Facebook   Twitter
 
Հերմինե Նաղդալյանի հեռախոսավճարը ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետ է կանչել

Հերմինե Նաղդալյանի հեռախոսավճարը ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետ է կանչել

14 Նոյեմբերի 2017 - 21:38
Վերջին օրերին մամուլում տարածվեց տեղեկություն, որ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին, երբ դեռևս ԱԺ փոխնախագահ էր, իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել: Ըստ որոշ հրապարակումների՝ նա ծառայողական հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նաղդալյանը չհերքեց, որ եղել է նման բան, սակայն նշեց, որ պատճառը եղել է տեխնիկական խնդիրը, քանի որ միացված է մնացել հեռախոսի ինտերնետը. «Հեռախոսս տեխնիկական խնդիր ուներ, 3G-ն երեք օր շարունակ միացված է եղել»,- նշել էր նա:
Այս պատասխանից հետո համացանցում լայնորեն սկսվեց քննարկումը, թե ումից է գանձվել այդ գումարը՝ Հերմինե Նաղդալյանի միջոցների՞ց, թե՞ պետբույուջեից: ԱԺ հասարակայնության և տեսեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ԼՈւՐԵՐ.com-ին ասացին, որ Նաղդալյանի հեռախոսավճարը մայիս ամսին խոշոր գումար է եղել, բայց չպարզաբանեցին՝ կոնկրետ ինչքան: Մենք այս հարցը տվել էինք, քանի որ պարզապես անհնար ենք համարում, որ 3 օրում 3G ծածկույթի վճարն այդքան խոշոր գումար կազմի:
«Մայիս ամսին վիճարկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ին, որը քննարկելով և տեսնելով, որ խնդիրն իսկապես տեխնիկական է, օպերատորը հետ է կանչել գումարը: Այսինքն՝ ո՛չ աշխատակազմը, ո՛չ Հերմինե Նաղդալյանը այդ գումարը չեն վճարել»,- մեզ հետ զրույցում ասացին Ազգային ժողովից՝ նշելով, որ վճարը եղել է մշտական լիմիտների սահմանում:
Նրա խոսքով՝ մայիս ամսին ԱԺ-ի բոլոր բջջայինների հեռախոսավարձերը միասին կազմել է 1,5 միլիոն դրամ:
Տեղեկացնենք նաև, որ մենք պարզաբանում ենք խնդրել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ից: Մեզ հետ զրույցում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը զարմանք արտահայտեց՝ լսելով, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հետ է կանչել բաժանորդի վարձավճարը:
Նշենք, որ ԱԺ նախագահին, փոխնախագահներին և հանձնաժողովի նախագահներին ԱԺ աշխատակազմը տրամադրում է ծառայողական հեռախոսահամարներ և սահմանում գումարային լիմիտներ: ԱԺ փոխնախագահների համար սահմանված է 50 հազար դրամի ամսական լիմիտ:

Սոնա Հարությունյան
Աղբյուր՝ lurer.com
 
Նմանատիպ նորություններ
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
20 Սեպտեմբերի 2018 - 11:30
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «1997 թվականի սեպտեմբերի 20-ի`
Չորս մեքենայի մասնակցությամբ վթար՝ Կորյուն փողոցում
20 Սեպտեմբերի 2018 - 11:23
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 00:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցում`«Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Ոստիկաններն ու կառավարության անդամները պետք է ֆրանսերեն սովորեն
20 Սեպտեմբերի 2018 - 11:20
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանությունը նվերներ էր բերել գործադիրի անդամներին:
Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել
20 Սեպտեմբերի 2018 - 11:11
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել:
Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը ճանաչողական այց է կատարել ՀՀ ԱԱԾ
20 Սեպտեմբերի 2018 - 10:57
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-ի համար
20 Սեպտեմբերի 2018 - 10:51
Խոյ: Նշանի շատ ներկայացուցիչներ կցանկանան, անձնական կյանքին վերաբերող, կարևոր որոշումներ կայացնել և որոշ արմատական փոփոխություններ կատարել:
Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվերջ
20 Սեպտեմբերի 2018 - 10:47
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչեւ այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13323
 
Լրահոս`