Facebook   Twitter
 
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

07 Դեկտեմբերի 2017 - 18:34
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Արթիկ - Ալագյազ ճանապարհին, Գյումրի - Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Մերկասառույցի և առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոլդովական փողոցում գիշերը հրդեհ է եղել. Տարհանել էին 60 բնակչի
24 Փետրվարի 2018 - 12:15
Փետրվարի 24-ին, ժամը 00:26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/4 հանրակացարանի թիվ 4 մասնաշենքի 3-րդ հարկում էլ. հաշվիչներ են այրվում:
Նիգերիայում ահաբեկիչները առեւանգել են ավելի քան 110 դպրոցականների
24 Փետրվարի 2018 - 12:14
«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն առեւանգել են Նիգերիայի Յոբե նահանգի դպրոցի 111 աշակերտների։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ին՝ վկայակոչելով PM News պարբերականը եւ տեղի ոստիկանությանը։
Սիրուշոն Բրյուսելից «միզող տղայի» հետ լուսանկար է հրապարակել (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 11:33
Համերգային շրջագայությամբ Եվրապայում գտնվող Սիրուշոն Բրյուսելից լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում՝ հայտնի «միզող տղայի» արձանի կողքին։

Արցախի ԱԻՆ-ը լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել Դադիվանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից
24 Փետրվարի 2018 - 11:31
Փետրվարի 22-ին՝ ժամը 10.23-ին ԱԻ ՃԿԿ Շահումյանի շրջանի ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:
Խոշոր ավտովթար Վանաձորում. Մանկավարժական համալսարանի դիմաց բախվել են Opel-ն ու Нива-ն, վերջինը գլխիվայր շրջվել է 24 Փետրվար, 2018 11:03 Խոշոր ավտովթար Վանաձորում. Մանկավարժական համալսարանի դիմաց բա
24 Փետրվարի 2018 - 11:28
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Տիգրան Մեծի փողոցների հատման խաչմերուկում՝ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի դիմաց, բախվել են Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գեղամ Նավասարդյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 41 ՏՏ 602 համարանիշի և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 60-ամյա Հովհաննես Վանյանի վարած Opel մակնիշի 09 ՍԼ 265 համարանիշի ավտոմեքենաները։
Հակառակորդի գնդակն առաջին անգամ վիրավորեց, երկրորդ անգամ՝ չվրիպեց ու կյանք խլեց (տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 11:26
Արցախի սահմանը պահպանելիս մահացու հրազենային վիրավորում ստացած զինվորը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր:
Ֆլորիդայի հրաձգության մասին նախազգուշացրած կինը համոզված է եղել, որ տղան մի օր բռնության կդիմի
24 Փետրվարի 2018 - 11:24
Կինը, որը հունվարին ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյին հեռախոսով նախազգուշացրել էր փետրվարի 14-ին Ֆլորիդայի նահանգի դպրոցում կրակ բացած Նիկոլաս Քրուզի կողմից հանրությանը սպառնացող վտանգի մասին, վստահ է եղել, որ նա վաղ թե ուշ բռնության կիրառմամբ ինչ–որ հանցագործություն կգործի, փոխանցում է The New York Times թերթը։
Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամի հատվածում երթևեկության փոփոխություն կկատարվի
24 Փետրվարի 2018 - 11:00
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ից Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամի փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ղազար Փարպեցու փողոցի նշված հատվածում՝ բացառությամբ Արամի փողոցին հարող վերջնամասի մոտ 50 մետր տեղամասի, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ:
Որսով տարված կետը քիչ է մնացել՝ շրջի զբոսաշրջիկների նավակը
24 Փետրվարի 2018 - 10:53
Կանադայի մերձափնյա տարածքում կետերին տեսնելու, զբոսնելու գնացած ֆրանսիացի զբոսաշրջիկ Էրիկ Մուելիքը մյուս ուղևորների հետ մի քանի անմոռանալի վայրկյան է ապրել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10026
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն