Facebook   Twitter
 
Դավիթ Լոքյանը ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը քննարկել է Դմիտրի Մարյասինի հետ

Դավիթ Լոքյանը ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը քննարկել է Դմիտրի Մարյասինի հետ

16 Նոյեմբերի 2017 - 22:58
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Դմիտրի Մարյասինին և քննարկել ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են ՄԱԶԾ-ի հայաստանյան պատասխանատուները, նախարարության ներկայացուցիչները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել <<Ինտեգրացված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում>>, <<Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում>> ծրագրերին: Դմիտրի Մարյասինը իր խոսքում կարևորել է, որ այդ ծրագրերը նախարարի մշտական ուշադրության կենտրոնում են, գոհունակություն հայտնել հատկապես Տավուշի մարզի 45 համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքից: Նրա խոսքով, նախատեսում են ծրագիրը շարունակել նաև այլ մարզերի սահմանամերձ համայնքներում և այս հարցում կարևորել է նախարարի խորհրդատվությունը՝ աշխատանքները ճիշտ և արդյունավետ դարձնելու համար:

Այս, ինչպես նաև <<Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում>> ծրագրի կազմակերպչական հարցերի նպատակով առաջարկ է հնչել ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք մարզային այցելությունների ընթացքում կկատարեն ուսումնասիրություններ և վերջնական փուլում արդեն կորոշեն այն համայնքները, որտեղ պետք է իրականացվեն ծրագրերը:

Նախարար Լոքյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել վերոնշյալ ծրագրերի հետ կապված, ասել, որ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ կձևավորեն աշխատանքային խմբեր, յուրաքանչյուր ծրագրի մասով սահմանել է հստակ ժամկետներ: Երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ ծրագրերը պետք է լինեն թիրախային և հստակ, որպեսզի տվյալ համայնքներում դրանք էական ազդեցություն ունենան բնակիչների համար:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել տեղական մակարդակում՝ համայնքի կողմից հանրային ծառայությունների մատուցման ոլորտում նորարարական լուծումների առաջարկներին, ինչի ուղղությամբ աշխատում են ՄԱԶԾ համայնքային զարգացման փորձագետները: Նախարար Լոքյանը կարևորել է այս ծրագիրը, նշելով, որ դրան կարող է նպաստել այսօր Կառավարության հավանությանն արժանացած <<Միջհամայնքային միավորումների մասին>> օրենքը, որով նախատեսվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր հիմունքներով և օրենքով:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները և համատեղ քննարկել ծրագրերի ընթացքը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հրդեհ Սյունիքում. Երկու տնակներն ամբողջությամբ այրվել են
20 Փետրվարի 2019 - 10:49
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետվարի 20-ին, ժամը 00:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սիսիան-Գորհայք ճանապարհին այրվում է տնակ:
«Զենիթի» հարձակվողը զվարճացրել է ակումբակիցներին
20 Փետրվարի 2019 - 10:45
Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մարզմանը:
Վանաձորում մեկ ամբողջ օր պլանային ջրանջատումներ են լինելու
20 Փետրվարի 2019 - 10:34
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 21-ին՝ ժամը 09:00-ից
Երեւանի եւ Օդեսայի միջեւ ուղիղ չվերթը կգործարկվի մայիսին
20 Փետրվարի 2019 - 10:32
Երեւանի եւ Օդեսայի միջեւ ուղիղ չվերթները կգործարկվեն մայիսի 20-ին, նշված է YanAir Airlines ավիաընկերության Facebook-յան էջում:
Սաշիկ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը, իսկ ինչի՞ համար է 18.5 միլիոն դոլար վերադարձրել պետությանը. 1in.am
20 Փետրվարի 2019 - 10:17
Երեկ կառավարության աշխատակազմից իրականացված հարցման միջոցով հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց 18․5 մլն դոլարին համարժեք գումար է փոխանցել:
Լարսը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կան կուտակված մեքենաներ
20 Փետրվարի 2019 - 10:16
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
«Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր». Բակո Սահակյան
20 Փետրվարի 2019 - 09:54
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:
34-ամյա քաղաքացին «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, ոստիկանները բացահայտել են հանցագործությունը
20 Փետրվարի 2019 - 09:52
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15209
 
Լրահոս`