Facebook   Twitter
 
Շատինի նախկին գյուղապետը արձագանքում է HayNews.am-ի հրապարակմանը

Շատինի նախկին գյուղապետը արձագանքում է HayNews.am-ի հրապարակմանը

24 Նոյեմբերի 2017 - 13:55
HayNews.am-ը 2017թ.-ի նոյեմբերի 20-ին «Մեքենան էժան էր, քանի որ կարոպկից ձեն էր գալիս. Բայանդուր Խանոյան» վերտառությամբ նյութ էր հրապարակել:
Օրերս Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը այցելել էր խմբագրություն՝ ցանկանալով արձագանքել վերոնշյալ հրապարակմանը։ Ստորև ներկայացնում ենք նրա նկատառումները։

«Haynews.am-ի այդ հրապարակման նախաբանում գրված է «Շատինի «մաթեմատիկոս» գյուղապետը»․ «մաթեմատիկոս» բառը վերցված է չակերտների մեջ, ինչը կասկածի տակ է դրվում իմ՝ մաթեմատիկոս լինելու փաստը։ Իմ մաթեմատիկոս լինելն ամրագրված է «050» մաթեմատիկական մասնագիտական խորհրդի կողմից․ ես ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու եմ։

Չակերտների մեջ է վերցված նաև վարժապետ կոչումը։ Ես 2005 թ.-ից աշխատում եմ Շատինի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Իմ դասավանդած սաներից շատերն այսօր սովորում են ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, Ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, ԵՊՄՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում: Ես դիմորդներ եմ պատրաստել․ Շատինի բնակիչներին պարապել եմ բացառապես անվճար, որովհետև դա իմ գյուղն է։ Իմ սաներից որոշներն արդեն ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու են։ Եթե մանկավարժը կարողանում է պետական բուհերին այդքան ուսանողներ տալ, ապա «վարժապետ» բառը չակերտների մեջ վերցնելը տեղին չէ։

Ինձ կարող են քննադատել որպես համայնքի ղեկավար կամ քննարկել իմ աշխատանքը, բայց նման որակնումների հետ ես համաձայն չեմ։ Փաստորեն այդ հրապարակմամբ փորձ է արվում կասկածի տակ դնել իմ մաթեմատիկոս ու վարժապետ լինելու հանգամանքը: Որպես վարժապետ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ինձ տրվել է առաջին կարգի որակավարում։ Ավելին ասեմ՝ ընդամենը մեկ տարվա ուսուցիչ լինելով՝ ես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների մրցույթին մասնակցելով՝ առաջին տեղն եմ գրավել։

Նյութում մի այսպիսի արտահայտություն կա․ «Տիգրան Խուդոյանի այս և այլ «մութ ու սև» գործարքների․․․»․ նախ պետք է ասեմ, որ ես երբեք մութ ու սև գործարքների մեջ չեմ եղել և լինելով մաթեմատիկոս՝ երբեք հապշտապ որոշումներ չեմ կայացրել։

Հ.Գ.-Մեր նպատակը մարդկանց անձնապես վիրավորելը չէ: Ներկայացնելով Տիգրան Խուդոյանի հետևյալ պարզաբանումը, մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ մենք կոնֆլիկտներ հրահրելու նպատակներ չունենք, այլ կարևորում և առաջնային ենք համարում համայնքներում համերաշխությունն ու միասնությունը: Տ. Խուդոյանը ներկեյացրել է նաև Եղեգիս համայքի հետընտրական զարգացումների վերաբերյալ իր տեսակետները, որոնք կներկայացնենք առաջիկայում:

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
Նախագահ Սարգսյանը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է գործակցության ուղիներ
18 Նոյեմբերի 2018 - 13:43
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատարներից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
18 Նոյեմբերի 2018 - 13:22
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել
18 Նոյեմբերի 2018 - 12:17
Նոյեմբերի 17-ին, ժամը 22:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եղանակը Հանրապետությունում
18 Նոյեմբերի 2018 - 12:03
Նոյեմբերի 17-ի և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
18 Նոյեմբերի 2018 - 11:46
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում
18 Նոյեմբերի 2018 - 11:37
Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիա են անցկացնում. նրանք ցանկանում են կրկին միջպետական ճանապարհ փակել. նրանք պահանջում են իրենց հարցին լուծում տալ՝ հայրենիք վերադարձնել գերեվարվածին։
Տավուշի մարզի Զորական գյուղում մեքենան ամբողջությամբ այրվել է
18 Նոյեմբերի 2018 - 10:20
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 03:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում այրվում է ավտոմեքենա:
Նոյեմբերի 18-ի ռոմանտիկ հորոսկոպը
18 Նոյեմբերի 2018 - 10:15
ԽՈՅԵՐ

Այսօր դուք միանգամայն համոզված կլինեք, որ արժանի եք ավելի լավ մարդու, քան ներկայումս կա ձեր կողքին։ Նրա թերությունները ամեն վայրկյանի հետ ձեզ ավելի կտխրեցնեն։ Սակայն, ով ասաց, որ դուք իդեալական եք։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15719
 
Լրահոս`