Facebook   Twitter
 
Ալիեւը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից

Ալիեւը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից

14 Նոյեմբերի 2017 - 19:53
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ակնարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորության մասին:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ելույթ ունենալով «Ենի Ազերբայջան» կուսակցության 25-րդ հոբելյանական հանդիսավոր միջոցառման ժամանակ, Ալիեւը հայտարարել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի ու Եվրոպայի խորհրդի հարաբերությունները արհեստական ճգնաժամ են ապրում:

«Եթե այդ ճգնաժամը խորանա, ապա, իհարկե, Ադրբեջանն իր ընտրությունն անելու իրավունք կունենա», - հայտարարել է Ալիեւը:

«15 տարուց ավել է մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք: Սակայն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գործունեության հետեւանքով այդ կառույցի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները արհեստական ճգնաժամ ապրեցին, որի նախաձեռնողները մենք չենք: Մենք միայն համարժեք միջոցներ ենք ձեռնարկում մեր դեմ երկակի ու անարդար քաղաքականության հետ կապված: Մենք երբեք անպատասխան չենք թողել մեր դեմ ուղղված գրոհները: Այդ պատճառով կարծում եմ, որ մեր ադեկվատ պատասխանը տրվել է ժամանակին: Կարծում եմ, որ այդքան ճանաչված միջազգային կառույցը, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է, չպետք է առանձին անհատի անհաջող նկրտումների զոհը դառնա: Մենք ինքնակամ ենք անդամագրվել բոլոր կառույցներին, որոնց անդամն ենք: Այդպես էլ ինքնակամ կարող ենք դրանցից դուրս գալ: Ոչ ոք չի կարող ուժով ստիպել մեզ մնալ որեւէ կազմակերպությունում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թբիլիսիում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ մեկ մարդ ձերբակալվել է, 3-ը՝ մահացել
22 Նոյեմբերի 2017 - 21:25
Թբիլիսիում տեղի ունեցած հատուկ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 1 մարդ է ձերբակալվել, ինչպես նաև սպանվել են հանցավոր խմբի անդամներից երեքը: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը՝ մեջբերելով Վրաստանի Պետական անվտանգության ծառայության մամլո ծառայության հաղորդագրությունը:

Եգիպտոսում 29 մարդ Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով կալանավորվել է
22 Նոյեմբերի 2017 - 20:38
Եգիպտոսում 29 մարդ ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» արգելված կազմակերպության իշխանության վերականգման համար դավադրության շրջանակներում Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի դատախազի գրասենյակին:
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալին
22 Նոյեմբերի 2017 - 19:19
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին:
Թուրքիայի եւ Իրանի նախագահները հանդիպել են Սոչիում
22 Նոյեմբերի 2017 - 18:51
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչել Թուրքիայի նախագահի վարչակազմի իր աղբյուրները։
«Գազպրոմը» վերսկսել է գազի մատակարարումը Ադրբեջան
22 Նոյեմբերի 2017 - 18:40
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունն Ադրբեջան գազի մատակարարումը վերսկսելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել. հաղորդում է TASS-ը:
Թբիլիսիում վիրավոր հատուկջոկատայինը հիվանդանոցում մահացել է
22 Նոյեմբերի 2017 - 17:57
Թբիլիսիում հակաահաբեկչական հատուկ գործողություն իրականացնելու ժամանակ ծանր գանգուղեղային վնասվածք եւ բազմաթիվ կոտրվածքներ ստացած հատուկջոկատայինը հիվանդանոցում մահացել է:
Թբիլիսիում հատուկ նշանակության ջոկատայինները վերսկսել են շենքի գրոհը (Տեսանյութ)
22 Նոյեմբերի 2017 - 15:56
Վրաստանի հատուկ նշանակության ջոկատայինները Թբիլիսիի ծայրամասում վերսկսել են շենքի գրեհը, որի երկրոդ հարկում են գտնվում ահաբեկչության մեջ կասկածվողները, հայտնում է «Ռուսթավի-52» հեռուստաընկերությունը:
Ֆիլիպինյան ծովում կործանվել է 11 մարդ տեղափոխող ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը
22 Նոյեմբերի 2017 - 13:18
Ֆիլիպինյան ծովում՝ ճապոնական Օկինավա կղզու հարավ-արևելքում կործանվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը, որում եղել է 11 մարդ:
Էլիզաբեթ 2-րդը պաշտոնապես դարձել է աշխարհի ամենատարեց ղեկավարը
22 Նոյեմբերի 2017 - 13:07
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն աշխարհի առաջնորդների շրջանում հերթական ոչ պաշտոնական տիտղոսն է ստացել: Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո, նա պաշտոնապես դարձել է աշխարհի ամենատարեց ղեկավարը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2910
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական