Facebook   Twitter
 
Դավիթ Լոքյանը կարևորում է բոլոր համայնքներում սոցիալական ծառայողների ներգրավվածությունը

Դավիթ Լոքյանը կարևորում է բոլոր համայնքներում սոցիալական ծառայողների ներգրավվածությունը

04 Դեկտեմբերի 2017 - 20:39
Սոցիալական ծառայությունների հիմնական մասը ապակենտրոնացման արդյունքում պետք է փոխանցվի Հայաստանի բոլոր խոշորացված համայնքներին: Դեկտեմբերի 12-ին «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի մեկնարկին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Սա նախարարության ռազմավարության առանցքային խնդիրներից մեկն է: Սոցիալական ծառայությունների հիմնական մասը պետք է տեղափոխվի համայնքներ, որովհետև համայնքներում լավ տեղյակ են, թե որ ընտանիքը ինչ չափի սոցիալական օժանդակության կարիք ունի: Անցումային գործընթացում ընդգծվել է, թե առաջիկայում ինչպիսի փոփոխություններ պետք է տեղի ունենան համայնքներում, որից մեկը հենց սոցիալական ծառայությունների ներկայություն է համայնքներում»,- ասաց Լոքյանը:

Նախարարությունը խնդիր է դրել իր առջև նաև լուծելու համայնքներում նպաստների փոխանցման, ճանապարհների սպասարկման, անասնաբուժության և սննդի անվտանգության հետ կապված խնդիրները:

Նախարարի խոսքով` «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի մեկնարկը Հայաստանի համայնքների համար ունի շատ կարևոր նշանակություն, քանզի նախարարության առաջնային խնդիրներից մեկն է, որպեսզի սոցիալական խնդիրները լուծվեն բուն համայնքում:

«Այսօր մենք ունենք գործընթացի որոշակի ճանապարհ, որը մեզ թույլ է տալիս ասելու, որ բոլոր խոշորացված համայնքները, որոնք շուրջ 1 տարի է գործում են Հայաստանի Հանրապետությունում, սոցիալական ոլորտում ունեն իրենց համապատասխան մասնագետները: Անհրաժեշտ է ձևակերպել, թե ով է լինելու մեր սոցիալական պաշտոնյան համայնքում, ինչ գործառույթներ պետք է նա իրականացնի, ինչպիսի անձնագիր նա պետք է ունենա, ինչպես նաև ինչպիսի հմտությունների նա պետք է տիրապետի: Այսօր պատրաստվել է այդ փաստաթղթերի փաթեթը, որը ապագայում հնարավորություն կտա նոր խոշորացված բոլոր համայնքներում ունենալ սոցիալական ծառայողներ»,- ընդգծեց Լոքյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՀԿ-ն առաջարկում է տրանսգենդերներին այլեւս չդիտարկել հոգեկան շեղումներով անձանց շարքում
22 Հունիսի 2018 - 23:59
Հիվանդությունների միջազգային դասակարգման նոր տարբերակում փոփոխություններ են կրել «գենդերային անհամապատասխանություն» տերմինի հատվածները։
Սա ևս մեկ դավաճանություն էր Վազեն Սարգսյանի հիշատակի առաջ․ Անի Խաչատրյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
22 Հունիսի 2018 - 23:25
HayNews.am-ի զրուցակիցը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն է։
Անօրգազմիա. Կանանց սեռական առողջության առանցքային խնդիր, որ բուժվում է մեծ արդյունավետությամբ
22 Հունիսի 2018 - 23:17
Մասնագետները վստահեցնում են, որ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է և դրա առկայությունն ուղիղ համեմատական է կնոջ հոգևոր ու ֆիզիոլոգիական առողջության հետ:
Կիեւի դատարանը Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել
22 Հունիսի 2018 - 23:00
Կիեւի Շեւչենկովի շրջանային դատարանը հունիսի 22-ին Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ է թողել հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
«Պատվի խնդիր է». Մանվել Գրիգորյանի տեսաուղերձը՝ կալանավորումից առաջ
22 Հունիսի 2018 - 22:55
Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որն է իր ամենասիրելի ֆուտբոլի հավաքականը
22 Հունիսի 2018 - 22:50
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունենալու պատճառով չի հասցնում հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն երբեմն հետաքրքրվում է, թե որ խաղն ինչ հաշվով է ավարտվել:
Ռուսաստանում ազատ են արձակվել երկու հայ «օրենքով գողեր»
22 Հունիսի 2018 - 22:45
Քանի դեռ Հայաստանում նոր կառավարությունը գողերին բանտ է ուղարկում, Ռուսաստանում ամառային արեւադարձի օրը ՆԳՆ վարչության հսկողությամբ երկու հայ «օրենքով գողերը»՝ 52-ամյա Ռուբեն Քոսյանը, նույն ինքը՝ Ռուբեն Իվանովսկին եւ 40-ամյա Արսեն Մկրտչյանը՝ Արսեն Երեւանսկին, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Սեւ փայտփորիկ», որը նա, ի դեպ, կիսում էր մյուս հայ օրենքով գող Գեւորիկ Նեֆտեկամսկու հետ, ազատ են արձակվել՝ հաղորդում է «Փրայմ Կրայմ»-ը:
14-ամյա տղան նկատվել է Աբովյան քաղաքում․ԱԻՆ- որոնումներն այս պահին ընթանում են այնտեղ
22 Հունիսի 2018 - 22:42
Հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12017
 
Լրահոս`