Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

14 Նոյեմբերի 2017 - 17:25
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաև եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կանխատեսում ունեմ, որ 3-րդ եւ 4-րդ քաղաքական ուժերը կարող են անգամ չմոտենալ 1 տոկոսի սահմանագծին. Նաիրա Զոհրաբյան
15 Հոկտեմբերի 2018 - 20:03
Ես մեծագույն կանխատեսում ունեմ, որ, ասենք, 3-րդ եւ 4-րդ քաղաքական ուժերը կարող են անգամ չմոտենալ 1 տոկոսի սահմանագծին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ գլխավոր քարտուղար, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ինչիս էր պետք այս հեղափոխությունը, եթե որդուս սպանողները մինչև հիմա ազատության մեջ են. Ռուզաննա Ադանալյան
15 Հոկտեմբերի 2018 - 19:56
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մանուշակ Պետրոսյանի գլխավորությամբ կայացավ Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատական հերթական նիստ, որի ընթացքում ներկայացվեց վերաքննիչ բողոքի պատասխան: Նիստը սակայն հետաձգվել է, այն կկայան հոկտեմբերի 22-ին: HayNews.am-ը զրուցել է Արտյոմ Ադանալյանի սպանության գործով տուժող կողմ հանդիսացող, սպանվածի մայր Ռուզաննա Ադանալյանի հետ:
Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
15 Հոկտեմբերի 2018 - 19:42
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մանուշակ Պետրոսյանի գլխավորությամբ կայացավ Ռուզաննա Ադանալյանի գործով դատական նիստ, որի ընթացքում ներկայացվեց վերաքննիչ բողոքի պատասխան:
Իդոնեզիայում 11 դպրոցականներ են զոհվել
15 Հոկտեմբերի 2018 - 19:34
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում, առնվազն 20 մարդ է մահացել տարրական դպրոցի շենքի փլուզման պատճառով: Այս մասին հաղորդում է CNN- ը` հղում անելով տեղական իշխանությունների տվյալներին:
Ազատամուտ համայնքի ղեկավարը, դե ֆակտո, Ժորա Մարտիրոսյանն է
15 Հոկտեմբերի 2018 - 19:34
Ցանկացած խնդիր, ինչպես և մեդալը, երկու կողմ ունի: Այս օրերին հաճախ են մեղադրանքներ հնչեցվում այս կամ այն պաշտոնիայի հասցեին:
Քննադատության թիրախում են հայտնվել նաև համայնքապետեր, այդ թվում և Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը:
Սիսիանում փլուզվել է տներից մեկի պատշգամբը. 75-ամյա քաղաքացին մահացել է
15 Հոկտեմբերի 2018 - 19:23
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի բաց պատշգամբը փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բուլղարիայի նախագահը մեկնաբանել է լրագրող Մարինովայի սպանությանը
15 Հոկտեմբերի 2018 - 19:05
Բուլղարիայի նախագահ Ռոմեն Ռադևը մեկնաբանել է լրագրող Վիկտորիա Մարինովայի սպանությունը: Հաղորդում է trud.bg-ը:
Արտո Թունջբոյաջյանը պատրաստ է դառնալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեսպանը Սփյուռքում
15 Հոկտեմբերի 2018 - 18:59
«Հայաստան» Համահայկական հիմնադրամում այսօր հյուրընկալվել էր Արտո Թունջբոյաջյանը: Հայտնի երաժիշտն իրեն համարում է Համահայկական ընտանիքի մասը և պատրաստ է դառնալ հիմնադրամի դեսպանը Սփյուռքում՝ այդպիսով իսկ նպաստելով ազգային համախմբման գաղափարի տարածմանը:
Ստամբուլում Հրանտ Դինքի անունով փողոց է վերանվանվել
15 Հոկտեմբերի 2018 - 18:54
Ստամբուլի քաղաքապետարանի խորհուրդը Շիշլիի թաղամասում Հրանտ Դինքի անունով փողոց է վերանվանել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15262
 
Լրահոս`
 
 
 
 
Իդոնեզիայում 11 դպրոցականներ են զոհվել
Միջազգային, Հասարակություն
 
Ազատամուտ համայնքի ղեկավարը, դե ֆակտո, Ժորա Մարտիրոսյանն է
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ