Facebook   Twitter
 
ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամների աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի

ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամների աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի

07 Դեկտեմբերի 2017 - 19:06
2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում դիտորդություն իրականցնող խմբի անդամներին կամայականորեն թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» և «Կենտրոն» ՔԿՀ-ներ:
Դիտորդական խմբի անդամներ Արման Սահակյանն ու Հասմիկ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկներ են այցելել քվեարկության ընթացքը դիտարկելու և կալանավորված անձանց տեսակցելու նպատակով: Իմանալով, որ քվեարկության ընթացքը դիտարկելու համար անհրաժեշտ էր նախապես գրանցվել՝ դիտորդները որոշել են իրացնել միայն ՔԿՀ-ներում դիտորդի՝ իրենց իրավասությունը, սակայն դիմադրության են հանդիպել:

«Նուբարաշեն» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանը դիտորդներին արգելել է մուտք գործել ռեժիմային գոտի՝ պատճառաբանելով, որ դեպի այնտեղ տանող ճանապարհն անցնում է ընտրատեղամասի տարածքով, որտեղ ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող անձինք չեն կարող գտնվել:

Իսկ «Կենտրոն» ՔԿՀ պատասխանատու-հերթապահ Վարդան Աղաբալյանը դիտորդներին ՔԿՀ տարածք արգելել է մուտք գործել՝ պատճառաբանելով, որ ընտրություններով են զբաղված և դիտորդներին ընդունելու ժամանակ չունեն:

Այնինչ՝ ՔԿՀ աշխատակիցները դիտորդների մուտքը խոչընդոտելու որևէ օրինական հիմք չեն ունեցել: Դիտորդներն իրավունք ունեն անարգել մուտք գործելու քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա: Ինչն այս դեպքում չի եղել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ճապոնիայում առցանց բորսայից 60 միլիոն դոլարի թվային արժույթ է գողացվել
20 Սեպտեմբերի 2018 - 10:26
Ճապոնական Tech Bureau Corp առցանց բորսայից գողացվել է մի քանի տեսակի թվային արժույթ, այդ թվում՝ բիթքոին: Ընդհանուր առմամբ, հասցվել է մոտ 60 միլիոն դոլարի վնաս, հայտնում է Kyodo-ն:
Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվել
20 Սեպտեմբերի 2018 - 10:25
Ստամբուլի Ֆլորյա թաղամասի գրասենյակներից մեկում վիճաբանության հետեւանքով սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը։
Թուրքիայում հանցախմբի անդամները 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել (Տեսանյութ)
20 Սեպտեմբերի 2018 - 10:17
Թուրքիայի Քոջաելի քաղաքում թալանվել է Հայաստանից Նիդեռլանդներ շարժվող և 20 տոննա մոլիբդեն տեղափոխող բեռնատար, տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ
20 Սեպտեմբերի 2018 - 10:14
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին
20 Սեպտեմբերի 2018 - 10:11
«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու:
Փրկարարները հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք
20 Սեպտեմբերի 2018 - 09:31
Սեպտեմբերի 19-ին, ժամը 17:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 44 շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Երևանում և 9 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20 Սեպտեմբերի 2018 - 09:26
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հրապարակ». Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. հրավիրել են նաեւ Արփինե Հովհաննիսյանին
20 Սեպտեմբերի 2018 - 09:12
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաեւ ելույթ է ունենալու։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13322
 
Լրահոս`