Facebook   Twitter
 
ՀՀ ԿԳՆ-ն կմասնակցի Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմնի ձևավորմանը

ՀՀ ԿԳՆ-ն կմասնակցի Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմնի ձևավորմանը

14 Նոյեմբերի 2017 - 22:32
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է «ESPAQ Տեմպուս» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ Տեմպուս, իսկ ներկայումս Էրազմուս ծրագրերը շատ կարևոր են կրթության ոլորտի համար, հետևաբար պետք է արժևորել ձեռքբերված արդյունքները:

«Վերոնշյալ ծրագրերի լավագույն փորձին ծանոթանալը, ուսանողների և դասախոսների շարժունությունը մեզ համար ինքնանպատակ չեն, դրանք միտված են երկու ուղղությամբ որակական փոփոխության ենթարկել ՀՀ կրթական ոլորտը` արտաքին և ներքին: Արտաքին ուղղվածությունը ենթադրում է, որ ոլորտն ամբողջությամբ պետք է ներառվի քաղաքակրթական այն գործընթացներում, որոնք այսօր ընթանում են ԵՄ և շրջակա հարևանության ծրագրերում, իսկ ներքինի արդյունքում անհրաժեշտ են որոշակի կառուցվածքային լուծումներ:

Իհարկե, այսօր ունենք բավականին հաջողություններ` շարժունություն, եռաստիճան բարձրագույն կրթական համակարգ, կրեդիտային համակարգ և այլն, սակայն առկա է նաև մեծ մարտահրավեր՝ ձևը լցնել բովանդակությամբ, որը ենթադրում է բավականին հետևողական աշխատանք: Մեր խնդիրն է` շարժունության կառուցվածքային փոփոխության տարածում երկրի ներսում:

Դրա համար բուհերը նախ պետք է բացեն իրենց դռները, համագործակցության նոր մթնոլորտ ձևավորեն, որի արդյունքում ուսանողը կրեդիտիներ հավաքելու ժամանակահատվածում հնարավորություն ունենա ազատ պտտվել մեկից ավելի ուսհաստատություններում և տարբեր ոլորտներում ձևավորել իր գիտելիքների պաշարը:

Սա նշանակում է, որ պետք է իսկապես ՀՀ-ում ձևավորենք անհրաժեշտ եռանկյունի՝ ուսհաստատություն, գիտական հաստատություն և բիզնես ներկայություն, որտեղ ուսանողի համար պետք է ապահովել որակյալ շրջապտույտ: Իսկ սա ենթադրում է բարձրագույն կրթության ոլորտի ամբողջ տրամաբանության փոփոխություն: «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն իր մեջ ունի հեղափոխական և լուրջ որակական փոփոխությունների պոտենցիալ:

Սույն նախագծով նախատեսվում է ավանդական կրթական համակարգը փոխարինել շարժունության վրա հիմնված կրեդիտների ավելացման և ձևավորման համակարգով»,- նշել է Լևոն Մկրտչյանը` Ուսանողների ազգային ասոցիացիային և առհասարակ ուսանողներին կոչ անելով ծանոթանալ օրենքի նախագծին և իրենց առաջարկություններն ու դիտողությունները հայտնել:

«Օրենքի նախագիծը բաց է բոլոր առաջարկությունների համար: Ներկայումս ձևավորում ենք հարթակ, որը հնարավորություն կտա հետագայում կատարել լուրջ կառուցվածքային փոփոխություններ»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերի հետևանքով ձևավորվել է հանրույթ, որը տիրապետում է եվրոպական առաջավոր կրթական արժեքներին:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Եվրոպական Ուսանողական Միության փոխնախագահ Ադամ Գայեկը: ESPAQ ծրագրի ձեռքբերումները և արդյունքները ներկայացրել են Մաչերատայի համալսարանի ներկայացուցիչները:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության ընդլայնումը որակի ապահովմանը» ծրագրի կոնսորցիումի անդամների միջև կնքվել է փոխհամաձայնության հուշագիր, համաձայն որի՝ կստեղծվի ՀՈՒԱԱ-ին կից գործող Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին:

Համագործակցության նպատակն է որակի ապահովման գործընթացներում ուսանողների դերի ակտիվացման մեխանիզմների մշակումը, ուսանողների կողմից որակի գնահատումը և ապահովումը, համագործակցության շարունակական զարգացումը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ
20 Սեպտեմբերի 2018 - 10:14
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
Հրազդանում չարաշահումները, նախնական տեղեկություններով, հատել են եռանիշ թվի սահմանը
19 Սեպտեմբերի 2018 - 23:47
Աուդիտորական ընկերությունն ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում կատարված չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:
Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին
19 Սեպտեմբերի 2018 - 23:33
Ես լսել եմ, ես շատ շնորհակալ եմ, որ վարչապետն արձագանքել է, և այն փաստերը, որ տրամադրել են ոստիկանությանը, բավարար կլինեն հարգարժան վարչապետին հասկանալու համար, որ ամոթը իր քաղաքական թիմինն է, ամոթը իր դաշինքի ավագանու անդամներինն է, ովքեր, կրկնում եմ, ամենաանբարո, ամենախուլիգան, ամենաանբարոյական հայհոյանքներն են հասցրել ինձ, իմ երեխային, իմ ծնողներին, իմ մահացած հորը։
Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ինչու է ընտրարշավը լարված
19 Սեպտեմբերի 2018 - 22:33
Նիկոլ Փաշինյանն այսօր Իմ քայլը դաշինքի հանրահավաքին հայտարարել է, որ ցանկանում է խոսել Երևանի Ավագանու ընտրության քարոզարշավի մասին:
Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
19 Սեպտեմբերի 2018 - 22:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, հայտնում են կառավարությունից:
«Սևի և սպիտակի» բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյան
19 Սեպտեմբերի 2018 - 22:22
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «սևի և սպիտակի» բանաձևին:
Ովքեր դեմ են արտահերթ ընտրությանը, նրանք ոչ մի ձայն չպետք է ստանան. Նիկոլ Փաշինյան
19 Սեպտեմբերի 2018 - 21:48
Նրանք, ովքեր հայտարարում են, թե խորհրդարանում դեմ են քվեարկելու արտահերթ ընտրության անցկացմանը, չպետք է որեւէ ձայն ստանան այս ընտրություններում, քանի որ նրանք գործում են ժողովրդի դեմ, Իմ քայլը դաշինքի հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Երբ մենք ուզում էինք փողոց դուրս գալ, իրենք Սերժ Սարգսյանի հետ իրենց ապագան էին քննարկում. Փաշինյան (Տեսանյութ)
19 Սեպտեմբերի 2018 - 21:46
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «սևի և սպիտակի» բանաձևին:
Հայաստանում մարդ կա, ով մեկ շաբաթում երեք հեռուստաընկերություն, 20 կայք է գնում և խոսում խոսքի ազատության սահմանափակումից. ՀՀ վարչապետ
19 Սեպտեմբերի 2018 - 21:24
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հակիրճ անդրադարձավ երկրում խոսքի ազատության սահմանափակման մասին հնչող կարծիքներին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4603
 
Լրահոս`