Facebook   Twitter
 
Մոսկովիսին առաջարկում է հարկային օազիսների դեմ պատժամիջոցները խստացնել

Մոսկովիսին առաջարկում է հարկային օազիսների դեմ պատժամիջոցները խստացնել

14 Նոյեմբերի 2017 - 20:50
ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պիեր Մոսկովիսին առաջարկում է խիստ պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք հրաժարվում են համագործակցել Եվրամիության ֆինանսական մարմինների հետ:
Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ին վերջերս հրապարակված «դրախտային դոսյեներ» անվանումով հետաքննությունների ֆոնին հայտարարել է Մոսկովիսին: Դրանցում ներկայացված էին քաղաքկան գործիչների, համաշխարհային հայտնի աստղերի եւ ընկերությունների կողմից հարկերից խուսափելու ուղիները:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ հենց գրպանին հարվածենք, ամեն ինչ միանգամից շարժման մեջ կընկնի», - Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստին ասել է նա, հաղորդում է DW-ն:

ԵՄ երկրներին նա կոչ է արել չհապաղել:

ԵՄ ֆինանսների նախարարները դեկտեմբերի 5-ի նիստի ժամանակ պետք է հրապարակեն հարկային օազիսների սեւ ցուցակը`երկրների եւ տարածքների, որոնք հրաժարվում են միջազգային մակարդակով համագործակցել հարկերից խուսափելու դեմ պայքարում, ասում է Պիեր Մոսկովիսին: Այս ցանկը, նրա կարծիքով, պետք է լինի «վստահելի» եւ պատժամիջոցների կիրառում նախատեսի:

Հարկավոր է վերջ դնել «գաղտնիքի մշակույթին (բանկային-խմբ.)» եւ հարկային վճարների թափանցիկություն ապահովել, ասել է նա:

Հարկային օազիսները, նրա խոսքով, «վամպիրների նման են՝ նրանց համար լույսից ավելի վտանգավոր ոչինչ չկա»:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Ճապոնիայում առցանց բորսայից 60 միլիոն դոլարի թվային արժույթ է գողացվել
20 Սեպտեմբերի 2018 - 10:26
Ճապոնական Tech Bureau Corp առցանց բորսայից գողացվել է մի քանի տեսակի թվային արժույթ, այդ թվում՝ բիթքոին: Ընդհանուր առմամբ, հասցվել է մոտ 60 միլիոն դոլարի վնաս, հայտնում է Kyodo-ն:
Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվել
20 Սեպտեմբերի 2018 - 10:25
Ստամբուլի Ֆլորյա թաղամասի գրասենյակներից մեկում վիճաբանության հետեւանքով սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը։
Թուրքիայում հանցախմբի անդամները 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել (Տեսանյութ)
20 Սեպտեմբերի 2018 - 10:17
Թուրքիայի Քոջաելի քաղաքում թալանվել է Հայաստանից Նիդեռլանդներ շարժվող և 20 տոննա մոլիբդեն տեղափոխող բեռնատար, տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
ԱՄՆ-ում դատարանի շենքում հրաձգության հետեւանքով 4 մարդ է վիրավորվել
20 Սեպտեմբերի 2018 - 10:09
Չորեքշաբթի ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մեյսոնթաուն քաղաքի դատարանում արձակված կրակոցների հետեւանքով 4 մարդ է վիրավորվել, ներառյալ ոստիկան, հայտնել են նահանգի ոստիկանությունից, փոխանցում է «ՌԻԱ Նոովոստի»-ն:
ՄԱԿ-ը չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի բանակցություններին. Գուտերեշ
20 Սեպտեմբերի 2018 - 09:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր չէ միջամտել Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունների գործընթացին:
Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է վրացական կազմակերպված հանցավոր խմբավորման 15 անդամի
20 Սեպտեմբերի 2018 - 09:14
Իսպանական ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է վրացական կազմակերպված հանցավոր խմբավորման 15 անդամի, որոնք մեղադրվում են Բարսելոնայում ու նրա արվարձաններում բնակարանների ու տների կողոպուտների համար, հայտնել է Rustavi2 հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Պակիստանում դատարանը որոշել է բանտային կալանքից ազատել նախկին վարչապետին
20 Սեպտեմբերի 2018 - 08:44
Իսլամաբադի բարձր ատյանի դատարանը քննարկել է բողոքարկումը և կարգադրել Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ազատ արձակել այն բանից երկու ամիս անց, երբ նա սկսեց կրել կոռուպցիայի գործով բանտարկության տասնամյա ժամկետը, հայտնել է BBC բրիտանական հեռուստառադիոկորպորացիան:
Բաշար Ասադը չի զանգահարել Վլադիմիր Պուտինին Իլ-20-ի հետ կապված միջադեպից հետո
20 Սեպտեմբերի 2018 - 08:39
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ռուսական Իլ-20 ինքնաթիռի պատահարից հետո։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է kommersant.ru-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4018
 
Լրահոս`