Facebook   Twitter
 
Հայտնի է դարձել՝ ով է աշխարհի ամենաթանկ՝ 450 մլն դոլարանոց կտավի խորհրդավոր գնորդը (Տեսանյութ)

Հայտնի է դարձել՝ ով է աշխարհի ամենաթանկ՝ 450 մլն դոլարանոց կտավի խորհրդավոր գնորդը (Տեսանյութ)

07 Դեկտեմբերի 2017 - 13:17
Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Սալվատորե Մունդի» կտավը, որը նոյեմբերի կեսերին Christie's-ի կազմակերպած աճուրդում վաճառվել էր ռեկորդային 450.3 մլն դոլարով, ձեռք է բերել սաուդացի արքայազն Բադեր բին Աբդուլլահ բին Մուհամեդ բին Ֆարհան ալ Սաուդը:
Ինչպես նշում է The New York Times-ը, ավելի վաղ գնորդի ինքնությունը գաղտնի էր պահվում: Նշվում էր միայն, որ նա արվեստի գործերի հավաքորդ է:

Աղբյուրը նկատում է, որ մահմեդական արքայազնի կողմից Հիսուս Քրիստոսի պատկերով կտավը նման աննախադեպ գնով ձեռք բերելու փաստը կարող է առաջացնել հավատացյալ սաուդացիների դժգոհությունը. իսլամում Քրիստոսը չի ընդունվում որպես փրկիչ, նա համարվում է մարգարեներից մեկը:

BBC-ն հավելում է, որ շուտով կտավը կցուցադրվի Աբու Դաբիում Լուվր թանգարանի նորակառույց մասնաճյուղում: Այս մասին նորաբաց թանգարանի ղեկավարությունը հայտնել է իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ հանճարեղ իտալացու գլուխգործոցը ճանաչվել է աշխարհում երբևէ վաճառված ամենաթանկարժեք արվեստի գործը:

Հինգ հարյուր տարի առաջ նկարված կտավը հայտնաբերվել էր 2005թ.: Այն համարվում է Դա Վինչիի՝ մասնավոր հավաքածուում գտնվող վերջին կտավը:

Նշվում է, որ «Սալվատորե Մունդի»-ն Դա Վինչիի այն կտավներից մեկն է, որը հարյուրամյակներ շարունակ կորած է համարվել:

Հեղինակն այն նկարել է հանրահայտ «Մոնա Լիզա»-ն ստեղծելու նույն ժամանակահատվածում: Կտավը ստեղծվել է 1506-1513թթ. ընթացքում՝ Ֆրանսիայի արքա Լուի 12-րդի համար:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայում հանցախմբի անդամները 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել (Տեսանյութ)
20 Սեպտեմբերի 2018 - 10:17
Թուրքիայի Քոջաելի քաղաքում թալանվել է Հայաստանից Նիդեռլանդներ շարժվող և 20 տոննա մոլիբդեն տեղափոխող բեռնատար, տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
«Սերը մնում է միշտ». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ ջերմ լուսանկարը
19 Սեպտեմբերի 2018 - 23:36
Սարգիս Գրիգորյանն իր Instagram-ում հերթական լուսանկար է հրապարակել, որի միջոցով սեր է խոստովանել կնոջը:
Անջելինա Ջոլին սարսափելի թրիլերի գլխավոր դերակատարը կլինի
19 Սեպտեմբերի 2018 - 22:26
Դերասանուհի Անջելինա Ջոլին Ջեյմս Սքոթի 2014թ․ հրապարակված «The Kept» վեպի էկրանավորման գլխավոր դերակատարն է լինելու՝ գրում է Variety-ն։

Երբ մենք ուզում էինք փողոց դուրս գալ, իրենք Սերժ Սարգսյանի հետ իրենց ապագան էին քննարկում. Փաշինյան (Տեսանյութ)
19 Սեպտեմբերի 2018 - 21:46
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «սևի և սպիտակի» բանաձևին:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
19 Սեպտեմբերի 2018 - 19:26
Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Facebook - ի էջից տեղեկանում ենք, որ թանգարանի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1416
 
Լրահոս`