Facebook   Twitter
 
Եվս մեկ ընտանիք վագոն տնակից տեղափոխվել է բարեկարգ բնակարան

Եվս մեկ ընտանիք վագոն տնակից տեղափոխվել է բարեկարգ բնակարան

24 Նոյեմբերի 2017 - 11:56
Հարգելի գործընկերներ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, Արագածոտնի մարզում այս տարի բարեկարգ բնակարանի տեր է դարձել վեց ընտանիք:
Արագածոտն գյուղում բնակվող Գևորգյանների ընտանիքը դրանցից մեկն է: Նրանց հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար, գործակցող կողմերի ղեկավարներն այցելել են գյուղ:

Նախկինում ընտանիքն ապրել է վագոն-տնակում՝ տասնամյակներ առաջ ձեռք բերված, բայց տարիներ շարունակ նույն տեսքն ունեցող կիսավեր շինության կողքին: Այս տարվա գարնանը, համագործակցող կազմակերպությունների աջակցությամբ, Գևորգյաններն սկսել են շինարարություն իրականացնել և ապրելու համար ոչ պիտանի կառույցն արդեն հարմարավետ տուն են դարձրել իրենց համար:

«Վագոն տնակում ապրելու դաժան կյանքը ոչ ոքի չեմ կամենա, թեկուզև մեկ օր: Մետաղական պատերը ոչ միայն մարմինն են կաշկանդում, այլև հոգին: Երեխաներս մի տեսակ ընկճված ու տխուր էին, կարծես ուրախությունը կորել էր մեր ընտանիքից: Երբ տեղափոխվեցինք նոր տուն, արագ ազատվեցինք ոչ միայն վագոն տնակից, այլև անցյալի վատ հիշողություններից: Այնքան երջանիկ եմ, որ նոր հարկի տակ հյուրընկալում ենք մեր կյանքը փոխած մարդկանց»,- ասել է ընտանիքի մայրը՝ Նարինեն:

Վեց տարվա համագործակցության ընթացքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք: Հայաստանի տարբեր մարզերում լուծվել է 150 ընտանիքի բնակարանի խնդիրը:

«Կյանքը հարթ ճանապարհ չէ: Տարիների ընթացքում լինում են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, լինում են և՛ հաջողություններ, և՛ խոչընդոտներ: Գուցե հենց դա է կոփում մարդկանց՝ ստիպելով ուժեղացնել կամքը, աշխատելու վճռականությունը և հաջողության հասնելու ձգտումը: Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրն իրեն հեռու պահի ընկճվելու, հուսահատվելու անօգուտ մտքից և հավատա, որ ինքը կկարողանա կարևոր գործ կատարել: Եվ եթե հավատա՝ ապա կկարողանա նաև իրականացնել իր երազանքները: Այս ընտանիքն անցել է հենց այդ ճանապարհով: Համոզված եմ, որ այս տան համար շարված յուրաքանչյուր քարի հետ նրանք ավելի մեծ կամք են ձեռք բերել: Երազանքն իրականացված է. հիմա նրանք պետք է նոր երազանքներ փնտրեն և ունենան դրանք ևս իրականացնելու վճռականություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Առողջ ընտանիքը, որպես հասարակության միավոր, համայնքի ու երկրի կայուն զարգացման գրավականն է: Առողջ միջավայրում ապրող երեխան միանշանակ առավելություն ունի իր ժամանակը ճիշտ օգտագործելու, զարգանալու և ստեղծագործելու առումով: Մեր խնդիրն է հնարավորին շատ ընտանիքների ընձեռնել այդ հնարավորությունը», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արմեն Ջիգարխանյան.Նոր կատուն չի փոխարինի հնին, եւ ես շատ եմ լացել այդ պատճառով
23 Փետրվարի 2018 - 23:59
Ես ստեղծագործական ծրագրեր չունեմ, ես ամեն դեպքում արդեն 82 տարեկան եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում է ասել է ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել
23 Փետրվարի 2018 - 23:49
Հաճախ տրվող հարցեր. Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել
Պետք է ասել, որ ժամանակակից հոգեֆիզիոլոգիան խուսափում է «իմպոտենցիա» եզրույթի օգտագործումից` նախընտրելով տալ սեռական գործառույթի կոնկրետ խախտման բնութագրումը:
Տղամարդիկ շատ են ուզում, որ իրենց կանայք իմանան այս բաները բայց, երբեք չեն արտահայտվում
23 Փետրվարի 2018 - 23:43
Ըստ տղամարդու կանայք երբեմն պետք է անտեսեն իրենց ամուսիներին
Թրամփը կատակել է իր սանրվածքի մասին
23 Փետրվարի 2018 - 23:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հատուկ մազերը երկարացնում է, որ ծածկի ծոծրակի ճաղատությունը: Երկրի ղեկավարը այս մասին կատակել է ուրբաթ պահպանողական քաղաքական ուժերի ներկայացուցիչների խորհրդաժողովում, ելույթը հեռարձակել են երկրի գլխավոր հեռուստաալիքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչո՞ւ մինչև երեխայի քառասունքը չի թույլատրվում կողմնակի մարդկանց այցելությունը
23 Փետրվարի 2018 - 23:29
– «Չգրված» օրենքով մինչև երեխայի քառասունքի լրանալը չի թույլատրվում կողմնակի մարդկանց այցելությունը: Ինչո՞ւ:
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ընդհանուր բիզնես են բացել
23 Փետրվարի 2018 - 23:27
Չնայած այն բանին, որ հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հայտարարել են բաժանվելու մասին, նրանց հաջողվել է սովորել զատել անձնական և գործնական ոլորտները։
Աշխարհի բացարձակ ռեկորդ. Այս կինը 22 ժամում կենակցել է 919 տղամարդու հետ. Կապշեք, երբ տեսնեք, թե ինչպիսին է նա այդ քայլից հետո
23 Փետրվարի 2018 - 23:20
Ամերիկացի պորնոդերասանուհի Լիզա Սպարկսը 2004 թվականին Վարշավայում համաշխարհային ռեկորդ սահմանեց` 22 ժամում կենակցելով 919 տղամարդու հետ:
Կոմայգու գիշերային կյանքի մի դրվագ. «սովորական» դանակահարություն, «աղջկա շորերով տղա», ծեծից սպանված պահակ…
23 Փետրվարի 2018 - 23:18
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Արթուր Ա.-ի գործի դատական քննությունը, որն ընթանում է 2015 թվականի մարտի 16-ից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10026
 
Լրահոս`
 
 
 
 
Թրամփը կատակել է իր սանրվածքի մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Ինչպե՞ս կանխել ռախիտը
Հասարակություն