Facebook   Twitter
 
Ազատ ժամանակ նախկինում ավելի շատ էի զբաղվում ֆիզկուլտուրայով, իսկ հիմա  նախընտրում եմ կարդալ․ Վարդևան Գրիգորյան

Ազատ ժամանակ նախկինում ավելի շատ էի զբաղվում ֆիզկուլտուրայով, իսկ հիմա նախընտրում եմ կարդալ․ Վարդևան Գրիգորյան

07 Դեկտեմբերի 2017 - 10:15
HayNews.am-ի «Խորհրդարանը ներսից» շարքը ներկայացնում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանին։ Վերջինս ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։
Ծնվել է 1953թ. հուլիսի 12-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական):

1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1975թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ: 1982թ.՝ Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ասպիրանտուրան: Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: ՀՀ վաստակավոր մանկավարժ:

1975-76թթ. եւ 1982-1989թթ. եղել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ավագ դասախոս, դոցենտ:

1977-1979թթ.՝ նույն ինստիտուտի սպորտային խաղերի եւ մարմնամարզության ամբիոնի դասախոս:

1989-1992թթ.՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության եւ կենսաբանության ֆակուլտետի դեկան:

1990-1995թթ.՝ Գյումրու քաղխորհրդի պատգամավոր:

1992-1996թթ.՝ Գյումրու քաղխորհրդի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի վարիչ:

1996-1998թթ.՝ Շիրակի մարզի սպորտի բաժնի վարիչ, 1998-1999թթ.՝ կրթության վարչության պետի տեղակալ: 2002-2016թթ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր:

2016 թվականից՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 87 ընտրատարածք), 1999-2002թթ. ևս ԱԺ-ում պատգամավոր է եղել։

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

-Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մուտք գործել քաղաքական դաշտ։

-Ես քաղաքական դաշտում եմ դեռ 1990 թվականնից․ եղել եմ ԳԽ պատգամավոր։ 1999 թվականին ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, 2007-ին ԲՀԿ համամասնական ցուցակում 7-րդ տեղում եմ եղել, ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, բայց, իհարկե, չեմ գնացել ԱԺ, մնացել եմ ինստիտուտի ռեկտոր։

2012 թվականին դարձյալ ԲՀԿ համամասնական ցուցակով ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, է՛լի չեմ գնացել, է՛լի մնացել եմ ռեկտորի պաշտոնում, իսկ երբ լրացել է իմ պաշտոնավարման ժամկետը, 2017 թվականին վարկանիշային համակարգով ընտրվել եմ ԱԺ պատգամավոր։ Ընդհանրապես, 1990 թվականից քաղաքական դաշտում եմ։

-Որո՞ք են Ձեր նախասիրությունները։

-Երիտասարդ տարիներին ակտիվ սպորտի մեջ եմ եղել, եղել եմ նաև ԽՍՀՄ ուսանողական հավաքականի անդամ, սպորտի վարպետ եմ՝ բիաթլոն մարզաձևից։ Սովետական միության ուսանողական առաջնություններում երկու անգամ 2-րդ տեղ եմ գրավել, երեք անգամ մասնակցել եմ ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային սպարտակիադային, լուրջ ձեռքբերումներ եմ ունեցել։

Իմ թեկնածուական աշխատանքը բիաթլոնից է, դոկտորական աշխատանքը՝ ֆիզկուլտուրայի մանկավարժությունից, հետագայում աշխատեցի նաև կրթության ոլորտում։ Ազատ ժամանակ նախկինում ավելի շատ էի զբաղվում ֆիզկուլտուրայով, իսկ հիմա նախընտրում եմ կարդալ։

-Իսկ ովքե՞ր են Ձեր սիրելի հեղինակները։

-Ինձ ավելի հոգեհարազատ են հայ դասականները։ Անշուշտ, կարդացել եմ նաև արտասահմանյան գրականություն․ այնտեղ կարելի է տեսնել համամարդկային արժեքներ։ Բայց, մեր հեղինակների մոտ էլ այդ համամարդկային արժեքները քիչ չեն։ Սիրում եմ կարդալ Իսակահյան, Սահյան, Շիրազ, Սևակ․․․

-Մեր քաղաքականության մեջ ի՞նչն է պակասում։

-Կարծում եմ՝ հանդուրժողականությունը։ Այն քաղաքականության մեջ առանցքային նշանակություն ունի։ Բացի այդ՝ կուզենայի, որ մեր քաղաքական դաշտում մարդիկ իրենց գաղափարները ավելի հստակ, համարձակ արտահայտեին։

Հարցազրույցը՝ Հասմիկ Բալեյանի
 
Նմանատիպ նորություններ
16 օր անց Կորեայի ձորում կորած քաղաքացին դեռ չի հայտնաբերվել. որոնումները վերսկսվել են
19 Դեկտեմբերի 2018 - 13:50
Դեկտեմբերի 3-ին Կորեայի ձորում կորած քաղաքացուն դեռ չեն գտել:
Ինչ փոխըմբռնման մասին է խոսել Ադրբեջանի ԱԳ նախարարը. ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանումը
19 Դեկտեմբերի 2018 - 13:35
Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։
2019 թ.-ից կլուծվի ազատազրկված անձանց հանրակթություն ստանալու խնդիրը. Պարզաբանում է ՀՀ արդարադատության նախարարությունը
19 Դեկտեմբերի 2018 - 13:33
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2018թ. փետրվարին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ այցելության ժամանակ արձանագրել են, որ մեկ տարի առաջ փակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի կրթական կենտրոնը:
Ղրղզստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում սատարում է Բելառուսի ներկայացուցչի թեկնածությունը. Ժեենբեկով
19 Դեկտեմբերի 2018 - 13:23
Ղրղզստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում սատարում է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, փոխանցում է «Spunik-Ղրղզստանը»։
Գարեգին Բ-ն եկեղեցականների հետ հանդիպմանը նրանց մաղթել է ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգևոր առաքելության մեջ
19 Դեկտեմբերի 2018 - 13:01
Դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 16 եկեղեցականների հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
79 տարեկանում մահացել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար Յուրի Ավետիսի Մելիք-Օհանջանյանը
19 Դեկտեմբերի 2018 - 12:45
Դեկտեմբերի 17-ին կյանքի 79-րդ տարում վախճանվել է Հայկական ԽՍՀ մշակույթի նախկին նախարար Յուրի Ավետիսի Մելիք-Օհանջանյանը։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումները Կալիֆորնիայի նահանգային սենատորներ հետ
19 Դեկտեմբերի 2018 - 12:41
Դեկտեմբերի 17-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային սենատորներ Էնթոնի Պորտանտինոյի (Anthony Portantino), Հենրի Սթերնի (Henry Stern), Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և Գլենդեյլի քաղաքային խորհրդի քարտուղար Արտաշես Քասախյանի հետ՝ սենատոր Պորտանտինոյի գրասենյակում:
Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել` Մամեդյարովը ինչ փոխըմռնման մասին է խոսել. Դ. Բաբայան. Tert.am
19 Դեկտեմբերի 2018 - 12:35
Ստեփանակերտը այս պահին չի կարող ասել, թե Արցախի հարցում ինչ փոխըմռնման են եկել Հայաստանն ու Ադրբեջանը արտագործնախարների հանդիպման ժամանակ. Tert.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ճիշտ համարեց համապատասխան կառույցների խոսքին սպասելը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16033
 
Լրահոս`