրանքանիշ ) ընկերության հանդեպ:
Վարչական վարույթը հարուցվել է մրցակից ընկերության՝ «Դիլիջան» հանքային ջրի գործարանի դիմում-բողոքի հիման վրա: Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ-ից:

Ըստ բողոքի բովանդակության, «Դիլիջան ֆրոլովան» նմանակում է «Դիլիջան» հանքային ջրի արտադրանքը, ինչը սպառողների շրջանում առաջացնում է մոլորություն եւ շփոթություն:

Ըստ բողոքող կողմի, խանութներում վաճառվում է ապակյա նույն տարաներով, նույն գունային համադրությունն ունեցող պիտակներով հանքային ջուր այն դեպքում, երբ իրենք դեռեւս 2009 թվականին Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել են «Դիլիջան» ապրանքային նշանը:

Ըստ բողոքի, մրցակից ընկերության նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է: «Դիլիջան» հանքային ջրի գործարանը ՀՀ Մրցակցային մարմնից խնդրում է վարչական վարույթի շրջանակներում լուծում տալ խնդրին եւ արգելել իրենց պատկանող ապրանքային նշանի օգտագործումն ու իրենց արտադրանքի նմանակումը:

Նշենք նաեւ, որ խնդրի մասին դիմող տնտեսվարողը բարձրաձայնել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ օրերս Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ: Մարզի մի շարք գործարարներ Ա. Շաբոյանի հետ հանդիպման ընթացքում բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները, իսկ ՏՄՊՊՀ նախագահը խոստացավ լինել հետեւողական եւ Մրցակցային մարմնի տիրույթում գտնվող բոլոր հարցերին սեղմ ժամկետներում լուծում տալ:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մասին՝ մեկ բառով
23 Հունիսի 2018 - 21:25
Խոյ՝ «լավագույն»

Եթե Կշեռքները ձեզ ասեն, որ բոլորը հավասար են, լավագույններ եւ վատագույններ չկան, ապա Խոյերին, հակառակը, դուր է գալիս, երբ իրենց լավագույնն են կոչում:
ԱԻՆ-ը հրդեհի ահազանգով 6 մարտական հաշվարկ է ուղարկել Օպերայի շենք. պարզվել է՝ նկուղում խորոված են անում
23 Հունիսի 2018 - 21:15
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն:
Արցախում գայլը փորձել էր տանել 4-ամյա աղջնակին, օգնության էր հասել 11-ամյա մի տղա. նոր մանրամասներ
23 Հունիսի 2018 - 21:09
Արցախում երեխաների վրա գայլի հարձակումից նոր մանրամասներ են հայտնի դարձել:
«Քայլ արա, մերժիր Սելֆին!». Մկրտիչ Արզումանյանի նոր զվարճալի լուսանկարը
23 Հունիսի 2018 - 20:37
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին:
Մթության մեջ ենք ապրելու. Քաղաքացիները բողոքում են բարձրահարկ շենքի կառուցման դեմ (տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 20:27
Երեւանի Շիրվանզադե փողոցում գտնվող շենքերի բնակիչները բողոքում են փողոցի 17 հասցեում բազմահարկ շենքի կառուցման դեմ:
Չորս նշան, որ իսկապես խելացի կին ես
23 Հունիսի 2018 - 20:13
1. Նասեւեռված չէ տղամարդկանց վրա

Իհարկե՝ նրա կյանքում տղամարդիկ եղել են, կան ու կլինեն, բայց նրա աշխարհը չի պտտվում տղամարդկանց շուրջ: Նա հասկանում է, որ հակառակ սեռի հետ հարաբերությունները կարեւոր են, բայց նրա երջանկության միակ պայմանը չեն:
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել
23 Հունիսի 2018 - 20:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ այդ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի պատվիրակությանը
23 Հունիսի 2018 - 20:07
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 23-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսանողների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։
Լրատվամիջոցները ցուցադրել են, թե ինչպես է 12 տարվա ընթացքում փոխվել Քիմ Քարդաշյանը (Տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 20:04
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը միշտ չէ, որ աչքի ընկել փարթամ կազմվածքով և բարակ գոտկատեղով. կարիերայի սկզբում նա ունեցել է մեծ քիթ և փոքրիկ հետույք՝ գրում է golos.ua-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12366
 
Լրահոս`