Facebook   Twitter
 
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. 260-ից ավելի դպրոցականների ծնողներ փակել են դպրոցի ճանապարհը.(Լուսանկարներ)

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. 260-ից ավելի դպրոցականների ծնողներ փակել են դպրոցի ճանապարհը.(Լուսանկարներ)

20 Նոյեմբերի 2017 - 12:35
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լարված ու պայթյունավտագ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքի Ջրարփի թաղամասի միջնակարդ դպրոցի բակում են հավաքվել դպրոցում սովորող երեխաների ծնողները և ի նշան բողոքի՝ թույլ չեն տալիս, որպեսզի երեխաները մտնեն դպորց և սկսվի դասապրոցեսը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ծնողներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «Ո՞վ է տեսել 21-րդ դարում երեխաները հաճախեն վթարային պայմաններում գտնվող դպրոց: Ամեն Աստծո օր երեխաներին դպրոց ենք ճանապարհում ահը սրտներումս: Մանավանդ, որ մի քանի օր է՝ ամեն օր լսում ենք, որ Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել և այն զգացվել է նաև Հայաստանում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թողես ամպագոռգոռ կհայտարարի, թե իմ մարզի ուսումնական հայստատություններում ամեն ինչ «օկ» է: Ինքը մարզպետարանի հարմարավետ կաբինետում տաքուկ բազկաթոռի վրա նստած մի թե չի տեսնում էս վիճակը:

Լավ էլ ծանոթ է, երևի վարդագույն ակնոցներ է քաշել աչքերին»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցում սովորում է 260-ից ավելի երեխա ու հիմա թե՛ ծնողները, թե՛ երեխաները կանգնել են կոտրած տաշտակի առջև: Նրանք ասում էին, որ այս անգամ համբերության բաժակը լցվել է և մինչև վերջ գնալու են իրենց արդարացի պահանջների բարձրաձայնման, որպեսզի խնդիրը լուծվի: Ծնողները նշում էին նաև, որ իրենք Արմավիրի մարզպետից ոչ մի ակնկալիք էլ չունեն, իրենց հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով,եթե բարի ցանկություն ունենա՝ խնդիրը կլուծվի: Այս պահին ծնողները, որոնց նաև պատրաստվում են միանալ դպորցականները, շարժվում են Երևան-Արմավիր ավտոճանապարհի ուղղությամբ, որպեսզի փակեն այն:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Քնի պակասը կարող է վնասել ԴՆԹ-ն եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ․ հետազոտություն
18 Փետրվարի 2019 - 23:59
Եթե մարդը օրական 7 ժամից պակաս է քնում, դա կարող է հանգեցնել ԴՆԹ-ի վնասմանը եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Այս մասին զգուշացնում են Հոնկոնգի համալսարանի գիտնականները։
Գրոզնիի օդանավակայանի համար ֆինանսավորումը Կադիրովը գտել է ԱՄԷ-ում
18 Փետրվարի 2019 - 23:58
Աբու Դաբիի զարգացման ֆոնդը մտադիր է 50 մլն դոլարի ներդրում կատարել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի օդանավակայանի կառուցման համար, այս մասին տեղեկացրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը «ВКонтакте» սոցցանցի իր պաշտոնական էջում:
Ռեփեր Դեցլի արյան մեջ թմրանյութեր ու այլ արգելված միջոցներ չեն հայտնաբերվել
18 Փետրվարի 2019 - 23:50
Այս տարվա փետրվարի 3-ին մահացած ռուս հայտնի ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) արյան մեջ դատաբժշկական փորձաքննության արդյունքում թրմանյութեր չեն հայտնաբերվել, այս մասին տեղեկացնում է life.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ուդմուրթական Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյի անցկացրած հետազոտության արդյունքներին:
Խիստ անհրաժեշտ է նոր ՀԿ-ների, նոր քաղաքացիական ակտիվիստների առաջացումն ու ակտիվ գործունեությունը
18 Փետրվարի 2019 - 23:38
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը
18 Փետրվարի 2019 - 23:25
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը: Այս մասին տեղեկացնում է շվեյցարական Swissinfo-ն:
Ժիզել Բունդխենի ծովափնյա հանգիստը (լուսանկարներ)
18 Փետրվարի 2019 - 23:20
Մոդել Ժիզել Բունդխենը հանգիստն անցկացրել է ընտանիքի հետ:
Թրամփը կխնդրի վենեսուելացի զինվորականներին աջակցել Գուաիդոյին
18 Փետրվարի 2019 - 23:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա ճառով, որում կդիմի վենեսուելացի զինվորականներին՝ խնդրելով աջակցել երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյին և բացել ճանապարհները ԱՄՆ-ի կողմից հումանիտար օգնության համար, գրում է РИА Новости-ն: Թրամփի ելույթը կսկսվի Ֆլորիդայի ժամանակով երեկոյան ժամը 4-ին:
Մադոննա Հարությունյանի նուրբ կերպարը
18 Փետրվարի 2019 - 23:05
Ոճաբան Մադոննա Հարությունյանը՝ դերասան Սոս Ջանիբեկյանի կինը, ներկայացել է գրավիչ կերպարում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15194
 
Լրահոս`