Facebook   Twitter
 
Ռուս զինվորականներ Ղազախստանում ջրահեղձ են եղել

Ռուս զինվորականներ Ղազախստանում ջրահեղձ են եղել

14 Նոյեմբերի 2017 - 10:32
Ղազախստանում գտնվող ռուսական զինված ուժերին պատկանող զորամասերից մեկում հաշվառված ռուս զինվորականներ են ջրահեղձ եղել:
Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Կարագանդայի մարզում, Պրիօզյորսկից 150 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ զինվորականներից մեկի դին հայտնաբերվել է, իսկ մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել են նաեւ տեղի բնակչությանն ու տեղի փրկրարարներին: Ջրահեղձ եղածները ՌԴ քաղաքացիներ են, ռուսական զինուժի զինծառայողներ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՀԿ–ն թաղվել է խորը ճգնաժամի մեջ, եւ ԱՄՆ–ն դրա էպիկենտրոնում է. ԵՄ
17 Դեկտեմբերի 2018 - 19:40
Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը թաղվել է խորը ճգնաժամի մեջ, եւ ԱՄՆ–ն դրա էպիկենտրոնում է։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Մարկ Վանհոյկելենին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով կոնկրետ առաջարկներ ներկայացնել ԱՀԿ–ի բարեփոխման հարցում, հայտնում է AP–ն։
Էրդողան․ Թրամփը «դրականորեն է արձագանքել Թուրքիայի հետ Սիրիայում գործողություն անցկացնելու հնարավորությանը»
17 Դեկտեմբերի 2018 - 19:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դրականորեն է արձագանքել Թուրքիայի հետ Եփրատ գետից արեւելք (Սիրիայում) գործողություն անցկացնելու հնարավորությանը»՝ հավաստիացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էվերեստի բարձունքը նվաճած ֆրանսահայ լեռնագնացը ցանկանում է նամակ փոխանցել Էրդողանին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
17 Դեկտեմբերի 2018 - 18:35
Ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչատուրյանը կրկին կփորձի նամակ փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այս մասին գրում է Ստամբուլում հրատարակվող հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:
Մերձմոսկվայում արտադրամասի փլուզման հետևանքով կան զոհեր
17 Դեկտեմբերի 2018 - 17:10
Մերձմոսկվայի Դերժինսկի քաղաքում գտնվող արտադրամասի շենքի մասնակի փլուզման հետևանքով 3 մարդ է զոհվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը:
Կինը պատահաբար փոստով ուղարկել է իր կատվին
17 Դեկտեմբերի 2018 - 16:46
Կանադայի բնակիչ Ջեքի Լեյքը սխալմամբ փոստով ուղարկել է իր կատվին, հայտնում է CTV–ն։ Չնայած դժբախտ ձեռնասունը ստիպված էր տուփի մեջ 1200 կմ անցնել, նրան տիրուհուն են վերադարձրել ողջ եւ առողջ։
Պատրաստվում է Հայաստանում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթուղթ․ Լավրով
17 Դեկտեմբերի 2018 - 16:38
Վրաստանից բացի, ամերիկյան բիոլաբորատորիաներ կան նաև Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում։ Ռուսաստանը կապի մեջ է ընդունող երկրների, այդ թվում և Հայաստանի ու Վրաստանի հետ։
Թուրքի պատմությունը չի կարող առանց հայի, քրդի, ասորիի լինել. Կարո Փայլան
17 Դեկտեմբերի 2018 - 15:29
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրառում է կատարել խորհրդարանում իր ելույթից։
Հրդեհի հետեւանքով հազարից ավելի երեխաներ են տարհանվել Չելյաբինսկի դպրոցում
17 Դեկտեմբերի 2018 - 15:06
Չելյաբինսկի №19 դպրոցում հրդեհի հետեւանքով հազարից ավելի երեխաներ եւ մի քանի տասնյակ ուսուցիչներ են տարհանվել, հայտնում է RT–ն։ Միջադեպը տեղի է ունեցել Տրակտորոզավոդի շրջանում։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր տոնում է ծննդյան 82-ամյակը
17 Դեկտեմբերի 2018 - 14:59
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր տոնում է ծննդյան 82-ամյակը: Catholic News Agency-ի փոխանցմամբ՝ առաջինը նրան շնորհավորել են «Սուրբ Մարթա» մանկական բարեգործական դիսպանսերի երեխաները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4257
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանո Գրիգորյանի գրավիչ լուսանկարները
Մշակույթ, Հասարակություն