Facebook   Twitter
 
Կյանքը հայ-թուրքական սահմանին (Լուսանկարներ)

Կյանքը հայ-թուրքական սահմանին (Լուսանկարներ)

27 Նոյեմբերի 2017 - 18:41
Թլիկն Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերից է: Այն սահմանապահ բնակավայր է, ընդամենը մի քանի տասնյակ մետր է հեռու Ախուրյան գետից՝ հայ-թուրքական սահմանից: Գրում է hetq.am:

Գյուղում 18 բնակեցված տուն կա, մյուսների դռները փակ են կամ ուղղակի լքված են: Չնայած բնակիչները շեշտում են, որ թլիկցիների հեռանալու գլխավոր պատճառը եղել է խմելու ջուրը, որից զրկվել են 1993-ին, գործող գյուղապետ Սլավիկ Սալոյանն ասում է, թե վերջին անգամ խմելու ջուր ունեցել են 2006-ին, իսկ բնակիչները հեռացել են, որովհետեւ ապրելու հնարավորություն չկա:

Խմելու ջուրը թլիկցիները գնում են 7-10 օրը մեկ եկող ջրատար մեքենայից, չնայած ժամանակին խմելաջրի գործող համակարգ ունեին: Ոռոգման ջուրն էլ վերցնում են Ախուրյան գետից ու ամբարում գյուղապետարանի հարեւանությամբ դրված մեծ ցիստեռնում. 1997-ին պոմպը տեղադրել են «Փրկենք երեխաներին» ամերիկյան կազմակերպության օգնությամբ: Այդուհանդերձ, պոմպը պարբերաբար խափանվում է ու նորոգման կամ նորը գնելու խնդիր է առաջանում, ինչի համար, բնականաբար, պետք է վճարել: Ախուրյանի ջուրն օգտագործում են անասունների, լվացքի, կենցաղային կարիքների համար: Ոռոգման ջրի բացակայության պատճառով Թլիկում հաշված ծառեր կան:

Գյուղը չունի մանկապարտեզ, խանութ: Գնումներ թլիկցիները կատարում են 12 կմ հեռու գտնվող Արագածավան գյուղից: Թլիկի հիմնական դպրոցում աշխատող ուսուցիչները լավատես չեն գյուղի ապագայի հարցում. նշում են, որ արտագաղթի արդյունքում մի օր գյուղն ամբողջությամբ կդատարկվի, եթե իշխանությունները շարունակեն անտեսել սահմանապահ բնակավայրը: Նրանց դժվար է հակադարձել:

Հակոբ Պողոսյան
 
Նմանատիպ նորություններ
Գողացել էր դրամապանակը եւ բանկոմատից գումար կանխիկացրել
24 Փետրվարի 2018 - 19:43
Փետրվարի 23-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1983 թ. ծնված Սաթենիկ Ս.-ն եւ հայտնել, որ Մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի մոտ նկատել է, որ դրամապանակը չկա, որի մեջ եղել է 33.000 դրամ, անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական եւ բանկային քարտերը:
Ադրբեջանում տարեց տղամարդուն կապելով ավտոմեքենային 200 մետր քարշ են տվել
24 Փետրվարի 2018 - 19:32
Ադրբեջանում հերթակլան աղաղակող դեպքն է տեղի ունեցել:
Սոցցանցերում խիստ քննադատել են Կանադայի վարչապետին Հնդկաստանում իր վարքի համար
24 Փետրվարի 2018 - 19:24
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Հնդկաստան այցի ժամանակ որոշել է շփվել տեղի մշակույթի հետ՝ հագնելով ազգային հագուստ: Սակայն թվիթթերյան շատ օգտատերեր‚ այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչներ և լրագրողներ‚ նրան քննադատել են: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Կատարյալ հարաբերությունների մասին հինգ առասպել
24 Փետրվարի 2018 - 19:15
Երջանիկ հարաբերություններում զույգերը միանման հետաքրքրություններ ունեն
Ինդոնեզիայում սողանքների եւ ջրհեղեղների պատճառով 16 մարդ է մահացել
24 Փետրվարի 2018 - 19:09
Ինդոնեզիայի Կենտրոնական Յավա նահանգում սողանքների եւ ջրհեղեղների պատճառով 16 մարդ է մահացել, եւս 20-ը վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սինխուա» գործակալությանը եւ արտակարգ իրավիճակների գործակալությանը:
Կիևի միջազգային մրցաշարում Չալյանը կրկին հաղթել է Ջուլֆալակյանին
24 Փետրվարի 2018 - 19:04
Արդեն տեղեկացրել էինք, որ Կիևում ընթանում է ըմբշամարտի միջազգային մրցաշար, որտեղ մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի մի շարք ըմբիշներ:
Մարջան Ավետիսյանը սիրելիի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել
24 Փետրվարի 2018 - 18:49
Դերասանուհի Մարջան Ավետիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել սիրելիի հետ: Մարջան Ավետիսյանի անձնական կյանքի մասին շատ բան հայտնի չէ, միայն հայտնի է, որ մոտ 2 տարի է՝ նրանք հանդիպում են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10037
 
Լրահոս`