Facebook   Twitter
 
Գյումրեցի տղամարդը տուն է մտնում, երեխաներն ասում են՝ «պապա ջան, սոված եմ, պապա ջան հաց կուզեմ». Վարդան Ղուկասյան (Տեսանյութ)

Գյումրեցի տղամարդը տուն է մտնում, երեխաներն ասում են՝ «պապա ջան, սոված եմ, պապա ջան հաց կուզեմ». Վարդան Ղուկասյան (Տեսանյութ)

05 Դեկտեմբերի 2017 - 17:26
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Գյումրի քաղաքի առաջնային խնդիրներին:
Նա նշեց, որ երկրաշարժից տարիներ անց Գյումրիում հազարավոր մարդիկ շարունակում են ապրել տնակներում, ունեն բազմաթիվ խնդիրներ, անտեսված են, աշխատատեղեր չկան:

«Գյումրիում ամեն երկրորդ տունը դատարկվում է, մեր վարպետները ամբողջ աշխարհում համբավ ունեն, բայց այսօր այդ վարպետները փողոցում չափչփում են, գումար չեն կարողանում աշխատել: Իսկ գյումրեցի տղամարդը սովոր է, որ դատարկ ձեռքով տուն չմտնի, երբ տուն է մտնում, հիմա երեխաներն ասում են՝ «Պապա ջան, սոված եմ, պապա ջան հաց կուզեմ», հոր սիրտն է պայթում դրանից»,-ասաց նա:

Վարդան Ղուկասյանը նշեց, որ սոցիալական խնդիրների պատճառով գյումրեցիները հեռանում են քաղաքից, այն դատարկվում է. «Ցավում եմ, որ 300 հազարանոց Լենինականում այդքան մարդ չէր մահանում, ոնց որ 150 հազարանոց Գյումրիում հիմա՝ ծնելիությունն ավելի քիչ է, քան մահացությունը: Երեւանի բյուջեն 85 միլիարդ դրամ է, Գյումրիինը՝ 3 միլիարդ դրամ է: Մենք սիրում ենք Երեւանը, երբ երկրաշարժի օրը մարդկանց քարերի տակից հանում էին, առաջին բանը որ հարցնում էին՝ «ծո հո Երեւանին բան չի եղելն» էր»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քնի պակասը կարող է վնասել ԴՆԹ-ն եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ․ հետազոտություն
18 Փետրվարի 2019 - 23:59
Եթե մարդը օրական 7 ժամից պակաս է քնում, դա կարող է հանգեցնել ԴՆԹ-ի վնասմանը եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Այս մասին զգուշացնում են Հոնկոնգի համալսարանի գիտնականները։
Գրոզնիի օդանավակայանի համար ֆինանսավորումը Կադիրովը գտել է ԱՄԷ-ում
18 Փետրվարի 2019 - 23:58
Աբու Դաբիի զարգացման ֆոնդը մտադիր է 50 մլն դոլարի ներդրում կատարել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի օդանավակայանի կառուցման համար, այս մասին տեղեկացրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը «ВКонтакте» սոցցանցի իր պաշտոնական էջում:
Ռեփեր Դեցլի արյան մեջ թմրանյութեր ու այլ արգելված միջոցներ չեն հայտնաբերվել
18 Փետրվարի 2019 - 23:50
Այս տարվա փետրվարի 3-ին մահացած ռուս հայտնի ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) արյան մեջ դատաբժշկական փորձաքննության արդյունքում թրմանյութեր չեն հայտնաբերվել, այս մասին տեղեկացնում է life.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ուդմուրթական Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյի անցկացրած հետազոտության արդյունքներին:
Խիստ անհրաժեշտ է նոր ՀԿ-ների, նոր քաղաքացիական ակտիվիստների առաջացումն ու ակտիվ գործունեությունը
18 Փետրվարի 2019 - 23:38
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը
18 Փետրվարի 2019 - 23:25
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը: Այս մասին տեղեկացնում է շվեյցարական Swissinfo-ն:
Ժիզել Բունդխենի ծովափնյա հանգիստը (լուսանկարներ)
18 Փետրվարի 2019 - 23:20
Մոդել Ժիզել Բունդխենը հանգիստն անցկացրել է ընտանիքի հետ:
Թրամփը կխնդրի վենեսուելացի զինվորականներին աջակցել Գուաիդոյին
18 Փետրվարի 2019 - 23:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա ճառով, որում կդիմի վենեսուելացի զինվորականներին՝ խնդրելով աջակցել երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյին և բացել ճանապարհները ԱՄՆ-ի կողմից հումանիտար օգնության համար, գրում է РИА Новости-ն: Թրամփի ելույթը կսկսվի Ֆլորիդայի ժամանակով երեկոյան ժամը 4-ին:
Մադոննա Հարությունյանի նուրբ կերպարը
18 Փետրվարի 2019 - 23:05
Ոճաբան Մադոննա Հարությունյանը՝ դերասան Սոս Ջանիբեկյանի կինը, ներկայացել է գրավիչ կերպարում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16897
 
Լրահոս`