Facebook   Twitter
 
«Գյուղերի միացումը գյուղերը քայքայում է». Հերհեր համայնքի բնակիչները դժգոհ են համայնքների խոշորացումից

«Գյուղերի միացումը գյուղերը քայքայում է». Հերհեր համայնքի բնակիչները դժգոհ են համայնքների խոշորացումից

03 Դեկտեմբերի 2017 - 20:57
Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի բնակիչները, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, այն բացասական երևույթ համարեցին:
Բնակիչներից Երվանդ Ոսկանյանը նշեց, որ ճիշտ կլիներ՝ համայնքները չմիացնեին:

«Ասենք ի՞նչ է փոխվել, որ միացրել են, մի քանի մարդ ավելի գործազուրկ է դարձել, մեր գյուղի վրա ծախսվող գումարները դրանից չեն ավելացել: Միանշանակ, բացասական որոշում էր»,-ասաց նա և նշեց, որ խոշորացման արդյունքում իրենց գյուղի նկատմամբ ուշադրությունը նվազել է:

Նա հավանական համարեց, որ մի քանի տարի հետո կարող են դպրոցներն էլ միացնել՝ պատճառաբանելով, թե նույն համայնքում չի կարող այդքան միջնակարգ դպրոց լինել:

Ինչ վերաբերում է գյուղից արտագաղթի խնդրին, ապա նա ասաց, որ իրենց գյուղից արտագաղթը թեև քիչ, միևնույն է՝ կա, և դա իրենց անհանգստացնում է:

«Գյուղը մրգով հարուստ է, անտառը մոտ է, բայց իրացման խնդիր կա»,-նշեց՝ հավելելով, որ համայնքի հիմնական խնդիրը ճանապարհի վերականգնումն է:

«Գյուղացու փոխարեն ոչ մեկ չի գալու իր այգին փորի, ուղղակի ցածր տոկոսադրույքով վարկեր պետք է տան, պարարտանյութ տան, սերմացու տան, գյուղացին ինքը կաշխատի: Այսօր վարկ տրամադրելու մեխանիզմը շատ վատ է, առանց երաշխավորության գյուղատնտեսական վարկեր չկան»,-ասաց շարունակեց Երվանդ Ոսկանյանը:

Հերհերում ապրող մեկ այլ ընտանիքից գյուղում մնացել են միայն ամուսինները. չորս երեխաներից երկուսը արտերկրում են, մեկը՝ Երևանում, մյուսն էլ՝ Իջևանում: Ամուսինները ևս նշեցին, որ գյուղի հիմնական խնդիրը համարում են ճանապարհի բարեկարգումը:

«Հիմա գյուղում այնքան տներ կան, որ դռները կողպված են, կամ միայն մեծերն են մնացել: Պատճառը հիմնականում աշխատանքի բացակայությունն է, հողը չի պահում գյուղացուն»,-ասացին ամուսինները՝ նկատելով, որ թեև իրենք իրենց հարցերը կարողանում են լուծել, միևնույն է՝ մեծ ընտանիքների համար դժվար է գյուղում մնալը, և եթե իրենց որդին ընտանիքով գյուղում լիներ, չէին հասցնի:

Ըստ նրանց՝ համայնքների խոշորացումը բացասական է, քանի որ ինչ-որ փաստաթղթի համար պետք է հասնեն Ջերմուկ և ավելի շատ գումար ծախսեն: Կինն ընդգծեց, որ ավելի ճիշտ կլիներ, որ համայնքը միանար գոնե Վայքին, քանի որ ավելի մոտ է գտնվում։

«Այս գյուղերի միացումը ինքըստինքյան գյուղերը քայքայում է: Գոնե Վայքին միացնեն, քանի որ մեր կապը Վայքին ավելի շատ է,-ասաց նա:

Խոսելով բերքի իրացման խնդիրների մասին՝ նա ասաց, որ ով «բաշարում» է, ով մեքենա ունի, դրսում ապրող մարդ ունի, կարողանում է իրացնել:

«Շատ քիչ ջահելություն կա, որ սիրում են հողը, այն էլ ապահով ընտանիքներ են, տատից պապից սկսած՝ ապահով են»,-եզրափակեց նա:

Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Առաջարկում ենք նույն համայնքի մի քանի մանկապարտեզները միավորել մի տանիքի տակ, որ լինի մեկ տնօրեն, մեկ հաշվապահ. Լոքյան
23 Փետրվարի 2018 - 14:42
Եթե մեկ համայնքում կա 3-4 մանկապարտեց, որոնք իրարից 500 մետր են հեռու, առաջարկում ենք, որ ավելի հեշտ է դրանք միավորվեն մեկ կառույցում, եւ ունենան մեկ տնօրեն, որ արդյունավետությունը բարձրանա, կրճատվեն ծախսերը:
Գյուղապետերը տարիներով արձակուրդ չէին գնում, որի պատճառով աշխատավարձի հսկայական պարտք էր կուտակվել. Լոքյան
23 Փետրվարի 2018 - 14:23
Համայնքներում, տարիների ընթացքում համակարգային մոտեցման բացակայությունը բերել էր նրան, որ համայնքներում կար շուրջ 1 մլրդ դրամի աշխատավարձի պարտք, որը ձեւավորվել էր արձակուրդ չգնալու պատճառով։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ներկայացնելով 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018-ի անելիքները:
Ցուցահանդես «Արևմտյան Հայաստանը մինչև 1915 թվականի լուսանկարներում» խորագրով (Լուսանկարներ)
22 Փետրվարի 2018 - 22:55
Հրապարակախոս, լրագրող, արձակագիր Բակուր Կարապետյանի նախաձեռնությամբ Թերլեմեզյան ցուցասրահում բացվեց «Արևմտյան Հայաստանը մինչև 1915 թվականի լուսանկարներում» խորագրով ցուցահանդեսը:
20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում. ամենաշատ թեկնածուներ առաջադրել է իշխող ՀՀԿ-ն
21 Փետրվարի 2018 - 16:49
Հայաստանի 6 մարզում մարտի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական, իսկ Տավուշի մարզի մեկ համայնքում` արտահերթ ընտրություններ:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը ճանաչվել է 2017 թվականի լավագույն ստորաբաժանում
19 Փետրվարի 2018 - 16:09
Փետրվարի 14-ին Հայաստանի քննչական կոմիտեում տեղի ունեցած ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հայտարարել է 2017 թվականի Հայաստանի քննչական կոմիտեի լավագույն ստորաբաժանման անունը։
Տարոն Մարգարյան. Մենք պետք է վերականգնենք Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը
17 Փետրվարի 2018 - 22:34
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի հետ:
Այս տարի ևս Հայաստանում լայնածավալ ճանապարհաշինություն կիրականացվի
15 Փետրվարի 2018 - 15:23
Այս տարի ևս Հայաստանում լայնածավալ ճանապարհաշինություն կիրականացվի, այս մասին HayNews.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Տրանսպրտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:
Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարման պիլոտային ծրագիրի համար հատկացվել է 27.000 ԱՄՆ դոլար
12 Փետրվարի 2018 - 15:15
Հարմարվողականության հիմնադրամը 2017թ.-ի հոկտեմբեր ամսին հաստատել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարման պիլոտային ծրագիր»-ը, այդ նպատակով հատկացնելով 27 հազար ԱՄՆ դոլար:
Կառավարությունը միայն ամպագորգոռ հայտարարություններ է անում, նա ընդհանրապես չի պատկերացնում հայ գյուղացու խնդիրները. Սարգիս Սեդրակյան
12 Փետրվարի 2018 - 13:38
Համայնքների խոշորացման ծրագիրը, թեև բազմաթիվ քննադատություններին, մասնագիտական բացասական կարծիքներին, այնուամենայնիվ իրականացվեց, որի նպատակն էր Եվրոպայի և ԱՄՆ կողմից հենց այդ ծրագրի իրականացման համար եկած գումարներին համապատասխան հաշվի չառնելով ոչ մի բացասական կարծիք, ոչ մի վնաս, կյանքի կոչել այդպես կոչված բարեփոխումները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 19
 
Լրահոս`