Facebook   Twitter
 
Վահան Մարտիրոսյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ

Վահան Մարտիրոսյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ

07 Դեկտեմբերի 2017 - 16:01
Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստի աշխատանքներին։
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային տրանսպորտային միջանցքների պայմանների ներդաշնակեցնելուն, տրանսպորտային համալիրի թվային հարթակ ստեղծելու, տրանսպորտի անվտանգությանն ուղղված ԳԼՈՆԱՍՍ-ի տեխնոլոգիաների, ինչպես նաև «2006 թվականի նոյեմբերի 24-ի ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը:

ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դրամական փոխանցումների դերը ՀՀ տնտեսության զարգացման գործում պակաս նշանակալի են դարձել. ԿԲ
18 Դեկտեմբերի 2018 - 19:00
Վերջին տարիներին տնտեսության զարգացման եւ ֆինանսավորման գործում դրամական փոխանցումների դերը պակաս նշանակալի է դարձել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը
18 Դեկտեմբերի 2018 - 17:46
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
18 Դեկտեմբերի 2018 - 09:53
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
17 Դեկտեմբերի 2018 - 16:12
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
17 Դեկտեմբերի 2018 - 12:25
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
17 Դեկտեմբերի 2018 - 10:07
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
16 Դեկտեմբերի 2018 - 21:10
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Apple-ին կասկածում են iPhone X-ի մասին տեղեկությունները կեղծելու մեջ
16 Դեկտեմբերի 2018 - 18:21
Apple ընկերությանը մեղադրում են iPhone X սմարթֆոնի մասին կեղծ տեղեկություններ հաղորդելու համար, ընկերության դեմ նման դատական հայց է ներկայացվել ԱՄՆ Հյուսիսային Կալիֆոռնիայի շրջանային դատարան:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 752
 
Լրահոս`