Facebook   Twitter
 
Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը

Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը

17 Նոյեմբերի 2017 - 18:48
Արդվի գյուղի բնակիչները խիստ մտահոգված են «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրով, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղաթում:
«Արդվի-Լոռի» նախաձեռնող խմբի փոխանցմամբ, չնայած որ նոր հայտով ծրագիրը պետք է իրականացվի Մղարթ գյուղի տարածքում, ծրագրի անմիջական ազդեցությունը Արդվի գյուղի վրա է լինելու: Նախ Շեկաղբյուրի հանքերեւակման ծրագրի ամենամոտ համայնքը Արդվին է, Մղարթից էլ մոտիկ, որը հանքերեւակումից հեռու է ընդամենը 2 կմ եւ Արդվի գյուղի կողմում է, ինչի մասին նոր հայտում նշված չէ: իսկ Մղարթը գտնվում է հանքերեւակումից 3.2 կմ հեռավորության վրա:

Այս տարածքում է գտնվում Արդվի գյուղի խմելու եւ ոռոգման ջրի ակունքը: Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը եւ ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու եւ առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են:

Մենք հայտարարում ենք, որ Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս այս ծրագրի իրականացմանը: Արդվին պետք է մնա էկոլոգիապես մաքուր գյուղ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով
22 Մայիսի 2018 - 17:45
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունի գաղափարական և քաղաքական խորը տարաձայնություններ, սակայն վստահեցնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած բանակցության ժամանակ նրա մեջքին կանգնած է լինելու:
Սիսիանում դեմ են բուժկենտրոնի լուծարմանը. պայքարը շարունակվում է
22 Մայիսի 2018 - 16:17
armlur.am -ի փոխանցմամբ Սիսիանի բժշկական կենտրոնի բուժանձնակազը շարունակում է բողոքը` կապված բուժկենտրոնի լուծարման խնդրի հետ:
Լեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետևանքով վնասվել է 43 տուն
22 Մայիսի 2018 - 14:29
Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում մայիսի 21-ին տեղի ունեցած ջրալցման հետևանքով տարբեր չափով վնասվել է 43 տուն:
Լեռնագոգում վնասված սելավատարի ջուրը լցվել է տները և կառույցները, սատկել են մեծ թվով թռչուններ, փլուզվել է պարիսպ
22 Մայիսի 2018 - 09:23
«911» ծառայությանը մայիսի 22-ին, ժամը 04:00-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Գալշոյան փողոցի թիվ 22 տան հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր և 1-ին փողոցի մի շարք տներ. փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):
Հնաբերդում Տոլմայի փառատոնն անցկացվում է 2-րդ անգամ (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 17:55
Հայաստանում արդեն 8-րդ անգամ անցկացվեց տոլմայի փառատոնը։ Այս էլ 2-րդ տարին փառատոնը հյուրընկալվեց Արարատի մարզի Հնաբերդ գյուղում։
Համայնքների խոշորացման վերաբերյալ նախարարի դիրքորոշումը մտահոգիչ է
21 Մայիսի 2018 - 16:58
Համայնքների խոշորացումը միշտ եղել է խնդրահարույց՝ բովանդակային, քաղաքական ու դրա իրականացման իրավաչափության, այդ թվում՝ համայնքների լսված լինելու իրավունքի ապահովման տեսանկյուններից։
Կուբայում կործանված Boeing 737 ինքնաթիռի զոհերի թվում ավետարանական եկեղեցու 20 հոգեւորական է եղել
20 Մայիսի 2018 - 15:05
Կուբայում Global Air Mexico ավիաընկերության կործանված Boeing 737 ինքնաթիռի զոհերի թվում ավետարանական եկեղեցու 20 հոգեւորական է եղել, հայտնում է Associated Press-ը։
Գարշահոտությունը՝ ճանապարհ փակելու պատճառ
19 Մայիսի 2018 - 19:54
Այսօր` մայիսի 19-ին, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչները փակել են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ճանապարհը: Պատճառը տարիներ շարունակ գործարանից տարածվող գարշահոտությունն է։
Արարատի մարզպետ լինելու է նա, ով ժողովրդի կողմից ընդունված է, և ինչ-որ տեղ դա իմ թեկնածությունն է. Նոր կյանքի համայնքապետ
18 Մայիսի 2018 - 23:22
Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը Tert.am -ի հետ զրույցում անդրադառնալով իր մարզպետ նշանակվելու վերաբերյալ մամուլի տեղեկություններին, ասաց, որ կուսակցությունում այդպիսի քննարկում չի եղել և նույնիսկ իրեն նման առաջարկ չի արվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 30
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մահացած զինվորը վիրավորվել է որովայնի շրջանում
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
 
«Ուշ ընկալողը Դո՛ւք եք». թեժ վեճ ԱԺ-ում
Հասարակություն, Բնապահպանություն