Լուսավորվել են Տաշիր քաղաքի կենտրոնական փողոցները (Լուսանկարներ)27 Նոյեմբերի 2017 - 17:27
Հարգելի գործընկերներ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են համայնքների աշխուժացմանն ու զարգացմանն ուղղված քայլերը:
Համատեղ իրականացվող՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, 80 LED լուսարձակ է տեղեկայվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի կենտրոնական զբոսայգու հարակից բոլոր փողոցներում: Արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքի շնորհիվ լուսավորվել է ավելի քան 2,5 կմ տարածություն:
Բնության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է նաև էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները և աշխուժացնելու մարզային կյանքը: Ծրագրի արդյունքն առավել տեսանելի կլինի երկարաժամկետ կտրվածքում: Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը և քաղաքի բնակիչները: «Խնդիրները լուծելու համար չպետք է վախենալ դրանք տեսնելուց: Հակառակ դեպքում դրանք կմնան, իսկ հասարակությունը զարգացման ձգտելու փոխարեն կսկի հարմարվել: Որպես ազգ, որին հատուկ է աշխատասիրությունը, մենք պետք է մերժենք այդ մոտեցումը և գիտակցենք, որ մենք ենք ստեղծում այն աշխարհը, որում ցանկանում ենք ապրել: Դա վերաբերում է և՛ մեզ շրջապատող մարդկանց, և՛ շրջակա միջավայրին: Յուրաքանչյուրը կարող է փոխել այն: Թող որ իրականացվող քայլերը լինեն փոքր, սակայն՝ վստահ: Այս գործակցության հիմքում այդ մոտեցումն է: Ուրախ եմ, որ իրականացվող ծրագրի շնորհիվ մենք երկարաժամկետ արդյունք ենք արձանագրելու հեռավոր մարզերի մի շարք գյուղերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող համայնքի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը։ Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: Շնորհակալություն: HayNews.am ![]() 19 Փետրվարի 2019 - 16:51
Մեր գյուղը 4000-ից ավել բնակչություն ունի, 3000-ից ավել ընտրող ունի, իմ հրաժարական պահանջողներն ընդամենը 30 հոգի են, որոնք ամեն մեկը մի ձևով կապված են գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին գյուղապետի հետ:
![]() 19 Փետրվարի 2019 - 15:07
Կոտայքի մարզից շուրջ 15 խոշոր ծրագրեր արդեն մարտի առաջին տասնօրյակում կներկայացվեն ՀՀ Կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով (ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն)․
![]() 19 Փետրվարի 2019 - 13:03
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանիի հրաժարականը պահանջող ցուցարարները քիչ առաջ մեքենաների ազդանշաններով ժամանեցին գյուղի խանութներից մեկի մոտ, որտեղ ըստ նրանց, թաքնվում է Զարզանդ Գրիգորյանը:
![]() 18 Փետրվարի 2019 - 15:22
Գնահատականն արդեն ստացել եմ, ուրցաձորցիների ընտրությամբ ամեն ինչ ասված է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ուրցաձորի նորընտիր համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով ընդամենն ամիսներ առաջ համագյուղացիների բողոքի ցույցերից հետո համայնքապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել։
![]() 18 Փետրվարի 2019 - 12:03
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ընտրություններին, որը կայացավ երեկ՝ փետրվարի 17-ին, մասնակցում էր 3 թեկնածու՝ բոլորն էլ անկուսակցական։
![]() 18 Փետրվարի 2019 - 11:26
Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում համայնքապետ է ընտրվել գործող անկուսակցական ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը Տեղերի համայնքապետն է 2011 թվականից:
![]() 18 Փետրվարի 2019 - 11:21
Շիրակի մարզի Հառիճ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը՝ ստանալով 361 ձայն:
![]() 18 Փետրվարի 2019 - 11:18
Լոռու մարզի Ձորագետ համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Արմեն Գրիգորյանը:
|
Լրահոս`
![]()
Ընդդիմությունը չի կարող որեւէ պարագայում կողմ քվեարկել մեծամասնության ծրագրին. Խոսրով Հարությունյան
Հասարակություն, Քաղաքական ![]()
«Վալլեքս» խմբի ընկերությունների հաղորդագրությունը
Հասարակություն ![]()
«Մի Կարգին Հայկո չկա՞ սրանց մի կարգի հրավիրի»
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Երևանի Դալմայի այգիներում փայտյա տնակ է այրվել
Հասարակություն ![]()
Բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը
Հասարակություն ![]()
Ճապոնիայում կործանիչ է վթարի ենթարկվել
Միջազգային ![]()
Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում
Մշակույթ, Հասարակություն ![]()
Հրդեհ Սյունիքում. Երկու տնակներն ամբողջությամբ այրվել են
Հասարակություն ![]()
«Զենիթի» հարձակվողը զվարճացրել է ակումբակիցներին
Սպորտ, Հասարակություն ![]()
Վանաձորում մեկ ամբողջ օր պլանային ջրանջատումներ են լինելու
Հասարակություն ![]()
Երեւանի եւ Օդեսայի միջեւ ուղիղ չվերթը կգործարկվի մայիսին
Հասարակություն |